«Պիղծա», «Հանգիստ թո’ղ Վեհափառին». ԱԺ-ում իրավիճակը լարվեց Փաշինյանի ելույթի ժամանակ Հայաստանը՝ «Новая волна 2026»-ի հաղթող «Առանց այլընտրանքների՝ մեր բանակն այսօր չէր ունենա այս սպառազինությունն ու տեխնիկան». Փաշինյան «Հայաստանը թևակոխում է իր պատմության նոր փուլը՝ Չորրորդ Հանրապետություն». Փաշինյան «Ռուսաստանի՝ Հայաստանի դեմ կիրառած սահմանափակումները քաջալերվում են հայաստանյան ընդդիմության կողմից». Փաշինյան Խաղաղության մասին հոգ տանելն է անվտանգային ոլորտում կարևորագույն անելիքներից մեկը. Փաշինյան Փաշինյանը Վեհափառի ավազանի անունը չտվեց, ԱԺ-ում իրավիճակը լարվեց ԵՄ-ին միանալու հարցով հանրաքվե կանցկացվի «ճանապարհային քարտեզ» կազմելուց հետո․Փաշինյան Գեղարքունիքում «Isuzu»-ն բախվել է 13-ամյա հեծանվորդին․ երեխան տեղափոխվել է հիվանդանոց «Ռուսաստանի անհանգստության արմատը Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների վերափոխումն է». Փաշինյան «Կադրային ջարդը ծանր հետևանքներ ունեցավ»․ Տիգրան Աբրահամյան Փաշինյան․ Չեմ մոռացել, որ ասել եմ՝ «Արցախը Հայաստան է և վերջ» 

«168 ժամ». Հեմոդիալիզի քրգործում շրջանառվում է նաեւ Ալեքսանյանի անունը

Հայկական Մամուլ

«168 ժամ» թերթը գրում է.

«Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) հեմոդիալիզի գնումների հայտնի գործընթացում, պարզվում է, շրջանառվում է նաեւ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի անունը: Այն երկու ՍՊԸ-ներից մեկը, որոնց նկատմամբ ապրիլի 26-ին ՀՀ Գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել, 168.am-ին հասած հավաստի տեղեկություներով՝ Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Նատալի ֆարմ» ընկերությունն է:

Հիշեցնենք, այս երկու ընկերությունների նկատմամբ քրեական գործի հարուցման համար հիմք են հանդիսացել արհեստականորեն համապատասխանեցված տեխբնութագրերով արված ստվերային գործարքները գնումների գործընթացում: Արդյունքում՝ հեմոդիալիզի սարքավորումների ձեռքբերման մրցույթներն իրականացվել են 3 բժշկական հաստատությունների իրական կարիքներին չհամապատասխանող տեխնիկական բնութագրերով:

Հիշեցնենք, 168.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ դեռեւս մարտ ամսին ՊՎԾ ղեկավար Դավիթ Սանասարյանը կանխազգալով դեպքերի զարգացող սցենարը՝ իր աշխատակազմին հրահանգել էր՝ արագ ավարտել հեմոդիալիզի սարքավորումների հետ կապված մութ պատմությունների ուսումնասիրությունները: Մարտի սկզբին նա ամբողջական փաթեթով հանդերձ եղել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ: Նկատելով, որ համապատասխան ցուցումներ չկան, ՊՎԾ բացահայտումները կառավարության ղեկավարի կողմից անարձագանք էին մնացել, հաջորդ քայլին Դավիթ Սանասարյանը դիմել էր նաեւ ՀՀ գլխավոր դատախազին: Նույն թղթապանակը՝ հեմոդիալիզի բժշկական սարքավորումների ներկրման եւ պետության հետ մութ գործարքների բացահայտումներով հանդերձ, իր ինքնապաշտպանության համար նա հանձնել էր ՀՀ գլխավոր դատախազություն: Այդ ընթացքում էր, որ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) կողմից ՊՎԾ պաշտոնյաների նկատմամբ հայտնի քրեական գործում կտրուկ շրջադարձ եղավ, եւ, ինչպես տեղեկացրել էինք, սլաքներն ուղղվեցին այլ պաշտոնատար անձանց ուղղությամբ: Շատ չանցած՝ ազատ արձակվեցին ՊՎԾ երկու աշխատակիցները՝ Գոռ Խաչատրյանը եւ Սամվել Ադյանը, ինչպես նաեւ՝ Սամվել Ադյանի հետ փոխկապակցված կալանավոր, «Զորաշեն» ՍՊԸ-ի հաշվապահ Տարոն Ավետիսյանը: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը փոխվեց երկրից չհեռանալու մասին ստորագրություններով:

Գլխավոր դատախազությունը, իհարկե, պատճառաբանեց, թե՝ «որոշումն ընդունվել է այս անձանց կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը վերանալու հիմքով՝ քննությանը խոչընդոտելու եւ քննությունից խուսափելու ռիսկերի նվազման նկատառումներով», սակայն, երբ այս դեպքերին զուգընթաց պրոցեսներ զարգացան, հանկարծ քրեական գործում ներգրավվեց նաեւ ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը՝ մեղադրյալի կարգավիճակով, պարզ դարձավ, որ այս թեման ենթաշերտեր ունի:

Չեն դադարում խոսակցություններն այն մասին, որ հնչեղություն ստացած քրեական գործի նյութերում արծարծվում է նաեւ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի անունը: 600 մլն դրամի հասնող գործարքի մասին, որում ակնհայտ իրավական խախտումներով նախապատվություն է տրվել «F…» ընկերության կոնկրետ մոդելի ապրանքին, վարկած կա, որ տեղյակ է եղել նաեւ նախարար Արսեն Թորոսյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Պիղծա», «Հանգիստ թո’ղ Վեհափառին». ԱԺ-ում իրավիճակը լարվեց Փաշինյանի ելույթի ժամանակ«Аэрофлот» հայտնել է տոմսերի գների վրա ծախսերի աճի ազդեցությունը նվազեցնելու ծրագրերի մասինՀայաստանը՝ «Новая волна 2026»-ի հաղթող «Առանց այլընտրանքների՝ մեր բանակն այսօր չէր ունենա այս սպառազինությունն ու տեխնիկան». Փաշինյան «Հայաստանը թևակոխում է իր պատմության նոր փուլը՝ Չորրորդ Հանրապետություն». ՓաշինյանՂազախստանի նոր խորհրդարան անցնում է հինգ կուսակցություն․ հրապարակվել են էքզիթփոլի արդյունքները «Ռուսաստանի՝ Հայաստանի դեմ կիրառած սահմանափակումները քաջալերվում են հայաստանյան ընդդիմության կողմից». ՓաշինյանԱՄՆ-Եվրոպա հարաբերություններում «պարադոքս» են նկատելԴիմա Բիլանը հայտարարել է, որ Քանյե Ուեսթը կրկնել է իր շոուն Խաղաղության մասին հոգ տանելն է անվտանգային ոլորտում կարևորագույն անելիքներից մեկը. Փաշինյան Փաշինյանը Վեհափառի ավազանի անունը չտվեց, ԱԺ-ում իրավիճակը լարվեցԵՄ-ին միանալու հարցով հանրաքվե կանցկացվի «ճանապարհային քարտեզ» կազմելուց հետո․ՓաշինյանԳեղարքունիքում «Isuzu»-ն բախվել է 13-ամյա հեծանվորդին․ երեխան տեղափոխվել է հիվանդանոց «Ռուսաստանի անհանգստության արմատը Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների վերափոխումն է». Փաշինյան«Կադրային ջարդը ծանր հետևանքներ ունեցավ»․ Տիգրան ԱբրահամյանՓաշինյան․ Չեմ մոռացել, որ ասել եմ՝ «Արցախը Հայաստան է և վերջ» Ռուսական կառավարման պայմաններում ՀՀ-ն կարող է զրկվել ռազմավարական երկաթուղային հնարավորությունից. ՓաշինյանԽոշոր ավտովթար Կոտայքում․ «Mercedes»-ը գլխիվայր հայտնվել է ճանապարհին, կան վիրավորներՇնորհավորական նամակ Նորին Սրբություն Գարեգին Բ-ին ծննդյան 75-ամյակի կապակցությամբ Հայաստանի նոր Սահմանադրության տեքստը կհրապարակենք առաջիկա ամիսների ընթացքում. Փաշինյան Ապօրինի ձեռք բերված ոչ մի գույք չի մնալու պաշտոնյաների և նրանց ընտանիքների տիրապետմանը. ՓաշինյանTRIPP-ի երկաթուղին Հայաստանը Ադրբեջանի տարածքով կկապի Ռուսաստանի ու Կենտրոնական Ասիայի հետ. Փաշինյան«Ուժեղ Հայաստանը» դիմում է ՍԴ՝ մեղադրելով ՔՊ-ին ԱԺ կանոնակարգը խախտելու մեջԱրագածոտնի մարզում բախվել են բեռնատարն ու «Opel»-ը․ բժիշկներն արձանագրել են «Opel»-ի վարորդի մահըԵՄ-ն Իսրայելին կոչ է արել չեղարկել Հորդանան գետի ափին բնակելի միավորների կառուցման մրցույթը«Չորրորդ Հանրապետությունն արդեն հիմնադրված է». ՓաշինյանԱԹՍ-ների հարվածներ Ռուսաստանում․ Ozon-ի խոշոր պահեստներն այրվում են, կան տուժածներԴատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Ալեն ՍիմոնյանիՈՒՂԻՂ․ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում է. քննարկվում է կառավարության ծրագիրը. թեժ նիստ է ընթանումՀայկ Մարտիրոսյանը «Rubinstein Chess Festival 2026»-ում զբաղեցրել է 4-րդ հորիզոնականըՏարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում օգոստոսի 24-ի դրությամբՔաղաքացիության տրամադրման և դադարեցման կարգերը կվերանայվեն․ Արփինե Սարգսյանը հանձնարարական է տվելՎարդան Ոսկանյան․ «Ժողովուրդն այսպես է ուզում»-ը վերնախավերի թուլամորթության դրսևորում էՍևանում քաղաքացիները ջրային մոտոցիկլետից ընկել են ջուրըՀայաստանում գործարկվել է քաղաքական hետապնդվnղների ռեգիստրԻնչ իրավիճակ է ԼարսումԼույս չի լինի. հասցեներԱյսօր մենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներումԳվինեայի մայրաքաղաքում աղբավայր է փլուզվել․ 30 մարդ զոհվել է Սերբիայում հայտնաբերել են 6,5 հազար տարի առաջ զարդի վերածված մարդկային ատամ Ամռան սկզբից Ֆրանսիայում անոմալ շոգի պատճառով 301 մարդ է ջրահեղձ եղել Իրանի խորհրդարանում հաստատել են Հորմուզի նեղուցով անցնելու ծառայությունների դիմաց նավերից գանձումը Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ լույս չի լինելուԱրտակարգ իրավիճակ Սևանում. Ի՞նչ է կատարվելԱրտակարգ դեպք Երևանում. Ի՞նչ է հայտնի Ինքնաթիռը խափանվել է օդում․ 23-ամյա կին օդաչուն ինքնաթիռն իջեցրել է ծովում՝ Ֆլորիդայի լողափի մոտ, և մնացել անվնաս «Շոշափում եմ հողը». դեմոկրատ սենատոր Վան Հոլենը մտածում է 2028 թվականին ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցելու մասին «Մոկե» արևադարձային փոթորիկը հարվածել է «Լալա» փոթորկից տուժած Հավայան կղզիներին 2 քննիչներին ծեծի ենթարկած ոստիկանը և ևս 1 մեղադրյալ կալանավորվել են. ՔԿ Մահացել է Թովմասյան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանի մայրը՝ Սուսաննա Թովմասյանը
Ամենադիտված