Դե Ռոսին հեռանում է «Ռոմա»-ից (տեսանյութ)
Սպորտ
«Ռոմա»-ի ավագ Դանիելե Դե Ռոսին այս մրցաշրջանի ավարտին կհեռանա իտալական ակումբից: Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Ֆուտբոլիստի համար Իտալիայի առաջնության վերջին` 38-րդ տուրում «Պարմա»-ի դեմ հանդիպումը վերջինը կլինի Հռոմի թիմի կազմում:
Նշենք, որ «Պարմա»-ի ու «Ռոմա»-ի միջև հանդիպումը կայանալու է մայիսի 26-ին:
Ռոսին «Ռոմա»-ում հանդես է գալիս 2002թ-ից: Թիմի կազմում երկու անգամ դարձել է Իտալիայի սուպերգավաթակիր և մեկ անգամ էլ երկրի գավաթակիր: 2006-ին Դե Ռոսին Իտալիայի հավաքականի կազմում դարձել էր աշխարհի չեմպիոն:
Ընդհանուր առամամբ, «Ռոմա»-ի կազմում ֆուտբոլիստը մասնակցել է 614 խաղի և խփել է 63 գոլ:
Տեսանյութը` նաև այստեղ:
Daniele De Rossi, Romanista.


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)