Իտալիայում համընդհանուր գործադուլ․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց Պուտին․ Արևմուտքի աջակցությունը Ուկրաինային ծառայում է սեփական շահերին Դանիել Դևիս․ պատերազմի շարունակությունը կարող է կործանարար լինել Ուկրաինայի համար Բեռլինում հազարավոր երիտասարդներ դուրս են եկել փողոց՝ ընդդեմ զորակոչի Ռուսական հրթիռներ՝ ՆԱՏՕ-ի տարածքո՞ւմ․ Լեհաստանը խոսում է սադրանքի մասին «Մոսադի» ղեկավարը Վաշինգտոնում կոչ է արել վերսկսել Իրանի դեմ հարվածները Ֆիդանը քննադատել է ՆԱՏՕ-ին․ «Մեր անվտանգությունը Մերձավոր Արևելքում չի ապահովվել» Լոռու մարզի որոշ բնակավայրերում գազանջատումներ կլինեն «Գրոսսին լրտես է»․ Իրանում պահանջում են արգելել միջուկային գործակալության ղեկավարի մուտքը Գազայի համար խոստացված 17 միլիարդից 2 տոկոսն էլ չկա․ բանագնացը մեկնում է Մոսկվա Միլիարդների խաղ․ GTA VI-ը վաճառքի և ժողովրդականության նոր ռեկորդներ է սահմանում Թուրքիան ստացել է առաջին երեք «Քըզըլէլմա» անօդաչու կործանիչները․ հայտարարվում է նոր փուլ 

«Իմ երեխան մահմեդականություն չի ընդունել, սունեթ չի եղել»․ Արթուրին ընկերն է եթեր տարել ու նվերներ խոստացել

Հայաստան

Օրերս տեղեկություններ տարածվեցին, թե հայ փոքրիկը՝ 13-ամյա Արթուր Ենգիբարյանը, Թուրքիայում մահմեդականություն է ընդունել և փոխել է անունը։ Թուրք հոգևորական Նիհաթ Հաթիփօղլուն իր վարած կրոնական հաղորդման ուղիղ եթերում Արթուրին հարցնում է՝ կցանկանա՞ր դառնալ մահմեդական, որին երեխան դրական պատասխան է տալիս, հարցին, թե ի՞նչ կցանկանար, որ լինի անունը՝ փոքրիկը փոքր-ինչ մտածելուց հետո հենց հաղորդավարի անունն է հնչեցնում։

Այս ամենը տեսնելուց հետո հայ հանրությունը սկսեց քարկոծել փոքրիկին ու առանց հետևանքների մասին մտածելու անարգանքի սյունին գամել։ Իրադարձությունների զարգացումից հուսահատված՝ ԼՈՒՐԵՐ․com-ի հետ կապ է հաստատել Արթուրի մայրիկը՝ Ալինա Ենգիբարյանը։ Նա նշեց, որ լուրերը, թե երեխան ընդունել է մահմեդականությունը չեն համապատասխանում իրականությանը և դա ընդամենը թյուրիմացություն է եղել։ 

Ալինա Ենգիբարյանը պատմեց, որ երեխային նրա սիրիացի ընկերն է տարել հաղորդմանը և վստահեցրեց, որ երեխան ոչ մահմեդական է դարձել, ոչ էլ թլպատվել է․ «Իմ երեխան մահմեդականություն չի ընդունել, մենք հայ ենք, քրիստոնյա։ Եթե ես տեղյակ լինեի, ինքս կգնայի երեխայիս մոտ, բայց չեմ իմացել։ Ես աշխատում եմ խանութում և հանկարծ ինձ նյութեր են ուղարկում, թե Արթուրն ուղիղ եթերում է ու նման հայտարարություններ է անում։ Իմ երեխան 13 տարեկան միամիտ երեխա է, ընկերն ասել է՝ արի գնանք եթերում կխոսենք, վերջում նվերներ են տալու մեզ, իրենց հետ էլ կնստենք, կճաշենք, երեխաս էլ միամտորեն գնացել է։ Հաղորդման ընթացքում էլ միայն ասում է՝ այո, ոչ, ուրիշ ոչինչ չի խոսում։ Երեխա է սխալվել է, ես հո չե՞մ կարող իմ երեխայի սպանել դրա համար։ Նա մուսուլման չի դարձել, սունեթ չի եղել»,- լացակումած ասաց Արթուրի մայրիկը։  

Արթուրի մայրիկին վշտացրել է հայերի արձագանքը, որոնք հետևելով թուրքական լրատվամիջոցներին սկսել են բացասական ու վիրավորական մեկնաբանություններ գրել երեխայի հասցեին․ «Վերջապես բոլորս հայ ենք, եթե մենք իրար թիկունք չլինենք, ո՞վ կլինի։ Ես այստեղ աշխատում եմ, փորձում եմ իմ երեխաներին պահել, կարիքից դրդված եմ եկել, ինչի՞ համար են նման լուրեր տարածում ու մեղադրանքներ հնչեցնում առանց իրականությունն իմանալու։ Լուրեր են տարածվել, թե իբր գումար ենք վերցրել դրա համար, բայց երդվում եմ՝ չկա նման բան, դա զրպարտություն է։ Երեկ ինձ մի թուրք ասաց՝ եթե թուրքը քրիստոնեություն ընդունի, թուրքերը նման ձև չեն վարվի ինչպես ձեր մի փոքր ազգը, չէ՞ որ երեխան ընդամենը 13 տարեկան է։ Իմ տնօրենն էլ զարմացավ՝ ինչո՞ւ են նման ձևով արձագանքում, եթե քո երեխան սունեթ չի եղել»,- նշեց Ալինա Ենգիբարյանը։ 

Նա նշեց, որ իր մտահոգությունը հայտնել է նաև Թուրքիայի Ազգային ժողովի հայ պատգամավոր Գարո Փայլանին և քիչ անց պետք է հանդիպի նրան՝ ստեղծված իրավիճակից ելք գտնելու ակնկալիքով։

Նշենք, որ թուրքական մամուլն օգտվելով առիթից այս խայտառակ իրադարձությունը որպես թոփ լուր է ներկայացրել։ Իսկ հայկական լրատվական տիրույթում զայրույթ է առաջացրել Թուրքիայում շարունակվող բռնի կրոնափոխության փորձի դեպքը։ Ըստ որոշ հրապարակումների թուրք հոգևորական Նիհաթ Հաթիփօղլուն իր վարած կրոնական հաղորդման ժամանակ խախտել է Լոզանի պայմանագիրն ու ցեղասպանություն սահմանման կետերից մեկը, ըստ որի անընդունելի է համարվում երեխային բռնությամբ կրոնափոխ անել։ 

Թուրք հոգևորականի հաղորդման տեսանյութը՝ վերևում։ Տեսանյութում երևում է նաև Արթուրի ընկերը, ով տեսախցիկը տեսնելիս ոգևորված ձեռքով է անում (դիտել՝ 7։15-ից):

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսաստանն առաջարկել է Իրանից տեղափոխել միջուկային վառելիքի մի մասըԻտալիայում համընդհանուր գործադուլ․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցՄոլդովան հավանություն է տվել Ուկրաինայի հետ ռազմական համաձայնագրինՆԱՏՕ-ի հետախուզական անօդաչուն Սև ծովում կրկին կորցրել է կապըԱՄՆ-ը թույլատրել է Չինաստանին վաճառել 879 հազար AI չիպՊուտին․ Արևմուտքի աջակցությունը Ուկրաինային ծառայում է սեփական շահերինԴանիել Դևիս․ պատերազմի շարունակությունը կարող է կործանարար լինել Ուկրաինայի համարԲեռլինում հազարավոր երիտասարդներ դուրս են եկել փողոց՝ ընդդեմ զորակոչիՌուսական հրթիռներ՝ ՆԱՏՕ-ի տարածքո՞ւմ․ Լեհաստանը խոսում է սադրանքի մասին«Մոսադի» ղեկավարը Վաշինգտոնում կոչ է արել վերսկսել Իրանի դեմ հարվածներըՖիդանը քննադատել է ՆԱՏՕ-ին․ «Մեր անվտանգությունը Մերձավոր Արևելքում չի ապահովվել»Լոռու մարզի որոշ բնակավայրերում գազանջատումներ կլինեն Լագարդը զգուշացնում է Եվրոպային՝ կիբեռսպառնալիքները և տնտեսական ռիսկերը մեծանում են«Գրոսսին լրտես է»․ Իրանում պահանջում են արգելել միջուկային գործակալության ղեկավարի մուտքըԲրիտանիան հաստատել է կիբեռգործողությունները Ռուսաստանի և Չինաստանի դեմԳազայի համար խոստացված 17 միլիարդից 2 տոկոսն էլ չկա․ բանագնացը մեկնում է ՄոսկվաՌուսաստանն ու Ուզբեկստանը ստորագրել են 2027 թվականի ռազմական համագործակցության ծրագիրՄիլիարդների խաղ․ GTA VI-ը վաճառքի և ժողովրդականության նոր ռեկորդներ է սահմանումԹուրքիան ստացել է առաջին երեք «Քըզըլէլմա» անօդաչու կործանիչները․ հայտարարվում է նոր փուլՌուսաստանը չի տեսնում միջուկային բանակցությունների արագ վերսկսման հիմքերԷստոնիան դեկտեմբերի 1-ից փակում է Ռուսաստանի հետ ավտոանցակետերը11 տարվա աշխատանք՝ հանուն առողջ մաշկի․ անվանի բժշկի ստեղծած Արմոդերմը՝ միջազգային շուկայի ճանապարհինBIGBANG-ի անակնկալ երգը․ ի՞նչ է նշանակում «GiiiRIP» անունըՀարավային Կորեայում քննություններին իրենց հետ գաջեթներ բերող ուսանողները կարող են բանտարկվելՄերցը պատրաստ է մեղմել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները․ ո՞րն է Բեռլինի պայմանըԻրանը հերքել է ԱՄՆ-ի մեղադրանքները քիմիական և կենսաբանական զենքի մասինՇարմազանովը՝ Փաշինյանին․ Ալիևի պահանջը կատարելուց հետո ինձ ի՞նչ՝ վարչապետ կմնաս, թե՞ ոչԻրանի պատերազմը կանգնեցնելու փորձը տապալվել է․ ԱՄՆ Սենատում 48 ձայնը չի բավարարելՊենտագոնը զինամթերքի արտադրության երկարաժամկետ ծրագիր չունիԼը Պենի կուսակցության գրասենյակում խուզարկություն է անցկացվելԹրամփը Եվրոպային հորդորել է գործարքի գնալ Պուտինի հետ․ ո՞ւր կուղղվեն Ուկրաինայի գումարները«Բիթլզի» 1965-ի երգը նոր տեսահոլովակ ունի․ գլխավոր դերում Օուեն Քուպերն էԵրեկ Հաագայում պատմական վճիռ է կայացվել, որը կարևոր նախադեպ է նաև Արցախի հարցի համարՄոսկվան մերժում է Ուկրաինայի նույնիսկ «քվազիանդամակցությունը» ՆԱՏՕ-ինՀայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի՝ մասնագիտացված բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակովՋեյմս Բլանթը ստացել է «Icon» մրցանակն ու իրեն համացանցային մեմ անվանելՏափերականի դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհին սկոտչով փակել է աշակերտների բերաններըԻնչո՞ւ Ստալոնեն չէր վաճառում «Ռոքիի» սցենարը․ այդ պատմությունն արդեն մեծ էկրանին էՅՈՒՆԻՍԵՖ․ Ուկրաինայում տասը ամսում 114 երեխա է զոհվել, 1 030-ը՝ վիրավորվելԸստ Կիևի՝ Թաթարստանում նավթի մեկ բաք է բռնկվել, ևս երկուսը վնասվել ենԱրամ Առաջինը հանդիպել է Լիբանանի նախագահի հետ Փոփոխություններ կլինեն վաղաժամ ծննդաբերության դեպքում հղիության և ծննդաբերության արձակուրդի տրամադրման կարգումԵՄ-ն Ուկրաինային փոխանցել է 7,9 միլիարդ եվրո՝ բարեփոխումների դիմացԳոհաբանության տոնից առաջ ԱՄՆ-ում մեկ գալոն բենզինի գինն իջել է մինչև 3,69 դոլարՇիրակի քրեական ոստիկանները թմրանյութի իրացումների շղթա են բացահայտել Թեհրանի ազատ շուկայում մեկ դոլարն արժե մոտ 270 հազար թումանՈւկրաինայում շուրջ 100 ուղևորատար գնացք է ուշանում․ որոշ չվերթների ուշացումը գերազանցել է 10 ժամըՄիջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենՀորմուզով նավթի հոսքն աճել է․ «Բրենթի» գինն իջել է մինչև 91,36 դոլարՄեծ Բրիտանիայում էլեկտրաէներգիայի վճարները կշարունակեն աճել․ պետական աջակցությունը բավարար չէ
Ամենադիտված