Քոչարյանականները փորձում են ճնշում գործադրել դատարանի վրա. Պապոյան
Քաղաքական
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն արդեն երկրորդ օրն է բողոքի ակցիա են իրականացնում դատարանի դիմաց` վանկարկելով «Ազատությո՛ւն Քոչարյանին»: ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը` պատասխանելով, թե որքանո՞վ է արդարացի համարում բողոքավորների վանկարկումները, ասաց, որ դատարանը կորոշի դրա արդարացի լինել կամ չլինելը:
Անդրադառնալով Լևոն Քոչարյանի այն հայտարարությանը, թե Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը անձնական վրեժխնդրություն է և դրա ցայտուն օրինակը ԱԱԾ պետի և ՀՔԾ պետի գաղտնալսված զրույցն է, Գևորգ Պապոյանը նկատեց. «Քաղաքական եղանակով և ակցիաներ կազմակերպելով, երևի փորձում են դատարանի վրա ճնշում գործադրել: Առհասարակ, այս ամեն ինչը արվում է, որպեսզի ճնշում գործադրվի դատարանի վրա, ես այդպես եմ կարծում»,- ասաց Գևորգ Պապոյանը: Հարցին, թե, ըստ նրա, բողոքի ակցիան կարող է ավելի մեծ ալիք ունենալ, պատգամավորն ընդգծեց. «Ալիքը, որ կարող են ունենալ, մաքսիմում սա է»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան