Ինչպես ազատվել մոծակներից ձեր բնակարանում՝ ժողովրդական միջոցներից մինչև առաջատար տեխնոլոգիաներ Հռոմում ավարտվել է Իսրայելի և Լիբանանի միջև բանակցությունների առաջին փուլը Չեմ ուզել ունենալ «Պլան Բ»․ Նարեկ Կարապետյանը՝ ՌԴ քաղաքացիություն ունենալու մասին «Հավատում եմ՝ հայկական ակումբն առաջին անգամ կխաղա Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում». Բերեզովսկի Թամարա Գլոբան անվանել է կենդանակերպի այն նշանները, որոնք ունեն ամենաուժեղ կանխատեսումը 2026 թվականի օգոստոսի համար Օգոստոսի ֆինանսական հորոսկոպը՝ բոլոր կենդանակերպի նշանների համար Փրկարար ծառայությունը զգուշացնում է Արարատի մարզի բնակիչներին Սահակաշվիլին դժգոհել է բանտային պայմաններից․ ինչ է նա գրել Սպանություն՝ ուղիղ եթերում «Նրա հետ կապը հիմա շատ դժվար է, բայց նա մեզ ուժ է տալիս». Իրանի նախագահը` հոգևոր առաջնորդի մասին Սեդրակ Առուստամյանը 2 ամսով կալանավորվեց Գյումրեցի նախկին իրավապաշտպան Կարապետ Պողոսյանն ազատ արձակվեց 

Չհաջողված լուսանկար է, բայց միտում չեմ տեսնում. իմքայլական պատգամավոր

Քաղաքական

Այսօր համացանցում տարածվել է` Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագրի 10-ամյակի հանդիսավոր միջոցառումներից մի լուսանկար, որտեղ բարձրաստիճան պաշտոնյաներ և ԵՄ երկրների ղեկավարներն են, սակայն միայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմքը չի երևում, ինչը ընդդիմախոսների կողմից դարձել է ծաղրի առարկա:

ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը լուսանկարը որակեց` պարզապես չհաջողված` պատասխանելով հարցին, թե արդյոք դա անարգանք չէ՞ Հայաստանի Հանրապետության և ղեկավարի նկատմամբ նաև այն պարագայում, երբ Ադրբեջանի նախագահը առաջին շարքում է. «Բոլորս ընդունում և հասկանում ենք, որ չհաջողված լուսանկար է: Իմ կարծիքով, այն անձը` Պորոշենկոն, ով հայտնվել է առաջին շարքում և ստվերել Նիկոլ Փաշինյանին, իրականում շատ ավելի վատ իրավիճակում է, որովհետև վերջերս պարտվեց ընտրություններում և վաղ, թե ուշ լքելու է իր քաղաքական պաշտոնը: Այդուհանդերձ, ես որևէ միտում չեմ տեսնում դրանում, պարզապես կարող եմ շեշտել հետևյալը, որ մենք գործ ունենք ոչ արհեստավարժ լրատվամիջոցի ներկայացուցչի հետ, որը անհաջող լուսանկար է արել: Այստեղ իսկապես միտում չեմ տեսնում, որովհետև, եթե փորձենք միտում տեսնել, ապա ցանկացած պահի, ցանկացած մարդու դեմքի արտահայտության մեջ էլ կարող ենք տեսնել միտում: Այդպիսով, կասկածի տակ կարող ենք դնել ամեն ինչ»,-ասաց Վլադիմիր Վարդանյանը: 

Անդրադառնալով դիտարկմանը, թե Ադրբեջանի նախագահը առաջին շարքում է և լուսանկարում միայն ՀՀ վարչապետի դեմքը չի երևում, պատգամավորը ասաց. «Տեսեք, 1815թ. Վիեննայի կոնգրեսում, երբ սահմանվեց դիվանագիտական արարողակարգը, մենք գործ ունեինք բացարձակ միապետական պետությունների համակարգի հետ: Կար ժամանակ, երբ չափազանց կարևոր էր, թե որտեղ է կանգնած, ով ինչ դերակատարում ունի, ում անունը` ումից հետո պիտի հնչի և այլն: Եկեք նկատենք, որ կարծեք թե 21-րդ դարում, երբ մենք խոսում ենք հավասարության մակարդակի մասին, նման հնացած հարցերի հետևից ընկնելը զավեշտալի է: Ավելի կարևոր հանգամանք է, ոչ թե` ով որտեղ է կանգնած, այլ ով է հրավիրված նշված միջոցառմանը: Իսկ հավասարության դիվանագիտությամբ հրավիրվել են նրանք, որոնց դրոշները ծածանվել են այդ միջոցառման շենքի առջև: Եթե ուշադրություն դարձնենք դրոշներին, կտեսնենք, որ դրոշները նույն մակարդակի վրա են»,- ասաց պատգամավորը:

Հարցին, թե չհաջողված լուսանկարը պաշտոնական էջում թողարկելու համար, հարկ չի՞ համարում դիմել ԵՄ-ի մամուլի ծառայությանը, Վլադիմիր Վարդանյանը պատասխանեց. «Ես չեմ կարող ասել, թե արդյոք դիվանագիտական ուղիներում որոշակի դիրքորոշում հայտնել են, թե ոչ` այդ հարցի վերաբերյալ, բայց ասեմ, որ շատ դեպքերում նման միջադեպերը տեղի են ունենում զուտ տեխնիկական պատճառներով: Կներկայացվի բողոք, թե չի ներկայացվի չեմ կարող ասել»,- ասաց պատգամավորը:

Դիտարկմանը՝ չէ՞ որ հեղափոխության օրերին միջազգային մամուլը կենտրոնացված էր Հայաստանի ուղղությամբ, հայտարարություններ էին լինում, որոնցում նշվում էր, թե հեղափոխությունն առանձնահատուկ ազդեցություն է ունենում Հայաստանի նկատմամբ, բայց այսօր հենց ԵՄ-ի միջոցառումներից մեկի լուսանկարում «ծաղրվում է» ՀՀ վարչապետ Փաշինյանը, պատգամավորն արձագանքեց. «Եթե մենք փորձում ենք որոնել վերաբերմունքի փոփոխություն` կգտնենք: Վերաբերմունքի փոփոխությունը մեկ լուսանկարի արդյունքում չի կարող տեղի ունենալ: Եթե վերաբերմունքի փոփոխությունը պայմանավորենք մեկ լուսանկարով, ապա մենք որևէ տեղեկություն չունենք, թե ինչ է պատճառահետևանքային կապը, որովհետև այս միջադեպը դա չի վկայում: Եթե սա լիներ 19-րդ դարում, ես գուցեև համաձայնեի, որովհետև այդ ժամանակվա դիվանագիտական արարողակարգում չափազանց կարևոր էր, թե ով՝ ուր է կանգնում կամ ինչպես է կանգնում: Այսօր և այս պարագայում, նման մեկնաբանությունները տեղ չպիտի գտնեն մամուլում: Այս լուսանկարը վկայում է վատ լուսանկարչի վատ աշխատանքի մասին»,- եզրափակեց պատգամավորը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ինչպես ազատվել մոծակներից ձեր բնակարանում՝ ժողովրդական միջոցներից մինչև առաջատար տեխնոլոգիաներ Հռոմում ավարտվել է Իսրայելի և Լիբանանի միջև բանակցությունների առաջին փուլը Չեմ ուզել ունենալ «Պլան Բ»․ Նարեկ Կարապետյանը՝ ՌԴ քաղաքացիություն ունենալու մասին «Հավատում եմ՝ հայկական ակումբն առաջին անգամ կխաղա Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում». Բերեզովսկի Թամարա Գլոբան անվանել է կենդանակերպի այն նշանները, որոնք ունեն ամենաուժեղ կանխատեսումը 2026 թվականի օգոստոսի համար Օգոստոսի ֆինանսական հորոսկոպը՝ բոլոր կենդանակերպի նշանների համար Փրկարար ծառայությունը զգուշացնում է Արարատի մարզի բնակիչներինՍահակաշվիլին դժգոհել է բանտային պայմաններից․ ինչ է նա գրել Սպանություն՝ ուղիղ եթերում «Նրա հետ կապը հիմա շատ դժվար է, բայց նա մեզ ուժ է տալիս». Իրանի նախագահը` հոգևոր առաջնորդի մասին Սեդրակ Առուստամյանը 2 ամսով կալանավորվեց Գյումրեցի նախկին իրավապաշտպան Կարապետ Պողոսյանն ազատ արձակվեց Կորած iPhone-ը հնարավոր կլինի գտնել առանց «Լոկատորի»․ ստեղծվել է նոր գործիք Նրանք կարծում էին՝ 48 ժամում կգրավեն Իրանը, ինչպես Սիրիան. Փեզեշքիան Օգոստոսը կբացի փողի դռները կենդանակերպի 7 նշանների համար. Վասիլիսա Վոլոդինայի կանխատեսումը Օգոստոսի 6-ին, 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Զելենսկին օգնություն է խնդրել Ֆինլանդիայից․ քննարկվել է Ուկրաինայի ՀՕՊ-ի ուժեղացումը ԱՄՆ-ը ազդակներ է տվել պարտավորություններին վերադառնալու պատրաստակամության մասին, սակայն բանակցություններ չեն եղել. Իրանի ԱԳՆ Վրաստանում զանգվածային հոսանքազրկումներ են Արմեն Մամաջանյանը նշանակվել է Հայկ Կոնջորյանի խորհրդական Մեսսիի կինը արձագանքել է Ռոնալդուի հարսնացուի հայտարարությանը Ինչպե՞ս է տղամարդը մահացել մեղվի խայթոցից. մանրամասներ ողբերգական դեպքից (տեսանյութ) Շոգը վտանգավոր է սրտի համար Ալեք Մանուկյան փողոցում արմատից չորացած հսկայական ծառը արմատից պոկվել և ընկել է «Mazda»-ի վրա Իրանի արտաքին գործերի նախարարը պաշտոնական այցով կմեկնի ՊակիստանՀուսանք՝ Հորմուզի շուրջ խաղաղ հանգուցալուծումը կկայանա․ Արտակ Զաքարյան Մեծ Բրիտանիայում մի թոշակառու գերազանցել է ինքնաթիռի թևի վրա քայլելու ռեկորդըԱրմատական տրամադրություններ ունեցող իսրայելցի վերաբնակ կանանց խումբն ապօրինաբար հատել է Լիբանանի սահմանը Դերասան Կարո Հովհաննիսյանն ու կինը պարզել են երեխայի սեռը (տեսանյութ)Իտալիայում տղամարդը սխալմամբ մեկ միլիոն եվրո արժողությամբ վիճակախաղի տոմս է նետել աղբանոցըՋուր հավաքեք․ բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու Քննարկվել է Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը Երիտասարդ ֆուտբոլիստը մահացել է խաղի ժամանակ Գեղարքունիքի մարզում բախվել են «Jeep»-ն ու «Ford»-ը. կան վիրավորներՍա աննախադեպ խայտառակություն է. Մելիքյանը՝ Կաթողիկոսի դեմ քրեական գործի և դատական նիստի մասին (տեսանյութ) Հրդեհ է բռնկվել Երևանի Զաքարիա Քանաքեռցու փողոցի տներից մեկում Հանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրից Նավագնացության խոշոր ընկերությունները դիմել են ՄԱԿ-ին՝ Հորմուզի նեղուցում վճարներ չգանձելու կոչով Լոնդոնի կենտրոնում դանակով զինված կինը հարձակվել է չորս տղամարդու վրա Ռուսական ԱԹՍ-ներ արտադրող ընկերության ղեկավարի դեմ մահափորձ է կատարվել Լայպցիգի օդանավակայանում «անհայտ պայթուցիկ սարքով դրոն». սկսվել է հետաքննությունը Զգուշացե՛ք կեղծ էջերից և առցանց խարդախություններից, նպատակը՝ բանկային տվյալներին տիրանալն է (լուսանկար) ԱՄՆ-ը հանել է Իրանի ԻՀՊԿ-ին առնչվող երկու ինքնաթիռի և երեք ավիաընկերության նկատմամբ պատժամիջոցները Գոռ Հակոբյանը որդու՝ Ֆելիքսի հետ նոր տեսանյութ է հրապարակել (տեսանյութ) ՍԴ-ն վարույթ է ընդունել Հայաստան–ԱՄՆ TRIPP համաձայնագրի սահմանադրականության հարցը Վեդիում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով. մասնակիցներից մեկը «Վեդի պլաստ» ՍՊԸ-ի տնօրենի որդին է ԱՄՆ-ն պատրաստվում է միջուկային պատերազմի.Նոր ձերբակալություններ և ռեպրեսիաներ (տեսանյութ) 4 մեդալ՝ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում Հարավային Կորեայում շոգից 21 մարդ է մահացել. հայտարարվել է եղանակային վտանգի առավելագույն մակարդակ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ԱԺ 9-րդ գումարման պատգամավորներին և նոր նախագահությանը
Ամենադիտված