Քոչարյանի պաշտպանները միջնորդեցին դատարան հրավիրել Գագիկ Հարությունյանին և ՍԴ նախկին դատավորներին
Քաղաքական
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող նիստում, որտեղ քննվում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը, Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Հայկ Ալումյանը դատարան միջնորդություն ներկայացրեց։
Փաստաբանը միջնորդեց, որպեսզի դատարան հրավիրվեն 2008թ.-ին Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը և մյուս դատավորները։
«Սահմանդրական դատարանի այն ժամանակվա անդամներից հարցաքննվել է 2 հոգի՝ Ֆելիքս Թոխյանը ու Վալերի Պողոսյանը։ Ի դեպ, երկուսն էլ այս գործով ժխտել են իրենց նկատմամբ ճնշում գործադրելու փաստը։ Որպեսզի մենք կարողանանք վիճարկել հիմնավոր կասկածի առկայության փաստը և, նկատի ունենալով, որ մեղադրանքի մեջ նշված չէ, թե ՍԴ որ անդամի նկատմամբ է այդ ճնշումը գործադրվել, մենք միջնորդում ենք դատարան հրավիրել ու խափանման միջոցի քննության շրջանակներում հարցաքննել այդ ժամանակ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին, ՍԴ դատավորներ Հրանտ Նազարյանին, Կիմ Բալայանին, Ֆելիքս Թոխյանին։ Այս անձինք 2008թ.-ի Մարտի 1-ի դրությամբ մասնակցել են այդ գործի քննությանն, իսկ Նազարյանը եղել է զեկուցող»,- դատարանում ասաց Հայկ Ալումյանը։
Դատախազ Գևորգ Բաղդասարյանն առարկեց պաշտպանի ներկայացրած միջնորդությանը և նշեց, որ այս փուլում վկաների հարցաքննությունը նպատակահարմար չէ։
«Դա կատարվում է ապացույցների հետազոտման փուլում, գործի քննության ժամանակ»,-հայտարարեց դատախազը։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան