Ես շարունակում եմ սիրով, հաշտ ու համերաշխ ապրել իմ կնոջ ու երեխաների հետ. Տիգրան Արզաքանցյան
Կայքերից մեկը տեղեկություն է տարածել այն մասին, որ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանն ամուսնացել է ռուսական «Քարդաշյան» Ռոտենբերգ ընտանիքի հարսի հետ:
Ըստ կայքի՝ 2003 –ից անընդմեջ 2 անգամ պատգամավոր ընտրված ՀՀԿ-ական Տիգրան Արզաքանցյանը, իր երեք երեխաների մորը լքելով, ամուսնացել է երկու երեխաների մոր հետ:
Կայքը նաև մանրամասնում է, որ Արզաքանցյանը Նատալիայի ու նրա երկու երեխաների հետ ապրում է Անգլիայում:
ԼՈՒՐԵՐ.com-ը լուրը ճշտելու համար կապ հաստատեց Արզաքանցյանի հետ: Վերջինս մեր հարցը լսելուն պես ծիծաղեց ու հավաստիացրեց, որ ինքն այս պահին Մոսկվայում է:
«Գործնական հանդիպումներն ու շփումները խառնում են անձնական կյանքի հետ: Ես շարունակում եմ սիրով, հաշտ ու համերաշխ ապրել իմ կնոջ ու երեխաների հետ: Նախանձում եմ մարդկանց ֆանտազիայի վրա և պարապությանը, որ նման բաներ են գրում»,- ասաց Արզաքանցյանը:
Նատալիան ամուսնացած է եղել Պուտինի մերձավոր շրջապատից ու Forbes-ի հաշվարկներով ՌԴ 40-րդ հորիզոնականի մեծահարուստ՝ Արկադիյ Ռոտենբերգի հետ և նրա հետ համատեղ ուներ երկու երեխա:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)