Իտալիայում համընդհանուր գործադուլ․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց Պուտին․ Արևմուտքի աջակցությունը Ուկրաինային ծառայում է սեփական շահերին Դանիել Դևիս․ պատերազմի շարունակությունը կարող է կործանարար լինել Ուկրաինայի համար Բեռլինում հազարավոր երիտասարդներ դուրս են եկել փողոց՝ ընդդեմ զորակոչի Ռուսական հրթիռներ՝ ՆԱՏՕ-ի տարածքո՞ւմ․ Լեհաստանը խոսում է սադրանքի մասին «Մոսադի» ղեկավարը Վաշինգտոնում կոչ է արել վերսկսել Իրանի դեմ հարվածները Ֆիդանը քննադատել է ՆԱՏՕ-ին․ «Մեր անվտանգությունը Մերձավոր Արևելքում չի ապահովվել» Լոռու մարզի որոշ բնակավայրերում գազանջատումներ կլինեն «Գրոսսին լրտես է»․ Իրանում պահանջում են արգելել միջուկային գործակալության ղեկավարի մուտքը Գազայի համար խոստացված 17 միլիարդից 2 տոկոսն էլ չկա․ բանագնացը մեկնում է Մոսկվա Միլիարդների խաղ․ GTA VI-ը վաճառքի և ժողովրդականության նոր ռեկորդներ է սահմանում Թուրքիան ստացել է առաջին երեք «Քըզըլէլմա» անօդաչու կործանիչները․ հայտարարվում է նոր փուլ 

Սուրեն Գյանջումյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա մայիսի 15-ին Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Գիտություն և Մշակույթ

ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է հայ պարարվեստի մեծ երախտավոր, ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի, Հայաստանի ազգային պարարվեստի և պարագետների միության վարչության անդամ, պարուսույց, բալետմայստեր Սուրեն Գյանջումյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով: 

Սուրեն Գյանջումյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա մայիսի 15-ին, ժամը 18:00-20:00-ը, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, վերջին հրաժեշտը` մայիսի 16-ին, ժամը 11:00-13:00-ը, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցուց, հուղարկավորությունը` Երևանի քաղաքային պանթեոնում: Այս մասին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։

«Հայ մշակութասեր հանրությունը անդառնալի կորուստ կրեց: 

2019 թ. մայիսի 14-ին կյանքից հեռացավ հայ պարարվեստի մեծ երախտավոր, ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի, Հայաստանի ազգային պարարվեստի և պարագետների միության վարչության անդամ, պարուսույց, բալետմայստեր Սուրեն Հովհաննեսի Գյանջումյանը: 

Ծնվել է 1932 թվականին Երևանում: 

Որպես մենապարող հանդես է եկել Երվանդ Սահարունու անվան երգի-պարի անսամբլի կազմում` Վանյա Ղարիբյանի ղեկավարությամբ: 1957 թվականին Երևանի էլեկտրական ճշգրիտ սարքերի գործարանում հիմնում է ժողովրդական պարի համույթ: 1958 թվականին Երևանի առևտրի տանը ստեղծում է մանկապատանեկան և երիտասարդական պարային համույթներ, որոնք  ղեկավարում է մինչև 1983 թվականը: 
1965 թվականին Սուրեն Գյանջումյանը հիմնադրում է Ժողովրդական կոլեկտիվ «Կանազ» պարային համույթը, որի համբավն ու ճանաչումը մեծապես կապված է եղել բալետմայստերի ակտիվ ստեղծագործական գործունեության հետ: 

Ս. Գյանջումյանի ղեկավարությամբ «Կանազ» պարային անսամբլը մասնակցել է աշխարհի ավելի քան երեք տասնյակ երկրներում՝ բազմիցս արժանանալով բարձրագույն պարգևների: 
1966-1971 թվականներին Սուրեն Գյանջումյանն ընդունվում և հեռակա կարգով ավարտում է Սանկտ Պետերբուրգի պարուսույցների արհմիութենական բարձրագույն դպրոցը: Այդ նույն տարիներին հմուտ և բանիմաց պարուսույցն աշխատում է նաև Ա. Բաբաջանյանի անվան երաժշտական ուսումնարանում որպես ռիթմիկայի և պլաստիկայի պարուսույց-մանկավարժ: 

1967-1971 թվականներին փորձառու բալետմայստերը Երևանի երկաթուղայինների մշակույթի պալատում հիմնում է ժողովրդական պարի անսամբլ, իսկ 1973 թվականին հիմնում և ղեկավարում է «Գարուն» մանկապատանեկան համույթը: Համույթում բեմադրում է երկու տասնյակի հասնող պարային համարներ: 

1974 թվականին Սուրեն Գյանջումյանին շնորհվում է Խորհրդային Հայաստանի լենինյան կոմերիտմիության մրցանակի դափնեկրի պատվավոր կոչում: 1975 թվականին Սուրեն Գյանջումյանին շնորհվել է ՀԽՍՀ կուլտուրայի վաստակավոր գործչի պատվավոր կոչում: 

1993 թվականին Ս. Գյանջումյանի բեմադրությունները Իտալիայի Ագրիջենտոյի միջազգային պարերի մրցույթներին նվաճել են համերաշխության և հավատարմության «Ոսկե տաճար» մրցանակը: 

2009 թվականից Ս. Գյանջումյանը դասավանդում էր Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի Պարարվեստի մանկավարժության ամբիոնում: 
2004 թվականին Ս. Գյանջումյանին շնորհվում է Երևանի պատվավոր  քաղաքացու բարձր կոչումը: 
2007 թվականին Ս. Գյանջումյանին շնորհվում է ՀՀ ժողովրդական արտիստի կոչում: 

Սուրեն Գյանջումյանը ազգային պարարվեստի անխոնջ պահապաններից էր,  հայկական ժողովրդական պարարվեստի պարուսուցման զարգացման և տարածման նվիրյալ: Նա առաջիններից էր, ով ստեղծեց ազգային պարաշարժումների կայուն համակարգ և ներդրեց պարուսուցման նոր մեթոդներ: Սուրեն Գյանջումյանի պարուսուցման դպրոցի ավանդույթների կրողներն ու շարունակողները այսօր մշակութային լայնածավալ գործունեություն են իրականացնում Ամերիկայում, Ֆրանսիայում, Ռուսաստանում, Իրանում և հայաշատ այլ գաղթօջախներում: 

Սուրեն Գյանջումյանը բոլորի հուշերում կմնա որպես մեծ արվեստագետ, պարի տաղանդավոր վարպետ և մեծ մանկավարժ, հայկական ազգային պարարվեստի երախտավոր»,- նշված է հաղորդագրության մեջ: 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսաստանն առաջարկել է Իրանից տեղափոխել միջուկային վառելիքի մի մասըԻտալիայում համընդհանուր գործադուլ․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցՄոլդովան հավանություն է տվել Ուկրաինայի հետ ռազմական համաձայնագրինՆԱՏՕ-ի հետախուզական անօդաչուն Սև ծովում կրկին կորցրել է կապըԱՄՆ-ը թույլատրել է Չինաստանին վաճառել 879 հազար AI չիպՊուտին․ Արևմուտքի աջակցությունը Ուկրաինային ծառայում է սեփական շահերինԴանիել Դևիս․ պատերազմի շարունակությունը կարող է կործանարար լինել Ուկրաինայի համարԲեռլինում հազարավոր երիտասարդներ դուրս են եկել փողոց՝ ընդդեմ զորակոչիՌուսական հրթիռներ՝ ՆԱՏՕ-ի տարածքո՞ւմ․ Լեհաստանը խոսում է սադրանքի մասին«Մոսադի» ղեկավարը Վաշինգտոնում կոչ է արել վերսկսել Իրանի դեմ հարվածներըՖիդանը քննադատել է ՆԱՏՕ-ին․ «Մեր անվտանգությունը Մերձավոր Արևելքում չի ապահովվել»Լոռու մարզի որոշ բնակավայրերում գազանջատումներ կլինեն Լագարդը զգուշացնում է Եվրոպային՝ կիբեռսպառնալիքները և տնտեսական ռիսկերը մեծանում են«Գրոսսին լրտես է»․ Իրանում պահանջում են արգելել միջուկային գործակալության ղեկավարի մուտքըԲրիտանիան հաստատել է կիբեռգործողությունները Ռուսաստանի և Չինաստանի դեմԳազայի համար խոստացված 17 միլիարդից 2 տոկոսն էլ չկա․ բանագնացը մեկնում է ՄոսկվաՌուսաստանն ու Ուզբեկստանը ստորագրել են 2027 թվականի ռազմական համագործակցության ծրագիրՄիլիարդների խաղ․ GTA VI-ը վաճառքի և ժողովրդականության նոր ռեկորդներ է սահմանումԹուրքիան ստացել է առաջին երեք «Քըզըլէլմա» անօդաչու կործանիչները․ հայտարարվում է նոր փուլՌուսաստանը չի տեսնում միջուկային բանակցությունների արագ վերսկսման հիմքերԷստոնիան դեկտեմբերի 1-ից փակում է Ռուսաստանի հետ ավտոանցակետերը11 տարվա աշխատանք՝ հանուն առողջ մաշկի․ անվանի բժշկի ստեղծած Արմոդերմը՝ միջազգային շուկայի ճանապարհինBIGBANG-ի անակնկալ երգը․ ի՞նչ է նշանակում «GiiiRIP» անունըՀարավային Կորեայում քննություններին իրենց հետ գաջեթներ բերող ուսանողները կարող են բանտարկվելՄերցը պատրաստ է մեղմել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները․ ո՞րն է Բեռլինի պայմանըԻրանը հերքել է ԱՄՆ-ի մեղադրանքները քիմիական և կենսաբանական զենքի մասինՇարմազանովը՝ Փաշինյանին․ Ալիևի պահանջը կատարելուց հետո ինձ ի՞նչ՝ վարչապետ կմնաս, թե՞ ոչԻրանի պատերազմը կանգնեցնելու փորձը տապալվել է․ ԱՄՆ Սենատում 48 ձայնը չի բավարարելՊենտագոնը զինամթերքի արտադրության երկարաժամկետ ծրագիր չունիԼը Պենի կուսակցության գրասենյակում խուզարկություն է անցկացվելԹրամփը Եվրոպային հորդորել է գործարքի գնալ Պուտինի հետ․ ո՞ւր կուղղվեն Ուկրաինայի գումարները«Բիթլզի» 1965-ի երգը նոր տեսահոլովակ ունի․ գլխավոր դերում Օուեն Քուպերն էԵրեկ Հաագայում պատմական վճիռ է կայացվել, որը կարևոր նախադեպ է նաև Արցախի հարցի համարՄոսկվան մերժում է Ուկրաինայի նույնիսկ «քվազիանդամակցությունը» ՆԱՏՕ-ինՀայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի՝ մասնագիտացված բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակովՋեյմս Բլանթը ստացել է «Icon» մրցանակն ու իրեն համացանցային մեմ անվանելՏափերականի դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհին սկոտչով փակել է աշակերտների բերաններըԻնչո՞ւ Ստալոնեն չէր վաճառում «Ռոքիի» սցենարը․ այդ պատմությունն արդեն մեծ էկրանին էՅՈՒՆԻՍԵՖ․ Ուկրաինայում տասը ամսում 114 երեխա է զոհվել, 1 030-ը՝ վիրավորվելԸստ Կիևի՝ Թաթարստանում նավթի մեկ բաք է բռնկվել, ևս երկուսը վնասվել ենԱրամ Առաջինը հանդիպել է Լիբանանի նախագահի հետ Փոփոխություններ կլինեն վաղաժամ ծննդաբերության դեպքում հղիության և ծննդաբերության արձակուրդի տրամադրման կարգումԵՄ-ն Ուկրաինային փոխանցել է 7,9 միլիարդ եվրո՝ բարեփոխումների դիմացԳոհաբանության տոնից առաջ ԱՄՆ-ում մեկ գալոն բենզինի գինն իջել է մինչև 3,69 դոլարՇիրակի քրեական ոստիկանները թմրանյութի իրացումների շղթա են բացահայտել Թեհրանի ազատ շուկայում մեկ դոլարն արժե մոտ 270 հազար թումանՈւկրաինայում շուրջ 100 ուղևորատար գնացք է ուշանում․ որոշ չվերթների ուշացումը գերազանցել է 10 ժամըՄիջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենՀորմուզով նավթի հոսքն աճել է․ «Բրենթի» գինն իջել է մինչև 91,36 դոլարՄեծ Բրիտանիայում էլեկտրաէներգիայի վճարները կշարունակեն աճել․ պետական աջակցությունը բավարար չէ
Ամենադիտված