ԱՄՆ-ում թռիչքից առաջ ձերբակալվել է եռակի սպանություն կատարած օդաչուն
Այլ
ԱՄՆ-ում թռիչքից առաջ ձերբակալել են նախկին ռազմական օդաչուի, որն աշխատել է որպես ուղևորատար ինքնաթիռի օդաչու, հայտնում է Korrespondent-ը: Կենտուկի նահանգի գլխավոր դատախազ Էնդի Բեշիրը հայտարարել է, որ 51-ամյա Քրիսթին Մարթինը կասկածվում է 3 սպանությունների մեջ, որոնք նա կատարել է 2015 թ․-ին:
Նշվում է, որ ձերբակալության ժամանակ ինքնաթիռը լի է եղել ուղևորներով: Նախաքննությամբ պարզվել է, որ Մարթինը սպանել է իր 3 հարևաններին՝ նրանցից մեկի վրա կրակելով, իսկ 2-ին՝ այրելով:
Օդաչուին առաջադրվել են մի շարք մեղադրանքներ: Հատկանշական է, որ օդաչուի կինը սիրային կապ է ունեցել սպանվածներից մեկի հետ:
Քրիսթին Մարթինին նախկին աշխատավայրից հեռացրել էին սպային ոչ հարիր պահվածքի համար, և նա սկսել էր աշխատել քաղաքացիական ավիացիայում:
Աղբյուր՝ Shantnews.am


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)