Լարված իրավիճակ՝ դատարանի բակում․ հնչում են փոխադարձ մեղադրանքներ (տեսանյութ)
Արդեն տեղեկացրել էինք, որ շարունակվում են Ռոբերտ Քոչարյանի կողմ և դեմ իրականացվող ակցիաները։ Կրկին իրավիճակը լարվեց և երկու կողմերը սկսեցին մեղադրական և վիրավորական հայտարարությունները։ Ըստ Քոչարյանի աջակիցների՝ Քոչարյանի դեմ պայքարողների մեջ կան պետական ծառայությունների աշխատակիցներ։
Երկրորդ նախագահի դեմ պայքարողները պնդում են, որ իրենք չեն աշխատում պետական կառույցներում և, բացի դա, այստեղ են որպես քաղաքացիներ։ Կողմերը շարունակում են հակընդդեմ ելույթներով հանդես գալ։ Իրավիճակի լարվածության հետ շարունակում է ավելանալ ոստիկանների թիվը։ Այս պահին նրանց թիվը գերակշռում է ակցիաների մասնակիցների թվին։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)