Քոչարյանական ակտիվիստները հրաժարվում են ոչ յուրային ԶԼՄ-ներին հարցազրույց տալ
Այլ
Արդեն երկրորդ օրն է, ինչ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի և Ավանի նստավայրի մոտ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ դատական նիստն է ընթանում:
Նիստին զուգահեռ դրսում հավաքվել են Ռոբերտ Քոչարյանին դեմ և համախոհ քաղաքացիներ:
Հետաքրքրական է, որ Քոչարյանի դեմ պայքարող և նրա՝ օրենքի ողջ խստությամբ դատապարտումը պահանջող քաղաքացիներն ազատորեն շփվում են լրատվամիջոցների հետ, հարցազրույցներ տալիս, դրան հակառակ՝ քոչարյանական ակտիվիստները կտրականապես մերժում են բացի yerevan.today և tv5 ԶԼՄ-ներից որևէ մեկին հարցազրույց տալ:
Նրանք նախ ճշտում են լրատվամիջոցի անվանումը, ապա հարցի պատասխանը լսելուց հետո հրաժարվում:
Կոնկրետ ԼՈւՐԵՐ.com-ի լրագրողին շուրջ մեկ տասնյակից ավելի ակտիվիստներ կայքի անվանումը լսելուց հետո հրաժարվել են պատասխանել, նրանցից մեկն էլ ասել է, թե ինքը միայն պորտուգալերեն է խոսում և հորդորել լրագրողին սովորել պորտուգալերեն նոր միայն հարցազրույց ակնկալել իրենից, մենք էլ միամտաբար կածում էինք, որ հայերենն ու ալբաներենը բավարար կլիներ՝ շփվելու քոչարյանական ակտիվիստների հետ:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան