Իտալիայում համընդհանուր գործադուլ․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց Պուտին․ Արևմուտքի աջակցությունը Ուկրաինային ծառայում է սեփական շահերին Դանիել Դևիս․ պատերազմի շարունակությունը կարող է կործանարար լինել Ուկրաինայի համար Բեռլինում հազարավոր երիտասարդներ դուրս են եկել փողոց՝ ընդդեմ զորակոչի Ռուսական հրթիռներ՝ ՆԱՏՕ-ի տարածքո՞ւմ․ Լեհաստանը խոսում է սադրանքի մասին «Մոսադի» ղեկավարը Վաշինգտոնում կոչ է արել վերսկսել Իրանի դեմ հարվածները Ֆիդանը քննադատել է ՆԱՏՕ-ին․ «Մեր անվտանգությունը Մերձավոր Արևելքում չի ապահովվել» Լոռու մարզի որոշ բնակավայրերում գազանջատումներ կլինեն «Գրոսսին լրտես է»․ Իրանում պահանջում են արգելել միջուկային գործակալության ղեկավարի մուտքը Գազայի համար խոստացված 17 միլիարդից 2 տոկոսն էլ չկա․ բանագնացը մեկնում է Մոսկվա Միլիարդների խաղ․ GTA VI-ը վաճառքի և ժողովրդականության նոր ռեկորդներ է սահմանում Թուրքիան ստացել է առաջին երեք «Քըզըլէլմա» անօդաչու կործանիչները․ հայտարարվում է նոր փուլ 

Սա ներքին գործերին միջամտություն չէ, սա 2 նախագահների անձնական, մարդասիրական նախաձեռնությունն է. Բաբայան

Քաղաքական

«Հենց Արցախի նախագահ Բակո Սահակյանը որոշի գալ և մասնակցել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատական նիստին, բոլորը կտեղեկանան»,- այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանի երեկվա հայտարարությանը, որ Արցախի գործող և նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը, որոնք Քոչարյանի խափանման միջոցը փոխելու անձնական երաշխավորություն են ներկայացրել՝ ներկայանան դատարան։

Ըստ տարածված տեղեկությունների՝ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը ներկա են գտնվելու վաղը՝ մայիսի 16-ին կայանալիք դատական նիստին։ Հետաքրքրվեցինք՝ քանի որ մինչև այժմ հայտնի չէ նախկին և ներկա նախագահները կգա՞ն Հայաստան, թե ոչ, կարո՞ղ ենք ենթադրել, որ վաղվա նիստին չեն մասնակցելու, Բաբայանը կրկնեց, որ դեռևս հայտնի չէ և ինքն էլ չգիտի այդ մասին։ 

Դավիթ Բաբայանի հետ զրույցից հետո Ռոբերտ Քոչարյանի գործը քննող դատավորը նիստի ժամանակ խնդրեց Արցախի ներկա և նախկին նախագահներին տեղյակ պահել, որ հնարավորության դեպքում մայիսի 16-ին ներկայանան դատական նիստին, որովհետև արդեն մայիսի 17-ին հաջորդում են ոչ աշխատանքային օրեր․ «Անձը պետք է դատարանում անպայման ներկա լինի, նրան պետք է ներկայացվեն իր իրավունքներն ու պարտավորությունները, որից հետո նա պետք է վերահաստատի իր ստորագրությամբ: Ինչ վերաբերվում է ժամկետներին, շատ լավ տեղյակ եք, որ կալանքի ժամկետը լրանում է մայիսի 19-ին,  որը կիրակի օր է: Մայիսի 18-ին շաբաթ օր է: Շաբաթ և կիրակի օրերին դատական նիստի կազմակերպումը քիչ հավանական է: Չեմ բացառում, բայց հնարավոր է՝ այնպես լինի, որ հնարավորություն չլինի պարոն Քոչարյանի ներկայությունն ապահովել, բայց պաշտպանական կողմը նաև պետք է հաշվի առնի, որ դատարանը պետք է դատական ակտ կայացնի, իսկ դատական ակտ կայացնելու համար առնվազն մեկ օրից ավել ժամանակ է պետք»,- մանրամասնեց դատավորը:

Դավիթ Բաբայանը, խոսելով «Սասնա Ծռեր» կուսակցության անդամ Ժիրայր Սեֆիլյանի՝ այսօր արած հայտարարության մասին, թե Արցախի Հանրապետության որևէ նախագահ չի կարող գալ, միջնորդություն ներկայացնել, միջամտել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործին, և դա կարող է լինել միայն այն դեպքում, երբ Արցախը Հայաստանի մարզ դառնա՝ Բաբայանն ասաց․ «Չեմ ուզում որևէ մեկի հայտարարությունը մեկնաբանել ու քննադատել։ Մենք բազմիցս նշել ենք, որ ունենք մեկ հայրենիք, երկու պետություն, դրա համար անթույլատրելի է որևիցե միջամտություն թե՛ Արցախից Հայաստանի ներքաղաքական կյանքին, թե՛ հակառակ ուղղությամբ։ Հետևաբար, սա ներքին գործերին միջամտություն չէ, սա երկու նախագահների անձնական, մարդասիրական նախաձեռնությունն է, առանց միջամտելու այդ գործընթացներին, որոշելու՝ ով է ճիշտ, ով՝ սխալ։ Ով ուզում է լինի ՀՀ իշխանության գլխին, դա այնտեղի ժողովրդի կամքն է, ով ուզում է լինի ԱՀ իշխանության գլխին՝ դա այստեղի ժողովրդի կամքն է։ Հետևաբար, և՛ պաշտոնական Ստեփանակերտը, և՛ պաշտոնական Երևանը պարտավոր են մեկը մյուսի նկատմամբ հարգալից, եղբայրական, մի հայրենիքի զավակների պես վերաբերվել միմյանց։ Սա հրամայական է, սա անձնական քմահաճույք չէ և հայրենիքի և ժողովրդի առջև ծառացած կարևորագույն հարց է։ Բոլորի պարտքն է անել այնպես, ինչպես որ պետք է՝ անկախ նրանից՝ ով ինչ նախասիրություններ, շրջապատ, անցյալ ունի և ինչ ապագա է սպասվում»,-ասաց նա՝ նշելով, որ եթե խախտվի այդ ամենը, ամբողջ ժողովրդի և մեր պետականության համար է վատ լինելու։

Հիշեցնենք, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է Հայաստանում սահմանադրական կարգը տապալելու մեջ՝ 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների գործով։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսաստանն առաջարկել է Իրանից տեղափոխել միջուկային վառելիքի մի մասըԻտալիայում համընդհանուր գործադուլ․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցՄոլդովան հավանություն է տվել Ուկրաինայի հետ ռազմական համաձայնագրինՆԱՏՕ-ի հետախուզական անօդաչուն Սև ծովում կրկին կորցրել է կապըԱՄՆ-ը թույլատրել է Չինաստանին վաճառել 879 հազար AI չիպՊուտին․ Արևմուտքի աջակցությունը Ուկրաինային ծառայում է սեփական շահերինԴանիել Դևիս․ պատերազմի շարունակությունը կարող է կործանարար լինել Ուկրաինայի համարԲեռլինում հազարավոր երիտասարդներ դուրս են եկել փողոց՝ ընդդեմ զորակոչիՌուսական հրթիռներ՝ ՆԱՏՕ-ի տարածքո՞ւմ․ Լեհաստանը խոսում է սադրանքի մասին«Մոսադի» ղեկավարը Վաշինգտոնում կոչ է արել վերսկսել Իրանի դեմ հարվածներըՖիդանը քննադատել է ՆԱՏՕ-ին․ «Մեր անվտանգությունը Մերձավոր Արևելքում չի ապահովվել»Լոռու մարզի որոշ բնակավայրերում գազանջատումներ կլինեն Լագարդը զգուշացնում է Եվրոպային՝ կիբեռսպառնալիքները և տնտեսական ռիսկերը մեծանում են«Գրոսսին լրտես է»․ Իրանում պահանջում են արգելել միջուկային գործակալության ղեկավարի մուտքըԲրիտանիան հաստատել է կիբեռգործողությունները Ռուսաստանի և Չինաստանի դեմԳազայի համար խոստացված 17 միլիարդից 2 տոկոսն էլ չկա․ բանագնացը մեկնում է ՄոսկվաՌուսաստանն ու Ուզբեկստանը ստորագրել են 2027 թվականի ռազմական համագործակցության ծրագիրՄիլիարդների խաղ․ GTA VI-ը վաճառքի և ժողովրդականության նոր ռեկորդներ է սահմանումԹուրքիան ստացել է առաջին երեք «Քըզըլէլմա» անօդաչու կործանիչները․ հայտարարվում է նոր փուլՌուսաստանը չի տեսնում միջուկային բանակցությունների արագ վերսկսման հիմքերԷստոնիան դեկտեմբերի 1-ից փակում է Ռուսաստանի հետ ավտոանցակետերը11 տարվա աշխատանք՝ հանուն առողջ մաշկի․ անվանի բժշկի ստեղծած Արմոդերմը՝ միջազգային շուկայի ճանապարհինBIGBANG-ի անակնկալ երգը․ ի՞նչ է նշանակում «GiiiRIP» անունըՀարավային Կորեայում քննություններին իրենց հետ գաջեթներ բերող ուսանողները կարող են բանտարկվելՄերցը պատրաստ է մեղմել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները․ ո՞րն է Բեռլինի պայմանըԻրանը հերքել է ԱՄՆ-ի մեղադրանքները քիմիական և կենսաբանական զենքի մասինՇարմազանովը՝ Փաշինյանին․ Ալիևի պահանջը կատարելուց հետո ինձ ի՞նչ՝ վարչապետ կմնաս, թե՞ ոչԻրանի պատերազմը կանգնեցնելու փորձը տապալվել է․ ԱՄՆ Սենատում 48 ձայնը չի բավարարելՊենտագոնը զինամթերքի արտադրության երկարաժամկետ ծրագիր չունիԼը Պենի կուսակցության գրասենյակում խուզարկություն է անցկացվելԹրամփը Եվրոպային հորդորել է գործարքի գնալ Պուտինի հետ․ ո՞ւր կուղղվեն Ուկրաինայի գումարները«Բիթլզի» 1965-ի երգը նոր տեսահոլովակ ունի․ գլխավոր դերում Օուեն Քուպերն էԵրեկ Հաագայում պատմական վճիռ է կայացվել, որը կարևոր նախադեպ է նաև Արցախի հարցի համարՄոսկվան մերժում է Ուկրաինայի նույնիսկ «քվազիանդամակցությունը» ՆԱՏՕ-ինՀայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի՝ մասնագիտացված բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակովՋեյմս Բլանթը ստացել է «Icon» մրցանակն ու իրեն համացանցային մեմ անվանելՏափերականի դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհին սկոտչով փակել է աշակերտների բերաններըԻնչո՞ւ Ստալոնեն չէր վաճառում «Ռոքիի» սցենարը․ այդ պատմությունն արդեն մեծ էկրանին էՅՈՒՆԻՍԵՖ․ Ուկրաինայում տասը ամսում 114 երեխա է զոհվել, 1 030-ը՝ վիրավորվելԸստ Կիևի՝ Թաթարստանում նավթի մեկ բաք է բռնկվել, ևս երկուսը վնասվել ենԱրամ Առաջինը հանդիպել է Լիբանանի նախագահի հետ Փոփոխություններ կլինեն վաղաժամ ծննդաբերության դեպքում հղիության և ծննդաբերության արձակուրդի տրամադրման կարգումԵՄ-ն Ուկրաինային փոխանցել է 7,9 միլիարդ եվրո՝ բարեփոխումների դիմացԳոհաբանության տոնից առաջ ԱՄՆ-ում մեկ գալոն բենզինի գինն իջել է մինչև 3,69 դոլարՇիրակի քրեական ոստիկանները թմրանյութի իրացումների շղթա են բացահայտել Թեհրանի ազատ շուկայում մեկ դոլարն արժե մոտ 270 հազար թումանՈւկրաինայում շուրջ 100 ուղևորատար գնացք է ուշանում․ որոշ չվերթների ուշացումը գերազանցել է 10 ժամըՄիջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենՀորմուզով նավթի հոսքն աճել է․ «Բրենթի» գինն իջել է մինչև 91,36 դոլարՄեծ Բրիտանիայում էլեկտրաէներգիայի վճարները կշարունակեն աճել․ պետական աջակցությունը բավարար չէ
Ամենադիտված