Փոխվարչապետից բացի՝ այսուհետ նախանիստ վարելու իրավունք կունենա նաև վարչապետի աշխատակազմի ղեկավարը
Քաղաքական
Կառավարությունը՝ մայիսի 16-ի նիստի ժամանակ որոշել է փոփոխություններ անել ՀՀ կառավարության աշխատակարգը հաստատելու մասին որոշման հավելվածում։ Ըստ փոփոխությունների՝ փոխվարչապետերից բացի՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարն իրավունք կստանա վարելու աշխատակազմում տեղի ունեցող նախանիստերը:
Փոփոխությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ նախանիստին հարցերը ներկայացվում են վարչապետի աշխատակազմի գլխադասային ստորաբաժանումների ղեկավարների կողմից, որոնք գործում են աշխատակազմի ղեկավարի անմիջական ենթակայությամբ և վարչապետի աշխատակազմի ղեկավարին աշխատակազմում կազմակերպվող նախանիստերը վարելու հնարավորություն չընձեռելը որևէ տրամաբանական հիմնավորում չունի։
Նշված թվարկման մեջ ներառված չեն վարչապետի աշխատակազմի ղեկավարը և վերջինիս տեղակալները, որոնք հաճախ նախքան նախագծերը կառավարության նիստերի օրակարգ ներառելը պատասխանատու են լինում տարաբնույթ հարցերի քննարկումների կազմակերպման համար։
Աշխատակարգի 51-րդ կետում սահմանված է, որ նախարարարկան կոմիտեների նիստերը անցկացվում են որպես կանոն հինգշաբթի օրերին, սակայն պրակտիկայում նիստերը տեղի են ունենում ուրբաթ օրերին, ուստի նշված կետում առաջարկվում է կոմիտեների անցկացման օրը փոխել։
Բացառիկ դեպքերում կոմիտեի անդամ-նախարարի փոխարեն կոմիտեի նիստին մասնակցելու հնարավորություն նախատեսել համապատասխան նախարարի տեղակալին, եթե առկա է կոմիտեի նիստը վարող փոխվարչապետի կողմից բանավոր տրված համաձայնություն։ Այս փոփոխությունը պայմանավորված է կոմիտեի նիստերին քվորում ապահովելուն, այն դեպքերում երբ կոմիտեի անդամ նախարարը որևէ պատճառով չի կարող ապահովել մասնակցություն կոմիտեի նիստին։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան