Հայաստանի և Դանիայի միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը կբացառվի. Ատոմ Ջանջուղազյան (տեսանյութ)
ՔաղաքականՀՀ կառավարությունը հավանություն տվեց 2018 թվականի մարտի 14-ին Կոպենհագենում ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության և Դանիայի Թագավորության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» կոնվենցիան վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Հարցը կառավարության մայիսի 16-ի նիստում ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
«Նախատեսվում է օրենսդրական նախաձեռնությունն ուղղել Սահմանադրական դատարան` միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով, որից հետո դրական եզրակացության դեպքում այն կուղարկվի Ազգային ժողով` վավերացման համար»,- ասաց Ջանջուղազյանը:
Ֆինանսների նախարարը նշեց, որ Հայաստանը արդեն 46 երկրների հետ համանման փաստաթղթեր ունի ստորագրած:
Մանրամասները՝ տեսանյութում:


















































Ամենադիտված
Պայթյուն՝ Երևանում․ Կան վիրավորներ