Նույն կերպով շարունակել չենք կարող և չենք ուզում. Ավինյան
Քաղաքական
Դեռևս փաստացի կրճատումներ, մանավանդ, մասսայական՝ չկան: Այս մասին այսօր՝ մայիսի 16-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանն՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչ է լինելու կառավարության կրճատված աշխատակիցների հետ:
«Ես ենթադրում եմ՝ «Աշխատի՛ր, Հայաստան» ծրագրի շրջանակներում մենք որոշ միջոցներ նախաձեռնել ենք նաև այն քաղծառայողների համար, որոնք որ դուրս են մնալու քաղծառայության համակարգից և ես կարծում եմ, որ նման փորձառությունը՝ պետական համակարգից մասնավորի անցումը, ժամանակ առ ժամանակ մարդկանց համար օգտակար կարող է լինել: Այնուամենայնիվ, նույն կերպով շարունակել չենք կարող և չենք ուզում, որովհետև բոլոր գնահատականներով, լինի դա ԵԱՀԿ-ի սիգմա զեկույցի գնահատականները, թե լինեն մեր վերլուծությունները՝ ապացուցում են, որ առհասարակ պետական ծառայության համակարգն արդյունավետ չի գործում: Համակարգը, որպես այդպիսին, իր արդյունավետության առումով դեռևս շատ ոլորտներում վերանայման կարիք ունի»,-ասաց Ավինյանը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան