Ավինյանը՝ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի երաշխավորության մասին
Քաղաքական
«Որևէ կերպ որևէ գործընթաց չի կարող ազդել Հայաստան-Արցախ հարաբերություններում»: Այս մասին այսօր՝մայիսի 16-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանն, անդրադառնալով այն հարցին, որ այսօր Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը դատարանում երաշխավորություն են ներկայացնելու Ռոբերտ Քոչարյանի գործով, արդյո՞ք այս գործի հանգուցալուծումը վատ չի անդրադառնա Հայաստան-Արցախ հարաբերությունների վրա:
«Նույնիսկ դատարանի դրական որոշման պարագայում Հայաստան-Արցախ հարաբերություններում որևէ խնդիր չի կարող առաջանալ»,-ասաց Ավինյանը:
Հարցին, թե սա միջամտություն կարելի՞ է համարել Արցախի իշխանությունների կողմից, Ավինյանը չպատասխանեց:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան