Ինչո՞ւ են ավելացել Արարատ Միրզոյանի գործուղումները
Քաղաքական
Չգնահատեմ՝ ավելացել է, թե ոչ, կան որոշակի ծրագրեր, բազմաթիվ հրավերներ: Այս մասին այսօր՝ մայիսի 16-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանն՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչու են ավելացել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գործուղումները:
«Իմ տեղեկությունով, հրավերները երեք տարվա մեջ են բաշխված»,-ասաց Գալստյանը:
Հարցին, թե գործուղումների համար ավելի շատ գումար են տրամադրել Արարատ Միրզոյանի՞ն, թե՞ նախկին ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին, Գալստյանը հստակ չպատասխանեց. «Նախորդ խորհրդարանի բյուջեում գործուղումների համար նախատեսված գումարներն առանձնացված չէին: Մենք և′ ԱԺ նախագահի, և′ ԱԺ աշխատակիցների մասով ենք գործուղումների պլանավորում անցկացրել՝ ելնելով խորհրդարանական դիվանագիտության անհրաժեշտությունից»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան