Քոչարյանի կողմնակիցները կրկին անցան անձնական վիրավորանքների (տեսանյութ)
ՔաղաքականԱվան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց ակցիաների մասնակիցների միջև իրավիճակը սրվեց։ Երկու կողմերն էլ շարունակում են վանկարկումները և սուլոցները։ Ի տարբերություն առավոտվա, այս պահին երկու կողմերում մասնակիցների թիվն ավելացել է։ Աջակիցները վանկարկում են «Քոչարյան հաղթանակ», ընդդեմ կողմը պատասխանում է «Քոչարյան մարդասպան» և «Ցմահ» վանկարկումներով։ Աջակիցներից մեկի հայտարարությունը, որ Ռոբերտ Քոչարյանն Արցախի հիմնադիրն է՝ առաջացրեց ընդդիմադիր կողմի զայրույթը։ Նրանք նշեցին, որ Արցախը հիմնարկություն չէ։
Քոչարյանի դեմ պայքարող խմբում անընդհատ կոչեր են անում չգնալ սադրանքների: Քոչարյանի կողմնակիցները կրկին անցան անձնական վիրավորանքների:
Ոստիկանները զգուշացրին Քոչարյանի աջակիցներին, որ նման բաներ այևս չլինեն։ Կրկնվելու դեպքում ընդդիմադիր կողմը համարժեք պատասխան կտա։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան