Գյումրեցի նախկին իրավապաշտպան Կարապետ Պողոսյանն ազատ արձակվեց Կորած iPhone-ը հնարավոր կլինի գտնել առանց «Լոկատորի»․ ստեղծվել է նոր գործիք Նրանք կարծում էին՝ 48 ժամում կգրավեն Իրանը, ինչպես Սիրիան. Փեզեշքիան Օգոստոսը կբացի փողի դռները կենդանակերպի 7 նշանների համար. Վասիլիսա Վոլոդինայի կանխատեսումը Օգոստոսի 6-ին, 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Զելենսկին օգնություն է խնդրել Ֆինլանդիայից․ քննարկվել է Ուկրաինայի ՀՕՊ-ի ուժեղացումը ԱՄՆ-ը ազդակներ է տվել պարտավորություններին վերադառնալու պատրաստակամության մասին, սակայն բանակցություններ չեն եղել. Իրանի ԱԳՆ Վրաստանում զանգվածային հոսանքազրկումներ են Արմեն Մամաջանյանը նշանակվել է Հայկ Կոնջորյանի խորհրդական Մեսսիի կինը արձագանքել է Ռոնալդուի հարսնացուի հայտարարությանը Ինչպե՞ս է տղամարդը մահացել մեղվի խայթոցից. մանրամասներ ողբերգական դեպքից (տեսանյութ) Շոգը վտանգավոր է սրտի համար 

Էական խախտումներով օտարվել է Հանրային ռադիոընկերությանը պատկանող գույքը. հարուցվել է քրգործ

Իրավունք

ՀՀ գլխավոր դատախազությունում պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու գործառույթի շրջանակներում ուսումնասիրվել է «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալում գտնվող Երևան քաղաքի Տերյան 2 հասցեի շենքը և դրա զբաղեցրած օգտագործման և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի օտարման գործընթացը: Այդ նպատակով համապատասխան փաստաթղթեր են պահանջվել և ստացվել  ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեից, ՀՀ կադաստրի պետական կոմիտեից և «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲ ընկերությունից:

 Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ՀՀ կառավարության 23.10.2016թ. հունվարի 29-ի որոշմամբ «ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Երևան քաղաքի Տերյան 2 հասցեում գտնվող շենքը և դրա զբաղեցրած օգտագործման և սպասարկման համար անհրաժեշտ հողամասը հետ է վերցվել «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ից և գնահատված արժեքով ներդրվել է «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալում:

 Ընդ որում՝ ՀՀ սեփականություն հանդիսացող նշված տարածքը անհատույց սեփականության իրավունքով «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ-ին հանձնելը դեռևս 2015թ. օգոստոսի 27-ին ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի (ՀՀՌԽ) նախագահի՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին ուղղված դիմումով պատճառաբանվել է Հանրային ռադիոընկերության գործունեության ապահովման համար  լրացուցիչ տարածքների կարիք առաջանալու անհրաժեշտությամբ:

Հետագայում, սակայն, 2016թ. մարտի 30-ի որոշմամբ ՀՀ ՀՀՌԽ-ն «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ-ին թույլատրել է իրականացնել նշված հասցեում գտնվող 1.167.9 քմ շենքի և 0.10014 հա հողատարածքի, 198.6քմ տարածքի և 0.0195 հա հողատարածքի դասական աճուրդային եղանակով օտարումը՝ առաջին ինը աճուրդների համար մեկնարկային գին սահմանելով 720.000.000 ՀՀ դրամը: Այդ որոշման մեջ նշվել է, որ գույքը չվաճառելու դեպքում տասներորդ աճուրդից սկսած կազմակերպել նոր աճուրդներ՝ յուրաքանչյուր հաջորդ հինգերորդ աճուրդի մեկնարկային գինը նվազեցնելով նախորդ աճուրդի ընդհանուր մեկնարկային գնի 4 տոկոսի չափով՝ նվազագույն ընդհանուր գին սահմանելով 480.000.000 ՀՀ դրամը:

Աճուրդային վաճառքը կազմակերպելու նպատակով 2016թ. մարտի 31-ին Ընկերության, աճուրդի տուն ՍՊԸ-ի և ապրանքահումաքային բորսա ՓԲԸ-ի միջև կնքվել է պայմանագիր:

 Ուսումնասիրությամբ պարզվել է սակայն, որ ՀՀ ՀՀՌԽ-ն մեկ այլ՝ 2016թ. դեկտեմբերի 5-ի որոշմամբ փոփոխել է աճուրդի նախնական պայմանները՝ թույլատրելով Գույքի մեկնարկային գինը սահմանել 650.000.000 ՀՀ դրամ, իսկ չվաճառելու դեպքում կազմակերպել նոր աճուրդներ՝ յուրաքանչյուր հաջորդ աճուրդի ընդհանուր մեկնարկային գին սահմանելով նախորդ աճուրդի ընդհանուր մեկնարկային գնից 35.000.000 դրամով պակաս, նվազագույն ընդհանուր գին սահմանելով 300.000.000 ՀՀ դրամը:

Պարզվել է, որ աճուրդի մասին հրապարակային ծանուցումները կատարվել են «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված հրապարակային ծանուցումների պարտադիր պայմանների խախտումով: Արդյունքում խաթարվել է հրապարակային սակարկությունների բուն էությունը և բացառվել է պայմանագրի կնքման գործընթացում օրենքի պայմաններին բավարարող անորոշ շրջանակի անձանց կողմից աճուրդին մասնակցությունը:

 Պարզվել է նաև, որ «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ-ի խնդրանքով Գույքի արժեքը նվազեցվել է յուրաքանչյուր օր 35.000.000 դրամով, ինչի արդյունքում պետական բաժնեմասով նշված անշարժ գույքը, որպես բորսային ապրանք, իրացվել է 300.000.000 ՀՀ դրամով: Ընդ որում, միայն դեկտեմբեր ամսին գույքի արժեքը նվազեցվել է 350.000.000 դրամի չափով:

Մինչդեռ, «Ապրանքային բորսաների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն «Բորսային ապրանք չեն կարող լինել անշարժ գույքը, մտավոր սեփականության օբյեկտները, հեղինակային իրավունքը, արվեստի ստեղծագործությունները, ինչպես նաև այն ապրանքները, որոնց շրջանառությունը (վաճառքը) արգելված է ՀՀ օրենսդրությամբ»:

 Փաստորեն, «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ-ի ծառայողների կողմից իրենց կարգադրիչ կամ այլ լիազորությունները կազմակերպության շահերին հակառակ օգտագործելով, անտեսելով «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի դրույթները, ապրանքահումաքային բորսա ՓԲԸ-ի միջոցով իրացվել է  բորսային ապրանք չհանդիսացող անշարժ գույքը: Վերջինս առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև, աճուրդի կազմակերպիչների կողմից խախտվել է հրապարակային սակարկությունների անցկացման կարգը, որի հետևանքով «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ-ին պատճառվել է առնվազն 350.000.000 դրամի վնաս:

 Նկատի ունենալով, որ ուսումնասիրությունների արդյունքում ի հայտ բերված տվյալներն առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազի որոշմամբ «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ ծառայողների կողմից իրենց կարգադրիչ կամ այլ լիազորությունները կազմակերպության շահերին հակառակ օգտագործելու և հրապարակային սակարկությունների անցկացման կարգը խախտելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով և 196-րդ հոդվածով:

 Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

 Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա

մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գյումրեցի նախկին իրավապաշտպան Կարապետ Պողոսյանն ազատ արձակվեց Կորած iPhone-ը հնարավոր կլինի գտնել առանց «Լոկատորի»․ ստեղծվել է նոր գործիք Նրանք կարծում էին՝ 48 ժամում կգրավեն Իրանը, ինչպես Սիրիան. Փեզեշքիան Օգոստոսը կբացի փողի դռները կենդանակերպի 7 նշանների համար. Վասիլիսա Վոլոդինայի կանխատեսումը Օգոստոսի 6-ին, 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Զելենսկին օգնություն է խնդրել Ֆինլանդիայից․ քննարկվել է Ուկրաինայի ՀՕՊ-ի ուժեղացումը ԱՄՆ-ը ազդակներ է տվել պարտավորություններին վերադառնալու պատրաստակամության մասին, սակայն բանակցություններ չեն եղել. Իրանի ԱԳՆ Վրաստանում զանգվածային հոսանքազրկումներ են Արմեն Մամաջանյանը նշանակվել է Հայկ Կոնջորյանի խորհրդական Մեսսիի կինը արձագանքել է Ռոնալդուի հարսնացուի հայտարարությանը Ինչպե՞ս է տղամարդը մահացել մեղվի խայթոցից. մանրամասներ ողբերգական դեպքից (տեսանյութ) Շոգը վտանգավոր է սրտի համար Ալեք Մանուկյան փողոցում արմատից չորացած հսկայական ծառը արմատից պոկվել և ընկել է «Mazda»-ի վրա Իրանի արտաքին գործերի նախարարը պաշտոնական այցով կմեկնի ՊակիստանՀուսանք՝ Հորմուզի շուրջ խաղաղ հանգուցալուծումը կկայանա․ Արտակ Զաքարյան Մեծ Բրիտանիայում մի թոշակառու գերազանցել է ինքնաթիռի թևի վրա քայլելու ռեկորդըԱրմատական տրամադրություններ ունեցող իսրայելցի վերաբնակ կանանց խումբն ապօրինաբար հատել է Լիբանանի սահմանը Դերասան Կարո Հովհաննիսյանն ու կինը պարզել են երեխայի սեռը (տեսանյութ)Իտալիայում տղամարդը սխալմամբ մեկ միլիոն եվրո արժողությամբ վիճակախաղի տոմս է նետել աղբանոցըՋուր հավաքեք․ բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու Քննարկվել է Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը Երիտասարդ ֆուտբոլիստը մահացել է խաղի ժամանակ Գեղարքունիքի մարզում բախվել են «Jeep»-ն ու «Ford»-ը. կան վիրավորներՍա աննախադեպ խայտառակություն է. Մելիքյանը՝ Կաթողիկոսի դեմ քրեական գործի և դատական նիստի մասին (տեսանյութ) Հրդեհ է բռնկվել Երևանի Զաքարիա Քանաքեռցու փողոցի տներից մեկում Հանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրից Նավագնացության խոշոր ընկերությունները դիմել են ՄԱԿ-ին՝ Հորմուզի նեղուցում վճարներ չգանձելու կոչով Լոնդոնի կենտրոնում դանակով զինված կինը հարձակվել է չորս տղամարդու վրա Ռուսական ԱԹՍ-ներ արտադրող ընկերության ղեկավարի դեմ մահափորձ է կատարվել Լայպցիգի օդանավակայանում «անհայտ պայթուցիկ սարքով դրոն». սկսվել է հետաքննությունը Զգուշացե՛ք կեղծ էջերից և առցանց խարդախություններից, նպատակը՝ բանկային տվյալներին տիրանալն է (լուսանկար) ԱՄՆ-ը հանել է Իրանի ԻՀՊԿ-ին առնչվող երկու ինքնաթիռի և երեք ավիաընկերության նկատմամբ պատժամիջոցները Գոռ Հակոբյանը որդու՝ Ֆելիքսի հետ նոր տեսանյութ է հրապարակել (տեսանյութ) ՍԴ-ն վարույթ է ընդունել Հայաստան–ԱՄՆ TRIPP համաձայնագրի սահմանադրականության հարցը Վեդիում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով. մասնակիցներից մեկը «Վեդի պլաստ» ՍՊԸ-ի տնօրենի որդին է ԱՄՆ-ն պատրաստվում է միջուկային պատերազմի.Նոր ձերբակալություններ և ռեպրեսիաներ (տեսանյութ) 4 մեդալ՝ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում Հարավային Կորեայում շոգից 21 մարդ է մահացել. հայտարարվել է եղանակային վտանգի առավելագույն մակարդակ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ԱԺ 9-րդ գումարման պատգամավորներին և նոր նախագահությանը Նոր հաղորդագրություն՝ Wildberries-ից․ ի՞նչ են ասում ընկերությունից Սևանի ջրափրկարարները փրկել են 5-ամյա երեխային. Նոր մանրամասներՍիլվա Հակոբյանը հայտնել է ցավալի կորստի մասին (Լուսանկար)Պետրա Բայրը վերահաստատել է ԵԽԽՎ աջակցությունը՝ սերտորեն համագործակցելու Հայաստանի Ազգային ժողովի հետ Բելլա Հադիդը կարճ շորտերով նկարահանվել է Alo-ի նոր գովազդային արշավումԿառավարությունը 320 մլն դոլարի նոր վարկեր կվերցնի. Կիմ Չեն Ընի քույրը նախազգուշացրել է Ճապոնիային (Տեսանյութ) Միջադեպ ԱԺ-ում. «հորթ» արտահայտության պատճառով. Կարապետյանը նախազգուշացում է ստացել Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի շուրջ բանակցություններում մնացել է «մեկ-երկու հարց»․ Al Jazeera Լեմկինի ինստիտուտն աջակցում է Ռուբեն Վարդանյանի կնոջ նախաձեռնությանը Վահագն Ալեքսանյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ Ռուսաստանում ցորենի և գարու գները մեկ տարվա ընթացքում նվազել են մինչև 20 տոկոսով
Ամենադիտված