Թավշյա հեղափոխությունը Հայաստանի համար լավ հնարավորություն է խորացնելու հարաբերությունները միջազգային կառույցների հետ. Լեհաստանի դեսպան
Արտաքին Քաղաքական
Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակը միջազգային կառույցների հետ Հայաստանի հարաբերությունները խորացնելու լավ հնարավորություն է համարում երկրում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը:
Այս մասին դեսպանը հայտնեց մայիսի 16-ին՝ լրագրողի հարցին ի պատասխան:
«Շատ կարևոր է, որ հեղափոխության ընթացքում ոչ մի կաթիլ արյուն չթափվեց: Ես սա ասում եմ որպես մարդ, ով տեսել է 1981-1983թթ. Լեհաստանում տեղի ունեցած ռազմական հեղաշրջումը, որի ընթացքում բազմաթիվ մարդիկ զոհվեցին: Տեղի ունեցածը շատ լավ հնարավորություն է Հայաստանի կառավարության ու խորհրդարանի համար` խորացնելու հարաբերությունները ոչ միայն Եվրոպական միության, այլև ՄԱԿ-ի ու միջազգային այլ կառույցների հետ»,- ասաց դեսպանը:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին