Ավագ տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունը Հայաստանից կմասնակցի 11 բռնցքամարտիկ
Սպորտ
Մայիսի 23-ից հունիսի 2-ը Ռումինիայի Գալաց քաղաքում կկայանա ավագ տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունը: Ավագ տարիքի պատանիների Հայաստանի հավաքականն այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Երեւանում: Ավագ մարզիչ Արտյոմ Սիմոնյանի եւ մարզիչ Գեւորգ Կոստանդյանի գլխավորությամբ Եվրոպայի առաջնությունում Հայաստանը հանդես կգա 11 մարզիկով: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Ռումինիայում Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն.
46 կգ քաշային Խաչատուր Մանուկյանը, 48 կգ քաշային Գագիկ Ղազարյանը, 50 կգ քաշային Գոռ Հովհաննիսյանը, 52 կգ քաշային Վարդգես Բաղդասարյանը, 54 կգ քաշային Վահագ Գալստյանը, 57 կգ քաշային Արես Հակոբյանը, 60 կգ քաշային Գոռ Մխիթարյանը, 63 կգ քաշային Կարապետ Բալագոզյանը, 66 կգ քաշային Նարեկ Զախարյանը, 70 կգ քաշային Կամո Բեգյանն ու գերծանր քաշային Հովհաննես Փափազյանը:


















































Ամենադիտված
Պայթյուն՝ Երևանում․ Կան վիրավորներ