Առաջին ալիքը չեղարկել է «Ձայնը» նախագծում Ալսուի դստեր հաղթանակը
Այլ
«Առաջին ալիքը» չեղյալ է հայտարարել «Ձայնը» նախագծի եզրափակչի արդյունքները, որում հաղթանակ է տարել Ալսուի դուստրը՝ Միկելա Աբրամովան։ Ընկերությունը, որը վերստուգել է «Մանկական ձայնը» նախագծի եզրափակչի եւ սուպերեզրափակչի քվեարկությունը, ձայների արհեստական ավելացում է նկատել․ հաստատվել է նախագծի մասնակիցների մեկի օգտին հաղորդագրությունների կենտրոնացած ավտոմատ ուղարկման փաստը։
Ինչպես տեղեկացնում է «lenta.ru»-ն, մասնակիցներից մեկի օգտին կարճ համարին հաղորդագրությունների ուղարկմանը մասնակցել է 300 հեռախոսահամար, որոնք պատկանում են նույն օպերատորին։ Դրանցից ուղարկվել է ավելի քան ութ հազար հաղորդագրություն։ Նշվում է, որ բոլոր հեռախոսահամարներն օգտագործել են նույն սակագինը։ Ստուգման պահին բոլորն անհասանելի են եղել։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան