Իտալիայում համընդհանուր գործադուլ․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց Պուտին․ Արևմուտքի աջակցությունը Ուկրաինային ծառայում է սեփական շահերին Դանիել Դևիս․ պատերազմի շարունակությունը կարող է կործանարար լինել Ուկրաինայի համար Բեռլինում հազարավոր երիտասարդներ դուրս են եկել փողոց՝ ընդդեմ զորակոչի Ռուսական հրթիռներ՝ ՆԱՏՕ-ի տարածքո՞ւմ․ Լեհաստանը խոսում է սադրանքի մասին «Մոսադի» ղեկավարը Վաշինգտոնում կոչ է արել վերսկսել Իրանի դեմ հարվածները Ֆիդանը քննադատել է ՆԱՏՕ-ին․ «Մեր անվտանգությունը Մերձավոր Արևելքում չի ապահովվել» Լոռու մարզի որոշ բնակավայրերում գազանջատումներ կլինեն «Գրոսսին լրտես է»․ Իրանում պահանջում են արգելել միջուկային գործակալության ղեկավարի մուտքը Գազայի համար խոստացված 17 միլիարդից 2 տոկոսն էլ չկա․ բանագնացը մեկնում է Մոսկվա Միլիարդների խաղ․ GTA VI-ը վաճառքի և ժողովրդականության նոր ռեկորդներ է սահմանում Թուրքիան ստացել է առաջին երեք «Քըզըլէլմա» անօդաչու կործանիչները․ հայտարարվում է նոր փուլ 

Ոչ մի պաշտոնյա չի կարող իր հայտարարություններով լարում մտցնել Արցախի և Հայաստանի միջև. Ռուբինյան

Քաղաքական

«Ես դա գնահատում եմ որպես փաստ և չեմ կարծում, որ որևէ բան կարող է վնասել Արցախի և Հայաստանի եղբայրական հարաբերություններին»,-այս մասին Ազգային ժողովում ասաց Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը` անդրադառնալով հարցին, թե ինչպես է գնահատում Արցախի գործող և նախկին նախագահների` երեկ, դատարանում Ռոբերտ Քոչարյանի կալանքը` որպես խափանման միջոց փոխելու միջորդությունը, արդյո՞ք դա չի վնասում հայկական երկու պետությունների հարաբերություններին:

Անդրադառնալով նրան, թե ինչ հակահեղափոխական լարվածության և դրան առնչվող ուժերի մասին էր գրառում կատարել վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արցախից վերադառնալուց հետո, և արդյո՞ք Դաշնակցության կողմից իրականացված ֆորումը առնչվում է դրան, թե ոչ, Ռուբինյանը նկատեց.

«Կարծում եմ` գաղտնիք չէ, որ մամուլում պարբերաբար գրում են լարվածության մասին, դա վկայում է բաև այս պահին ձեր կողմից տրվող հարցերը: Ըստ երևույթին, վարչապետն անդրադարձել է այս քննարկումներին` նկատի ունենալով, որ նման բան չկա և չի կարող լինել: Նա անդրադարձել է այդ թվացյալ վտանգին` հաշվի առնելով այն, որ Արցախի ժողովուրդը Հայաստանի ժողովրդի մի մասն է և չի կարող նրանց միջև լարվածություն լինել, նրանք թույլ չեն տա»,-ասաց նա:

Հարցին, թե Արցախի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից` Հայաստանի իշխանություններին հնչող մեղադրանքները նույնպես հնարավոր է անտեսել, Ռուբինյանը պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ որևէ հայտարարություն կարելի է անտեսել: Եթե հնչում են անտրամաբանական մեղադրանքներ կամ հայտարարություններ, ապա ես ցավում եմ այդ պաշտոնյաների համար: Ուզում եմ նկատել, որ ցանկացած պաշտոնյա, կարևոր չէ, թե ինչ աստիճանի պաշտոնյայի մասին է խոսքը, չի կարող իր հայտարարություններով լարում մտցնել Արցախի և Հայաստանի եղբայրական հարաբերությունների միջև: Թե´ Արցախի, թե´ Հայաստանի ժողովուրդները, ցանկացած պահի պատրաստ են լիկվիդացնել այդ վտանգները»,- ասաց նա: Անդրադառնալով «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության կողմից կազմակերպված ռազմավարական ֆորումին, որին իշխանական ուժի ներկայացուցիչներ են ներկա եղել, Ռուբինյանը խոսեց իշխանության դիրքորոշման մասին` Արցախ-Հայաստան ռազմավարական համատեղ դաշինքի վերաբերյալ` ընդգծելով, որ որոշ նախնական քննարկումներ եղել են:

Ռուբինյանի խոսքով` տրամաբանությունն այն է, որ այո՛, դա թեմա է, որը պիտի քննարկվի, սակայն, եթե լինի նման բան, ապա պիտի լինի լավ մտածված, ժամանակին և տեղին: Խոսելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցից, Ռուբինյանը նշեց հայկական կողմի դիրքորոշումը` նկատելով, որ այս առումով հայկական կողմն ունեցել է մի քանի սկզբունքների հետ կապված դիրքորոշում. «Ըստ էության, կա իրավիճակ, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը դադարել է լինել այդ իրավիճակում և կարգավորված չէ, թե դրանից հետո ինչ է լինելու: Մեր դիրքորոշումն է եղել կարգավորել դա աշխատանքային կարգով, ինչպես նաև կա ռոտացիոն ժամանակաշրջան և այդ ժամանակաշրջանը պատկանում է Հայաստանին: Այդ հարցը քննարկվում է երկու սկզբունքների շուրջ»,- ասաց նա:

Ամփոփելով իր խոսքը, Ռուբինյանն անդրադարձավ Արցախի և Հայաստանի խորհրդարանների նախագահների հայտարարություններին՝ այն մասին, որ Արցախի խնդրի կարգավորման նոր ուղղություններ են մշակվում. «Խորհրդարանների նախագահների միջև քննարկվել է դիվանագիտության դերն ընդհանրապես, և մասնավորապես՝ Արցախյան հակամարտության համատեքստում:

Առաջնահերթ քննարկվել է, թե ինչպիսին պիտի լինի Հայաստանի Ազգային ժողովի իրականացրած խորհրդարանական դիվանագիտությունը, ինչ փոխհարաբերության մեջ դա պիտի լինի կառավարության իրականացրած արտաքին քաղաքականության հետ, որոնք են դրա վարման մեխանիզմները և, թե ինչպես կարող են Արցախի և Հայաստանի խորհրդարանները համագործակցել այս համատեքստում»:

Սիլվի ՏԻԳՐԱՆՅԱՆ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսաստանն առաջարկել է Իրանից տեղափոխել միջուկային վառելիքի մի մասըԻտալիայում համընդհանուր գործադուլ․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցՄոլդովան հավանություն է տվել Ուկրաինայի հետ ռազմական համաձայնագրինՆԱՏՕ-ի հետախուզական անօդաչուն Սև ծովում կրկին կորցրել է կապըԱՄՆ-ը թույլատրել է Չինաստանին վաճառել 879 հազար AI չիպՊուտին․ Արևմուտքի աջակցությունը Ուկրաինային ծառայում է սեփական շահերինԴանիել Դևիս․ պատերազմի շարունակությունը կարող է կործանարար լինել Ուկրաինայի համարԲեռլինում հազարավոր երիտասարդներ դուրս են եկել փողոց՝ ընդդեմ զորակոչիՌուսական հրթիռներ՝ ՆԱՏՕ-ի տարածքո՞ւմ․ Լեհաստանը խոսում է սադրանքի մասին«Մոսադի» ղեկավարը Վաշինգտոնում կոչ է արել վերսկսել Իրանի դեմ հարվածներըՖիդանը քննադատել է ՆԱՏՕ-ին․ «Մեր անվտանգությունը Մերձավոր Արևելքում չի ապահովվել»Լոռու մարզի որոշ բնակավայրերում գազանջատումներ կլինեն Լագարդը զգուշացնում է Եվրոպային՝ կիբեռսպառնալիքները և տնտեսական ռիսկերը մեծանում են«Գրոսսին լրտես է»․ Իրանում պահանջում են արգելել միջուկային գործակալության ղեկավարի մուտքըԲրիտանիան հաստատել է կիբեռգործողությունները Ռուսաստանի և Չինաստանի դեմԳազայի համար խոստացված 17 միլիարդից 2 տոկոսն էլ չկա․ բանագնացը մեկնում է ՄոսկվաՌուսաստանն ու Ուզբեկստանը ստորագրել են 2027 թվականի ռազմական համագործակցության ծրագիրՄիլիարդների խաղ․ GTA VI-ը վաճառքի և ժողովրդականության նոր ռեկորդներ է սահմանումԹուրքիան ստացել է առաջին երեք «Քըզըլէլմա» անօդաչու կործանիչները․ հայտարարվում է նոր փուլՌուսաստանը չի տեսնում միջուկային բանակցությունների արագ վերսկսման հիմքերԷստոնիան դեկտեմբերի 1-ից փակում է Ռուսաստանի հետ ավտոանցակետերը11 տարվա աշխատանք՝ հանուն առողջ մաշկի․ անվանի բժշկի ստեղծած Արմոդերմը՝ միջազգային շուկայի ճանապարհինBIGBANG-ի անակնկալ երգը․ ի՞նչ է նշանակում «GiiiRIP» անունըՀարավային Կորեայում քննություններին իրենց հետ գաջեթներ բերող ուսանողները կարող են բանտարկվելՄերցը պատրաստ է մեղմել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները․ ո՞րն է Բեռլինի պայմանըԻրանը հերքել է ԱՄՆ-ի մեղադրանքները քիմիական և կենսաբանական զենքի մասինՇարմազանովը՝ Փաշինյանին․ Ալիևի պահանջը կատարելուց հետո ինձ ի՞նչ՝ վարչապետ կմնաս, թե՞ ոչԻրանի պատերազմը կանգնեցնելու փորձը տապալվել է․ ԱՄՆ Սենատում 48 ձայնը չի բավարարելՊենտագոնը զինամթերքի արտադրության երկարաժամկետ ծրագիր չունիԼը Պենի կուսակցության գրասենյակում խուզարկություն է անցկացվելԹրամփը Եվրոպային հորդորել է գործարքի գնալ Պուտինի հետ․ ո՞ւր կուղղվեն Ուկրաինայի գումարները«Բիթլզի» 1965-ի երգը նոր տեսահոլովակ ունի․ գլխավոր դերում Օուեն Քուպերն էԵրեկ Հաագայում պատմական վճիռ է կայացվել, որը կարևոր նախադեպ է նաև Արցախի հարցի համարՄոսկվան մերժում է Ուկրաինայի նույնիսկ «քվազիանդամակցությունը» ՆԱՏՕ-ինՀայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի՝ մասնագիտացված բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակովՋեյմս Բլանթը ստացել է «Icon» մրցանակն ու իրեն համացանցային մեմ անվանելՏափերականի դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհին սկոտչով փակել է աշակերտների բերաններըԻնչո՞ւ Ստալոնեն չէր վաճառում «Ռոքիի» սցենարը․ այդ պատմությունն արդեն մեծ էկրանին էՅՈՒՆԻՍԵՖ․ Ուկրաինայում տասը ամսում 114 երեխա է զոհվել, 1 030-ը՝ վիրավորվելԸստ Կիևի՝ Թաթարստանում նավթի մեկ բաք է բռնկվել, ևս երկուսը վնասվել ենԱրամ Առաջինը հանդիպել է Լիբանանի նախագահի հետ Փոփոխություններ կլինեն վաղաժամ ծննդաբերության դեպքում հղիության և ծննդաբերության արձակուրդի տրամադրման կարգումԵՄ-ն Ուկրաինային փոխանցել է 7,9 միլիարդ եվրո՝ բարեփոխումների դիմացԳոհաբանության տոնից առաջ ԱՄՆ-ում մեկ գալոն բենզինի գինն իջել է մինչև 3,69 դոլարՇիրակի քրեական ոստիկանները թմրանյութի իրացումների շղթա են բացահայտել Թեհրանի ազատ շուկայում մեկ դոլարն արժե մոտ 270 հազար թումանՈւկրաինայում շուրջ 100 ուղևորատար գնացք է ուշանում․ որոշ չվերթների ուշացումը գերազանցել է 10 ժամըՄիջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենՀորմուզով նավթի հոսքն աճել է․ «Բրենթի» գինն իջել է մինչև 91,36 դոլարՄեծ Բրիտանիայում էլեկտրաէներգիայի վճարները կշարունակեն աճել․ պետական աջակցությունը բավարար չէ
Ամենադիտված