Երթևեկության խախտումների դեպքում տուգանքի չափը 500 000 դրամի փոխարեն, լինելու է 29 000 դրամ
Հասարակություն
Հայաստանում ճանապարհային երթևեկության կանոնակարգման բալային համակարգի անցնելուց հետո կանխատեսվում է, որ տուգանքներից գոյացող գումարները կնվազեն 2.7 մլրդ դրամով:Այս մասին մայիսի 17-ին հրավիրված մամուլի ասուլիսում հայտնեց Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Խաչատրյանը:
«Եթե կոպիտ ասենք, այս 2.7 մլրդ դրամը փոխարինվում է բալով: Դա արդեն պետական հոգածության խնդիր է, և պետբյուջեից անհրաժեշտության դեպքում կտրամադրվեն համապատասխան միջոցներ ոստիկանությունում համապատասխան ծախսերն իրականացնելու համար»,- ասաց Խաչատրյանը:
Պատգամավորը նշեց, որ բալային համակարգով առավելագույն տուգանքի չափը, ներկայիս 500 հազար դրամի փոխարեն, լինելու է 29 հազար դրամ: Նրա խոսքով` այս փոփոխության միջոցով կբարձրանա երթևեկության անվտանգության մակարդակը:
«Երթևեկության անվտանգության մակարդակը կբարձրանա, որովհետև այս համակարգով վարորդները վտանգի տակ են դնում տրանսպորտային միջոցներ վարելու իրենց իրավունքը»,- նշեց պատգամավորը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան