«0038» հրամանը և Մարտի 1-ի գործողությունները միմյանց փոխկապակցված չեն. Արամ Օրբելյան
Իրավունք
«0038» հրամանը և 2008թ. մարտի մեկի գործողությունները միմյանց փոխկապակցված չեն, թեև գլխավոր դատախազը հակառակն է պնդում: Այդ հրամանում որևէ սարսափելի գործողություններ չկան նկարագրված։ Այս մասին այսօր՝ մայիսի 17–ին, ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը։
«Դատախազը փորձ է անում դրանք կապել իրար, սակայն երևանցիներից բացի շատ այլ մարդիկ տեսել են, թե ինչպես են Երկրապահները կիսազինված քայլում, մտածելով՝ մոտենալ, թե՝ ոչ»,–ասաց նա՝ հավելելով որ զինված ուժերին զորանոցային վիճակին բերելը հասցրել է նրան, որ ԵԿՄ-ն որևէ ռեպրեսիվ գործողություն դրանից հետո չի արել։
«0038 հրամանի մեջ որևէ սարսափելի գործողություն չկա, այդ հրամանով զորքերի տեղաշարժ է եղել մի կայազորից մյուսը։ Զորքերի ներգրավման գործընթաց, որպես այդպիսին, չի եղել, Մարտի 1–ին զորքը չի շփվել քաղաքացիների հետ, որոշ հատվածներում եղել են որոշակի դեպքեր, սակայն պետք է ասեմ, որ սա Եգիպտոսի հրապարակը չի, որ զորքը մտցնեն՝ ասեն կրակեք քաղաքացիների վրա, նման բան չկա»,–ասաց փաստաբանը։
«Հույս ունենք խափանման միջոց կալանավորումը կվերացվի, վատագույն դեպքում որպես խափանման միջոց կընտրվի անձնական երաշխավորությունը»,–ասաց նա։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան