Ռոջեր Ֆեդերերը հրաժարվեց շարունակել պայքարը Հռոմի մրցաշարում
Սպորտ
Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը հրաժարվեց շարունակել պայքարը Հռոմի մրցաշարում:
Թենիսիստը ձեռքի վնասվածք ունի: Այս մասին հայտնում է ATP-ի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ Ֆեդերերը քառորրդ եզրափակչում պետք է ուժերը չափեր Հունաստանը ներկայացնող Ստեֆանոս Ցիցիպասի հետ:
Արդյունքում Ցիցիպասն առանց պայքարի դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ ուժերը կչափի Ֆերնանդո Վերդասկո-Ռաֆայել Նադալ զույգի հաղթողի հետ:
Մրցաշարի գործող չեմպիոնը Ռաֆայել Նադալն է:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան