Պրոցեսը դեռ չի վերջացել. Լևոն Քոչարյան
Իրավունք
«Դատարանի որոշումն ամբողջությամբ բավարարել է մեզ»,-այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց Սեդրակ Քոչարյանը՝ գնահատելով հոր՝ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման որոշումը:
2-րդ նախագահի մյուս որդին՝ Լևոն Քոչարյանն էլ նշեց՝ դատարանի որոշումն իրեն այնքանով է բավարարել, որ հայրը պետք է դուրս գա. «Որոշումն ինչ-որ տեղ սպասելի էր՝ հաշվի առնելով երաշխավորությունները: Պրոցեսը դեռ չի վերջացել, ճնշումների մասով հետո կհասկանանք՝ կա՞ն, թե՝ ոչ: Հայրս որ այսքան ժամանակ նստած էր՝ ապօրինի էր ուղղակի»,- ասաց Լևոն Քոչարյանը:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը կալանավորված էր 2018թ. դեկտեմբերի 2-ից:


















































Ամենադիտված
Պայթյուն՝ Երևանում․ Կան վիրավորներ