Նադալը դուրս եկավ եզրափակիչ
Սպորտ
Աշխարհի երկրորդ ռակետ Ռաֆայել Նադալը դուրս է եկել Հռոմի մրցաշարի եզրափակիչ:
Կիսաեզրափակչում իսպանացի թենիսիստը ուժերը չափել է Հունաստանի ներկայացուցիչ Ստեֆանոս Ցիցիպասի հետ ու հաղթել 6:3, 6:4 հաշվով:
Պայքարը տևել է 1 ժամ 43 րոպե:
Եզրափակչում Նադալի մրցակիցը կլինի Նովակ Ջոկովիչ-Դիեգո Շվարցման զույգի հաղթողը:
Նշենք, որ Նադալը մրցաշարի գործող չեմպիոնն է:


















































Ամենադիտված
Պայթյուն՝ Երևանում․ Կան վիրավորներ