Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. 27–ամյա վարորդը տեղում մահացել է
Արտակարգ Պատահար
Այսօր՝ մայիսի 19-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 00:10-ի սահմաններում Գավառ քաղաքի բնակիչ, 27-ամյա Գառնիկ Հակոբյանը իր վարած Opel մակնիշի 36 AL 737 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 49-րդ կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի բաժանարար երկաթե արգելապատնեշին և առաջ ընթանալով՝ հայտնվել ճանապարհի բաժանարար գոտու մեջտեղում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գ. Հակոբյանը տեղում մահացել է, իսկ ուղևոր, Գավառի բնակիչ, 37-ամյա Դավիթ Մինասյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հրազդան բժշկական կենտրոն, որտեղից էլ Երևանի հիվանդանոցներից մեկը:
Փաստի առթիվ Վ. Կակոյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: shamshyan.com հայտնում է, որ մահացածի մարմինը ավտոմեքենայի և երկաթե արգելապատնեշի արանքից դուրս են բերել փրկարարներն ու Հրազդանի հիվանդանոցի հերթապահ վարորդը, ովքեր մեծ դժվարությամբ էին աշխատում, որից հետո հատուկ տեխնիկայի միջոցով երկաթե արգելապատնեշը կտրեցին ու նոր կարողացան քննիչի հնաձարարականով ավտոմեքենան տեղափոխել ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Աղբյուրը՝ shamshyan.com


















































Ամենադիտված
Պայթյուն՝ Երևանում․ Կան վիրավորներ