Սիլվա Հակոբյանը հայտնել է ցավալի կորստի մասին (Լուսանկար) Պետրա Բայրը վերահաստատել է ԵԽԽՎ աջակցությունը՝ սերտորեն համագործակցելու Հայաստանի Ազգային ժողովի հետ Կառավարությունը 320 մլն դոլարի նոր վարկեր կվերցնի. Կիմ Չեն Ընի քույրը նախազգուշացրել է Ճապոնիային (Տեսանյութ) Միջադեպ ԱԺ-ում. «հորթ» արտահայտության պատճառով. Կարապետյանը նախազգուշացում է ստացել Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի շուրջ բանակցություններում մնացել է «մեկ-երկու հարց»․ Al Jazeera Լեմկինի ինստիտուտն աջակցում է Ռուբեն Վարդանյանի կնոջ նախաձեռնությանը Վահագն Ալեքսանյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ Մաշտոցի համայնքային ոստիկանները ավտոմեքենաներից կատարված գողության դեպք են բացահայտել Փաշինյանն ու ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականը քննարկել են TRIPP նախագծի իրականացումը Գողություն Աշտարակում․ տանիքից մուտք են գործել տուն և հափշտակել թանկարժեք իրեր Սևանի ջրափրկարարները փրկել են 5-ամյա աղջնակի կյանքը Արեգնազ Մանուկյանի գործով դատական գործընթացի ձգձգման հարցով ակցիա՝ ԲԴԽ-ի դիմաց 

Դատարանների շրջափակման վերաբերյալ վարչապետի կոչը համարում ենք անթույլատրելի. «Ազատ Դեմոկրատներ»

Քաղաքական

«Ազատ Դեմոկրատներ» կուսակցությունը կուսակցությունը հայտարարություն է տարածել դատարանների մուտքերն ու ելքերն արգելափակելու հետ կապված։ Հայտարարությունում, մասնավորապես, ասված է.

«ՀՀ Սահմանադրության 4-րդ հոդվածը փաստում է, որ պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա:

Տրամաբանական էր, որ նախորդ տարվա ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններին պետք է հաջորդեին մի շարք գործընթացներ, որոնք պետք է միտված լինեին թե՛ օրենսդիր, թե՛ գործադիր և թե՛ դատական իշխանության ճյուղերում առկա իրավիճակին պատշաճ գնահատական տալուն և այդ ոլորտներում արմատական և համակարգային հստակ և այդքան անհրաժեշտ փոփոխություներ իրականացնելուն:

Հստակ է, որ օրենսդիր և գործադիր մարմնում բացարձակ մեծամասնություն ունեցող օրվա իշխանությունները 2018 թ. դեկտեմբերի 9-ից հետո ավելի քան բավարար ժամանակ ունեին վերը նշված ոլորտներում առկա խնդիրների քաղաքական գնահատականը տալու և համակարգային փոփոխությունների ռազմավարություն մշակելու և իրականացնելու համար: Ցավոք, վերջին օրերին տեղի ունեցած զարգացումները, դրանց շուրջն ընթացող հասարակական բողոքի ակցիաները ցույց տվեցին, որ հասարակական-քաղաքական տարբեր խմբերի կողմից երբեմն գիտակցաբար, երբեն նաև ոչ դիտավորությամբ տեղի է ունենում հասարակության տարբեր շերտերի բևեռացում, քաղաքական և պետական ինստիտուտների թուլացում, որը ոչ մի կերպ չի բխում Հայաստանի Հանրապետության շահերից:

Տեղին է նաև շեշտել,  որ Հայաստանի հասարակության բևեռացումը և շերտավորումը՝ թե՛ սոցիալական և թե՛ քաղաքական, ավելի քան տասնամյակների արմատներ ունի, ինչն էլ հանգեցնում է ինքիշխանության և պետական ինստիտուտների թուլացման, որի հետևաքով Հայաստանը կորցնում է իր դիմադրողականությունը: 

Այն, որ Հայաստանում դատական իշխանության և իրավական համակարգի նկատմամբ առկա անվստահությունը մեծ է, որևէ մեկի համար նորություն չէ: Արդարադատության համակարգի բացերի, ավելին՝ դրա բացակայության մասին խոսվել է բազմիցս, սակայն այդ խնդրի լուծման ուղղությամբ էական քայլեր չեն արվել:

Ազատ Դեմոկրատներ կուսակցությունը կոչ է անում ՀՀ իշխանություններին թե՛ դատական համակարգում և թե՛ իշխանության մնացած ճյուղերում փոփոխությունների մասին հայտարարություններից ժամ առաջ անցնել իրական, համակարգային և անշրջելի փոփոխությունների իրականացման գործուն քայլերի, քանզի Հայաստանը և ՀՀ առջև ծառացած մարտահրավերները մեզ այլևս սպասելու ժամանակ չեն տալիս:

Մեր գնահատմամբ՝ դատարանների շրջափակման վերաբերյալ վարչապետի կոչը չի կարող լինել նշյալ խնդրի լուծումը, ավելին՝ դա համարում ենք անթույլատրելի: Վստահ ենք, որ դատական համակարգի այս իրավիճակի պատճառը ոչ թե պրոֆեսիոնալների բացակայությունն է այդ համակարգում, այլև տարիներ շարունակ քաղաքական մեծամասնության կողմից այդ համակարգի, որպես իշխանության անկախ ճյուղի կայացման հետևողական խոչընդոտումը և ընտրովի արդարադատության իրականացումն է եղել: 

Համոզված ենք, որ դատական իշխանության կայացման գործընթացը պետք է լինի բացառապես իրավական ճանապարհով և, ունենալով բացարձակ մեծամասնություն, ՀՀ վարչապետը պետք է ժամ առաջ սկսի հասարակական-քաղաքական երկխոսություն: Օրենսդրական ճանապարհից զատ՝ մնացած բոլոր ճանապարհները ոչ միայն անընդունելի են, այլև հղի մի շարք վտանգներով, որոնք կարող են բացասաբար ազդել թե՛ մեր պետության միջազգային վարկանիշի և թե՛ իրապես անկախ և ինքնաբավ դատական համակարգ կայացնելու գործընթացի վրա»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սիլվա Հակոբյանը հայտնել է ցավալի կորստի մասին (Լուսանկար)Պետրա Բայրը վերահաստատել է ԵԽԽՎ աջակցությունը՝ սերտորեն համագործակցելու Հայաստանի Ազգային ժողովի հետ Բելլա Հադիդը կարճ շորտերով նկարահանվել է Alo-ի նոր գովազդային արշավումԿառավարությունը 320 մլն դոլարի նոր վարկեր կվերցնի. Կիմ Չեն Ընի քույրը նախազգուշացրել է Ճապոնիային (Տեսանյութ) Միջադեպ ԱԺ-ում. «հորթ» արտահայտության պատճառով. Կարապետյանը նախազգուշացում է ստացել Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի շուրջ բանակցություններում մնացել է «մեկ-երկու հարց»․ Al Jazeera Լեմկինի ինստիտուտն աջակցում է Ռուբեն Վարդանյանի կնոջ նախաձեռնությանը Վահագն Ալեքսանյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ Ռուսաստանում ցորենի և գարու գները մեկ տարվա ընթացքում նվազել են մինչև 20 տոկոսովՄաշտոցի համայնքային ոստիկանները ավտոմեքենաներից կատարված գողության դեպք են բացահայտել Ռուսաստանում հայտարարել են, որ արհեստական բանականության ներդրումը դեռ չի հանգեցրել աշխատակիցների կրճատմանՓաշինյանն ու ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականը քննարկել են TRIPP նախագծի իրականացումը Երեք չինական ավտոբրենդ ընդգրկվել է աշխարհի խոշորագույն ավտոարտադրողների տասնյակումԳողություն Աշտարակում․ տանիքից մուտք են գործել տուն և հափշտակել թանկարժեք իրերՍևանի ջրափրկարարները փրկել են 5-ամյա աղջնակի կյանքըՌուսաստանի նավթագազային եկամուտները տարվա առաջին յոթ ամիսներին նվազել են 17%-ովԱրեգնազ Մանուկյանի գործով դատական գործընթացի ձգձգման հարցով ակցիա՝ ԲԴԽ-ի դիմացՁերբակալվել է «Մուլտի Գրուպ»-ի տնօրեն Սեդրակ ԱռուստամյանըՄակրոն․ Ռուսաստանը պետք է վճարի իր ագրեսիայի համարԶովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԵրևանում հրշեջները մարել են բնակելի տանը բռնկված հրդեհըՕգոստոսի 5-ին տարադրամի փոխարժեքներըՀԾԿՀ-ն երկարաձգել է «Հրազդան-5» ՋԷԿ-ի շահագործման լիցենզիայի ժամկետըԿարողա հասկացելա՝ ժինջիլները իրա վզին էլ կփաթաթեին, եթե հակադրվեր. ՔՊ-ականը՝ Մեսրոպ ՄանուկյանինԴատարանը բավարարել է նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի ապօրինի գույքի բռնագանձման հայցըBloomberg. Պենտագոնը ջնջել է 25 տարվա գաղտնազերծված ռազմական փորձարկումների տվյալներըՍԱՏՄ-ն կասեցրել է «ՕՍՏ»-ի 2 արտադրատեսակների արտադրությունը Մեր սպառնալիքները գալիս են Ադրբեջանից և Թուրքիայից, ուզում ենք չեզոքացնել. Ռուբեն ՌուբինյանՄենք ձեզ չենք նմանվելու, հրեշ չենք դառնալու․ Վարդանյանը՝ ՔՊ-ականներինBild. Լայպցիգի օդանավակայանում անօդաչու թռչող սարք է հայտնաբերվելՊուտինը նոր օրենք է ստորագրել.Ազատումներ և նշանակումներ՝ պետական համակարգումԿառավարության հերթական նիստը տեղի կունենա օգոստոսի 6-ին՝ ժամը 09:00-ին Վստահ եմ, որ ՀՀ-ն և ՌԴ-ն չեն սպառել դիվանագիտական ճանապարհով խնդիրները լուծելու տարածքը. ՂազարյանDie Welt. Կրամատորսկի ուղղությամբ իրավիճակը կարող է դառնալ Պուտինի ամենամեծ հաղթանակներից մեկըEFE-ն հայտնել է, որ Իսպանիայի Սեուտայի ​​հետ սահմանին իրավիճակը հանգիստ է Հայոց պատմությունը՝ Հայաստանի պատմությամբ փոխելը տրամաբանական էր. Հարությունյան«Մուլտի Վելնես»-ը դատի է տվել Երևանի քաղաքապետարանին՝ վիճարկելով կառուցապատման իրավունքի դադարեցումըՎայոց ձորից ծանր հանցագործություններով մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 4 քրվարույթTRIPP-ը միջա՞նցք է, թե՞ չէ. ՔՊ-ականը՝ հնարավոր միջանցնքերի մասինԴուբայի Duty Free-ն այժմ թույլ է տալիս գնումներ կատարել կրիպտոարժույթովՄարդիկ գալիս են Հայաստան և հիացած են և՛ բարքերով, և՛ ազատությամբ. ՎարդանյանՀայաստանն ու Ճապոնիան կուժեղացնեն համագործակցությունը աղետների կառավարման ոլորտումԱրգենտինայի խորհրդարանում ձևավորվել է Հայաստանի հետ բարեկամության խորհրդարանական խումբՔՊ-ն է կյանքի կոչել հակահայ և ադրբեջանական թեզերը․ ՇարմազանովClaude-ը փորձել է ներկայանալ որպես մարդ և տարածել վնասաբեր կոդ․ AI անվտանգության ինստիտուտը հետաքննություն է անցկացրելՀայաստանի կառավարությունը նախատեսում է ներգրավել շուրջ 320 մլն դոլարի նոր վարկային միջոցներՊայթուցիչով անօդաչու սարքը ժամանակավորապես կաթվածահար է արել Գերմանիայի օդանավակայանի աշխատանքըԱմենաերկարակյաց շների ցեղատեսակը ճանաչվել է լանկաշիրյան հիլերը«Մուլտի տրանսպորտ» ընկերության՝ տնային կալանքի տակ գտնվող տնօրենին տեղափոխել են ՔԿ՝ հարցաքննությանՀյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ծրագրի շրջանակում քննարկվել են նոր ենթակառուցվածքային աշխատանքներ
Ամենադիտված