Հենց նոր հեռախոսազրույց ունեցա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հետ. Փաշինյան
Քաղաքական
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հետ: ՀՀ վարչապետն այս մասին գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում:
«Հենց նոր հեռախոսազրույց ունեցա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հետ:
Նրան ներկայացրի Հայաստանում ընթացող գործընթացները՝ արձանագրելով, որ տեղի են ունենում ժողովրդի, այսինքն՝ սահմանադրական իշխանության ամրապնդման՝ մասնավորապես անկախ եւ անաչառ դատարան ունենալուն ուղղված գործընթացներ, որոնց էության եւ բովանդակության մասին կխոսեմ քիչ անց՝ նախատեսված ելույթում»,- գրել է ՀՀ վարչապետը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան