Սիլվա Հակոբյանը հայտնել է ցավալի կորստի մասին (Լուսանկար) Պետրա Բայրը վերահաստատել է ԵԽԽՎ աջակցությունը՝ սերտորեն համագործակցելու Հայաստանի Ազգային ժողովի հետ Կառավարությունը 320 մլն դոլարի նոր վարկեր կվերցնի. Կիմ Չեն Ընի քույրը նախազգուշացրել է Ճապոնիային (Տեսանյութ) Միջադեպ ԱԺ-ում. «հորթ» արտահայտության պատճառով. Կարապետյանը նախազգուշացում է ստացել Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի շուրջ բանակցություններում մնացել է «մեկ-երկու հարց»․ Al Jazeera Լեմկինի ինստիտուտն աջակցում է Ռուբեն Վարդանյանի կնոջ նախաձեռնությանը Վահագն Ալեքսանյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ Մաշտոցի համայնքային ոստիկանները ավտոմեքենաներից կատարված գողության դեպք են բացահայտել Փաշինյանն ու ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականը քննարկել են TRIPP նախագծի իրականացումը Գողություն Աշտարակում․ տանիքից մուտք են գործել տուն և հափշտակել թանկարժեք իրեր Սևանի ջրափրկարարները փրկել են 5-ամյա աղջնակի կյանքը Արեգնազ Մանուկյանի գործով դատական գործընթացի ձգձգման հարցով ակցիա՝ ԲԴԽ-ի դիմաց 

Տարընթերցման տեղիք էր տվել, դրա համար նախորդ գրառումս ջնջեցի. հերթական իմքայլականի սայթաքումը

Քաղաքական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո, թե առավոտյան ժամը 8։30-ից պետք է փակել բոլոր դատարանների մուտքերն ու ելքերը, նրա թիմակիցները մեկը մյուսի հետևից սկսեցին հանդես գալ գրառումներով ու կոչերով՝ մարդկանց առաջարկելով միանալ իրենց և միասին անցում կատարել հեղափոխության 2-րդ փուլին։

Նմանատիպ կոչով հանդես էր եկել նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը՝ առաջարկելով դասադուլ անել․ «Հարգելի ուսանողներ, վաղը ոչ միայն չեմ լինելու ՀՊՏՀ-ում դասի, այլև առաջարկում եմ դասադուլ անել և միասին արգելափակել բոլոր դատարանների մուտքերը։ 

ՀԳ։ Դասերն անպայման լրացնելու ենք, սակայն հեղափոխության երկրորդ փուլից հետո»,- գրել էր նա իր ֆեյսբուքյան էջում։ 

Սակայն, նկատենք, որ քննադատությունների տարափից հետո վերջինս որոշել էր ջնջել գրառումը՝ այս անգամ գրելով, որ ԲՈՒՀ-երն ապաքաղաքական մարմին են և ակցիային մասնակցելն ու չմասնակցելը յուրաքանչյուրի իրավունքն է։

ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը պարզաբանեց, որ սկզբում կատարած գրառումը սխալ է հասկացվել, դրա համար ջնջել և նորն է գրել․ «Շահարկում գնաց և դա կապվեց քաղաքական ուժի հետ, բայց ասեմ, որ դա իմ անձնական կարծիքն է եղել։ Սա ոչ թե ընդհանուր կրթական համակարգին էր ուղղված, այլ ՀՊՏՀ իմ ուսանողներին, քանի որ չէի գնալու դասերին, դիմել էի իրենց։ Սակայն ցանկացած ոք ինքն է որոշում՝ մասնակցե՞լ դասադուլներին, թե՝ ոչ։ Ընդհանուր առմամբ, մոտեցումս հետևյալն է՝ մարդիկ ազատ են, ինչ ուզեն կարող են անել»,- ասաց նա։

Դիտարկմանը՝ դասադուլի կոչը չի՞ ենթադրում դրդել ուսանողներին միջամտել քաղաքական գործընթացներին և ԲՈՒՀ-երին հրահրել զբաղվել քաղաքականությամբ, պատգամավորը պատասխանեց․ «Քանի որ այդպիսի տպավորություն էր ստեղծվել, ես իմ հաջորդ պարզաբանմամբ նշեցի, որ այն, ինչը ասում եք՝ դա նկատի չունեմ և կարծում եմ՝ այո՛, կրթական համակարգը և դրա ներկայացուցիչները կարող են իրենք իրենց որոշմամբ մաս կազմել քաղաքական գործունեության կամ չկազմել։ Տարընթերցման տեղիք էր տվել, դրա համար նախորդ գրառումս ջնջեցի և նորը գրեցի՝ հայտնելով այդ հարցի շուրջ գլոբալ մոտեցում։ Երկրորդ ձևակերպումն իմ մոտեցումն է այդ հարցի շուրջ»,- ինքն իրեն հակասելով, ասաց Պապոյանը։ 

Նա նշեց, որ այս պահին գտնվում է Շենգավիթի դատարանում և որևէ միջադեպ չի գրանցվել․ «Մենք եկել ենք երկխոսության դատական համակարգի հետ, քանի որ չենք վստահում այն արդարադատության համակարգին, որը կա Հայաստանում»։ 

Պապոյանը համաձայն չէ տեսակետներին, թե վարչապետի հայտարարությունը սահմանադրական կարգի տապալում է․ «Մարդիկ խմբերով հավաքված զրուցում են տարբեր թեմաներից, ամեն ինչ խաղաղ է։ Դեպքեր են եղել, երբ ուզել են մտնել կամ դուրս գալ դատարանից, մարդիկ թողել են։ Չեմ հանդիպել մի դեպք, երբ մեկը գա, ուզենա ներս մտնել՝ չթողնեն»,- նշեց նա։

Դիտարմանը, թե այդ դեպքում՝ ինչ է նշանակում վարչապետի հայտարարությունը, որ պետք  է փակել դատարանների մուտքերն ու ելքերը, Պապոյանը նշեց․ «Այս ամենը կապ չունի նրա հետ, ինչը դուք նշեցիք։ Փակել բառի բացատրությունը հետևյալն է՝ երկխոսության մեջ մտնել դատական համակարգի ներկայացուցիչների հետ և ցույց տալ, որ ժողովուրդը չի վստահում իրենց։ Սա ոչ թե բռնի ուժով, այլ խաղաղ ինչ-որ բան ապացուցել է»,- նշեց իմքայլական պատգամավորը։

Հ․Գ․ Մնում է միայն նոր իշխանության ներկայացուցիչներին հիշեցնել՝ մենք ուշիուշով հետևում ենք ձեզ։ Ուստի, որևէ քայլ անելուց առաջ հարկավոր է մտածել նաև պատասխանի մասին։

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սիլվա Հակոբյանը հայտնել է ցավալի կորստի մասին (Լուսանկար)Պետրա Բայրը վերահաստատել է ԵԽԽՎ աջակցությունը՝ սերտորեն համագործակցելու Հայաստանի Ազգային ժողովի հետ Բելլա Հադիդը կարճ շորտերով նկարահանվել է Alo-ի նոր գովազդային արշավումԿառավարությունը 320 մլն դոլարի նոր վարկեր կվերցնի. Կիմ Չեն Ընի քույրը նախազգուշացրել է Ճապոնիային (Տեսանյութ) Միջադեպ ԱԺ-ում. «հորթ» արտահայտության պատճառով. Կարապետյանը նախազգուշացում է ստացել Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի շուրջ բանակցություններում մնացել է «մեկ-երկու հարց»․ Al Jazeera Լեմկինի ինստիտուտն աջակցում է Ռուբեն Վարդանյանի կնոջ նախաձեռնությանը Վահագն Ալեքսանյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ Ռուսաստանում ցորենի և գարու գները մեկ տարվա ընթացքում նվազել են մինչև 20 տոկոսովՄաշտոցի համայնքային ոստիկանները ավտոմեքենաներից կատարված գողության դեպք են բացահայտել Ռուսաստանում հայտարարել են, որ արհեստական բանականության ներդրումը դեռ չի հանգեցրել աշխատակիցների կրճատմանՓաշինյանն ու ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականը քննարկել են TRIPP նախագծի իրականացումը Երեք չինական ավտոբրենդ ընդգրկվել է աշխարհի խոշորագույն ավտոարտադրողների տասնյակումԳողություն Աշտարակում․ տանիքից մուտք են գործել տուն և հափշտակել թանկարժեք իրերՍևանի ջրափրկարարները փրկել են 5-ամյա աղջնակի կյանքըՌուսաստանի նավթագազային եկամուտները տարվա առաջին յոթ ամիսներին նվազել են 17%-ովԱրեգնազ Մանուկյանի գործով դատական գործընթացի ձգձգման հարցով ակցիա՝ ԲԴԽ-ի դիմացՁերբակալվել է «Մուլտի Գրուպ»-ի տնօրեն Սեդրակ ԱռուստամյանըՄակրոն․ Ռուսաստանը պետք է վճարի իր ագրեսիայի համարԶովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԵրևանում հրշեջները մարել են բնակելի տանը բռնկված հրդեհըՕգոստոսի 5-ին տարադրամի փոխարժեքներըՀԾԿՀ-ն երկարաձգել է «Հրազդան-5» ՋԷԿ-ի շահագործման լիցենզիայի ժամկետըԿարողա հասկացելա՝ ժինջիլները իրա վզին էլ կփաթաթեին, եթե հակադրվեր. ՔՊ-ականը՝ Մեսրոպ ՄանուկյանինԴատարանը բավարարել է նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի ապօրինի գույքի բռնագանձման հայցըBloomberg. Պենտագոնը ջնջել է 25 տարվա գաղտնազերծված ռազմական փորձարկումների տվյալներըՍԱՏՄ-ն կասեցրել է «ՕՍՏ»-ի 2 արտադրատեսակների արտադրությունը Մեր սպառնալիքները գալիս են Ադրբեջանից և Թուրքիայից, ուզում ենք չեզոքացնել. Ռուբեն ՌուբինյանՄենք ձեզ չենք նմանվելու, հրեշ չենք դառնալու․ Վարդանյանը՝ ՔՊ-ականներինBild. Լայպցիգի օդանավակայանում անօդաչու թռչող սարք է հայտնաբերվելՊուտինը նոր օրենք է ստորագրել.Ազատումներ և նշանակումներ՝ պետական համակարգումԿառավարության հերթական նիստը տեղի կունենա օգոստոսի 6-ին՝ ժամը 09:00-ին Վստահ եմ, որ ՀՀ-ն և ՌԴ-ն չեն սպառել դիվանագիտական ճանապարհով խնդիրները լուծելու տարածքը. ՂազարյանDie Welt. Կրամատորսկի ուղղությամբ իրավիճակը կարող է դառնալ Պուտինի ամենամեծ հաղթանակներից մեկըEFE-ն հայտնել է, որ Իսպանիայի Սեուտայի ​​հետ սահմանին իրավիճակը հանգիստ է Հայոց պատմությունը՝ Հայաստանի պատմությամբ փոխելը տրամաբանական էր. Հարությունյան«Մուլտի Վելնես»-ը դատի է տվել Երևանի քաղաքապետարանին՝ վիճարկելով կառուցապատման իրավունքի դադարեցումըՎայոց ձորից ծանր հանցագործություններով մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 4 քրվարույթTRIPP-ը միջա՞նցք է, թե՞ չէ. ՔՊ-ականը՝ հնարավոր միջանցնքերի մասինԴուբայի Duty Free-ն այժմ թույլ է տալիս գնումներ կատարել կրիպտոարժույթովՄարդիկ գալիս են Հայաստան և հիացած են և՛ բարքերով, և՛ ազատությամբ. ՎարդանյանՀայաստանն ու Ճապոնիան կուժեղացնեն համագործակցությունը աղետների կառավարման ոլորտումԱրգենտինայի խորհրդարանում ձևավորվել է Հայաստանի հետ բարեկամության խորհրդարանական խումբՔՊ-ն է կյանքի կոչել հակահայ և ադրբեջանական թեզերը․ ՇարմազանովClaude-ը փորձել է ներկայանալ որպես մարդ և տարածել վնասաբեր կոդ․ AI անվտանգության ինստիտուտը հետաքննություն է անցկացրելՀայաստանի կառավարությունը նախատեսում է ներգրավել շուրջ 320 մլն դոլարի նոր վարկային միջոցներՊայթուցիչով անօդաչու սարքը ժամանակավորապես կաթվածահար է արել Գերմանիայի օդանավակայանի աշխատանքըԱմենաերկարակյաց շների ցեղատեսակը ճանաչվել է լանկաշիրյան հիլերը«Մուլտի տրանսպորտ» ընկերության՝ տնային կալանքի տակ գտնվող տնօրենին տեղափոխել են ՔԿ՝ հարցաքննությանՀյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ծրագրի շրջանակում քննարկվել են նոր ենթակառուցվածքային աշխատանքներ
Ամենադիտված