Պորոշենկոն փորձելու է մասնակցել հաջորդ նախագահական ընտրություններին
Քաղաքական
Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն հպարտանում է հինգ տարվա իր աշխատանքով եւ մտադիր է մասնակցել պետության ղեկավարի հաջորդ ընտրություններին: Այդ մասին նա հայտարարել է Die Welt թերթին տված հարցազրույցում, որը հրապարակվել է մայիսի 20-ին:
«Այո, ես կմնամ քաղաքականության մեջ եւ պատրաստակամորեն խորհրդով կօգնեմ նոր նախագահին, եթե նա դրա կարիքն ունենա»,-ասել է Պորոշենկոն: -Եվ, այո՛, ես հնարավորություն կփնտրեմ մասնակցելու հաջորդ նախագահական ընտրություններին»: Նրա խոսքով՝ դա պայմանավորված է ոչ թե այն բանով, որ ինքը ցանկանում է մնալ իշխանության գլուխ, այլ պետության ղեկավարի պաշտոնում իր գտնվելու տարիների ընթացքում ձեռք բերվածը չկորցնելու ցանկությամբ:


















































Ամենադիտված
Պայթյուն՝ Երևանում․ Կան վիրավորներ