Արթուր Ալեքսանյանը երկար դադարից հետո կրկին կմասնակցի միջազգային մրցաշարի
Սպորտ
Հունահռոմեական ոճի հայ ըմբիշները կմասնակցեն Բոլաթ Թուրլըխանովի անվան Գավաթի խաղարկությանը, որը կանցկացվի Ղազախստանի Ալմաթի քաղաքում: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի կայքը:
Մայիսի 23-ին Լեւոն Ջուլֆալակյանի ղեկավարությամբ մրցավայր կմեկնեն Գեւորգ Ղարիբյանը, Արմեն Մելիքյանը (60 կգ), Արթուր Շահինյանը, Մաքսիմ Մանուկյանը (87 կգ) եւ Արթուր Ալեքսանյանը (97 կգ):
Ալմաթի կմեկնեն նաեւ մարզիչ Էդուարդ Սահակյանը եւ մրցավար Գեւորգ Ալեքսանյանը:
Մրցաշարը կանցկացվի մայիսի 25-26-ը:
Հիշեցնենք, որ Արթուր Ալեքսանյանը վնասվածք ուներ և արդեն ապաքինվել է:


















































Ամենադիտված
Պայթյուն՝ Երևանում․ Կան վիրավորներ