Իտալիայում համընդհանուր գործադուլ․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց Պուտին․ Արևմուտքի աջակցությունը Ուկրաինային ծառայում է սեփական շահերին Դանիել Դևիս․ պատերազմի շարունակությունը կարող է կործանարար լինել Ուկրաինայի համար Բեռլինում հազարավոր երիտասարդներ դուրս են եկել փողոց՝ ընդդեմ զորակոչի Ռուսական հրթիռներ՝ ՆԱՏՕ-ի տարածքո՞ւմ․ Լեհաստանը խոսում է սադրանքի մասին «Մոսադի» ղեկավարը Վաշինգտոնում կոչ է արել վերսկսել Իրանի դեմ հարվածները Ֆիդանը քննադատել է ՆԱՏՕ-ին․ «Մեր անվտանգությունը Մերձավոր Արևելքում չի ապահովվել» Լոռու մարզի որոշ բնակավայրերում գազանջատումներ կլինեն «Գրոսսին լրտես է»․ Իրանում պահանջում են արգելել միջուկային գործակալության ղեկավարի մուտքը Գազայի համար խոստացված 17 միլիարդից 2 տոկոսն էլ չկա․ բանագնացը մեկնում է Մոսկվա Միլիարդների խաղ․ GTA VI-ը վաճառքի և ժողովրդականության նոր ռեկորդներ է սահմանում Թուրքիան ստացել է առաջին երեք «Քըզըլէլմա» անօդաչու կործանիչները․ հայտարարվում է նոր փուլ 

Այսօր ականատես եղանք մի սարսափելի իրադրության. Արմինե Ֆանյան

Իրավունք

«Խստորեն դատապարտում եմ այսօրվա գործելաոճը։ Մենք գիտենք, որ ՀՀ  Սահմանադրության համաձայն իշխանությունն իրականացվում է իշխանության երեք թևերի միջոցով, և դրանք ոչ թե միմյանց նկատմամաբ ճնշումների միջոցով պետք է իրականացնեն իրենց գործունեությունը, այլ փոխհավասարակշռման հիման վրա։ Բայց այսօր ականատես եղանք մի սարսափելի իրադրության, երբ օրենսդիր և գործադիր իշխանության որոշ ներկայացուցիչներ խոչընդոտեցին դատական իշխանության գործունեությունը՝ խախտելով իշխանության երեք թևերի հավասարակշռությունը»,-այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց փաստաբան Արմինե Ֆանյանը՝ խոսելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը հետևած ակցիային, երբ առավոտյան 08։30-ից փակվել էին բոլոր դատարանների մուտքերն ու ելքերը։

Նա նշեց՝ տեսնում է լուրջ միջամտություն դատական իշխանության գործունեությանը, ինչպես նաև դատարանի ազատության առջև ծառացած լուրջ խնդիրներ․ «Չեմ կարող ասել՝ որոնք են դրդապատճառները, բայց ըստ երևույթին, դրանք պայմանավորված են հնչեղություն վայելող դատական գործերի որոշումներով, որոնք այնքան էլ հաճելի չէին իշխանական որոշ թևերին։ Համենայն դեպս՝ Ռոբերտ Քոչարյանի վճռին հաջորդեց վարչապետի հակասահմանադրական կոչը։ Բայց գուցե կան այլ դրդապատճառներ, և այս իրադարձությունը հասունացրեց այդ որոշումը»,- նշեց նա։

Նրա խոսքով՝ մենք այսօր մոտավորապես 10 տարով հետքայլ արեցինք և այն հենասյուները, որ կառուցել էինք մեր պետության ստեղծման ճանապարհին, այսօր լուրջ վնաս կրեց։

Անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, թե դատական համակարգը վիրահատական միջամտության կարիք ունի, փաստաբանը նկատեց․ «Դատավորների վրա ճնշում են գործադրելու, ասեն՝ դիմումներ գրեն և լիազորությունները դադարեցնե՞ն։ Սա ոչ այլ ինչ է, քան ճնշում դատական իշխանության նկատմամբ։ Նրանք, ովքեր հավատարիմ չեն իրենց կոչմանը, արդարադատություն չեն իրականացնում, որովհետև սովոր են զանգովի արդարադատության: Այդպիսիք իրենք չէին դիմանա ճնշմանը։ Դրան պետք է հասնել հասարակական բարձր իրավագիտակցությամբ, ոչ թե պաշտոնյաներին հրահանգել, որպեսզի գնան փակեն դատական իշխանության դռները, ինչը հանգեցրել է մի շարք քաղաքացիների իրավունքների խախտման, ազատության, արդար դատաքննության, ողջամիտ ժամկետներում գործերի քննության»,- ասաց Ֆանյանը՝ հարց բարձրացնելով՝ դրա պատասխանն ո՞վ է տալու։

Փաստաբանի համար դատապարտելի է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանի պատրաստակամությունը՝ ազատման դիմում գրելու․ «Ստացվում է՝ ինքը պատրաստ չէ աշխատել թափանցիկ դաշտում։ Դատավորը, որն ինքն իր տեղում է և օրենքով ու Սահմանադրությամբ է գործում, ինչպե՞ս կարող է որևէ պաշտոնյայի կոչով ասել, որ պատրաստ է լիազորությունները դադարեցնել։ Ուրեմն՝ ի՞նչ է ստացվում, ինքը ի՞նչ էր կոչված անելու»,- ասաց Ֆանյանը։

Նա նշեց՝ դատավորներ ունենք, որոնք կանգնած են մեր իրավական պետության կերտման  ճանապարհի ակունքներում և չի ցանկանա, որ դատական համակարգը կորցնի նրանց։

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսաստանն առաջարկել է Իրանից տեղափոխել միջուկային վառելիքի մի մասըԻտալիայում համընդհանուր գործադուլ․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցՄոլդովան հավանություն է տվել Ուկրաինայի հետ ռազմական համաձայնագրինՆԱՏՕ-ի հետախուզական անօդաչուն Սև ծովում կրկին կորցրել է կապըԱՄՆ-ը թույլատրել է Չինաստանին վաճառել 879 հազար AI չիպՊուտին․ Արևմուտքի աջակցությունը Ուկրաինային ծառայում է սեփական շահերինԴանիել Դևիս․ պատերազմի շարունակությունը կարող է կործանարար լինել Ուկրաինայի համարԲեռլինում հազարավոր երիտասարդներ դուրս են եկել փողոց՝ ընդդեմ զորակոչիՌուսական հրթիռներ՝ ՆԱՏՕ-ի տարածքո՞ւմ․ Լեհաստանը խոսում է սադրանքի մասին«Մոսադի» ղեկավարը Վաշինգտոնում կոչ է արել վերսկսել Իրանի դեմ հարվածներըՖիդանը քննադատել է ՆԱՏՕ-ին․ «Մեր անվտանգությունը Մերձավոր Արևելքում չի ապահովվել»Լոռու մարզի որոշ բնակավայրերում գազանջատումներ կլինեն Լագարդը զգուշացնում է Եվրոպային՝ կիբեռսպառնալիքները և տնտեսական ռիսկերը մեծանում են«Գրոսսին լրտես է»․ Իրանում պահանջում են արգելել միջուկային գործակալության ղեկավարի մուտքըԲրիտանիան հաստատել է կիբեռգործողությունները Ռուսաստանի և Չինաստանի դեմԳազայի համար խոստացված 17 միլիարդից 2 տոկոսն էլ չկա․ բանագնացը մեկնում է ՄոսկվաՌուսաստանն ու Ուզբեկստանը ստորագրել են 2027 թվականի ռազմական համագործակցության ծրագիրՄիլիարդների խաղ․ GTA VI-ը վաճառքի և ժողովրդականության նոր ռեկորդներ է սահմանումԹուրքիան ստացել է առաջին երեք «Քըզըլէլմա» անօդաչու կործանիչները․ հայտարարվում է նոր փուլՌուսաստանը չի տեսնում միջուկային բանակցությունների արագ վերսկսման հիմքերԷստոնիան դեկտեմբերի 1-ից փակում է Ռուսաստանի հետ ավտոանցակետերը11 տարվա աշխատանք՝ հանուն առողջ մաշկի․ անվանի բժշկի ստեղծած Արմոդերմը՝ միջազգային շուկայի ճանապարհինBIGBANG-ի անակնկալ երգը․ ի՞նչ է նշանակում «GiiiRIP» անունըՀարավային Կորեայում քննություններին իրենց հետ գաջեթներ բերող ուսանողները կարող են բանտարկվելՄերցը պատրաստ է մեղմել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները․ ո՞րն է Բեռլինի պայմանըԻրանը հերքել է ԱՄՆ-ի մեղադրանքները քիմիական և կենսաբանական զենքի մասինՇարմազանովը՝ Փաշինյանին․ Ալիևի պահանջը կատարելուց հետո ինձ ի՞նչ՝ վարչապետ կմնաս, թե՞ ոչԻրանի պատերազմը կանգնեցնելու փորձը տապալվել է․ ԱՄՆ Սենատում 48 ձայնը չի բավարարելՊենտագոնը զինամթերքի արտադրության երկարաժամկետ ծրագիր չունիԼը Պենի կուսակցության գրասենյակում խուզարկություն է անցկացվելԹրամփը Եվրոպային հորդորել է գործարքի գնալ Պուտինի հետ․ ո՞ւր կուղղվեն Ուկրաինայի գումարները«Բիթլզի» 1965-ի երգը նոր տեսահոլովակ ունի․ գլխավոր դերում Օուեն Քուպերն էԵրեկ Հաագայում պատմական վճիռ է կայացվել, որը կարևոր նախադեպ է նաև Արցախի հարցի համարՄոսկվան մերժում է Ուկրաինայի նույնիսկ «քվազիանդամակցությունը» ՆԱՏՕ-ինՀայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի՝ մասնագիտացված բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակովՋեյմս Բլանթը ստացել է «Icon» մրցանակն ու իրեն համացանցային մեմ անվանելՏափերականի դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհին սկոտչով փակել է աշակերտների բերաններըԻնչո՞ւ Ստալոնեն չէր վաճառում «Ռոքիի» սցենարը․ այդ պատմությունն արդեն մեծ էկրանին էՅՈՒՆԻՍԵՖ․ Ուկրաինայում տասը ամսում 114 երեխա է զոհվել, 1 030-ը՝ վիրավորվելԸստ Կիևի՝ Թաթարստանում նավթի մեկ բաք է բռնկվել, ևս երկուսը վնասվել ենԱրամ Առաջինը հանդիպել է Լիբանանի նախագահի հետ Փոփոխություններ կլինեն վաղաժամ ծննդաբերության դեպքում հղիության և ծննդաբերության արձակուրդի տրամադրման կարգումԵՄ-ն Ուկրաինային փոխանցել է 7,9 միլիարդ եվրո՝ բարեփոխումների դիմացԳոհաբանության տոնից առաջ ԱՄՆ-ում մեկ գալոն բենզինի գինն իջել է մինչև 3,69 դոլարՇիրակի քրեական ոստիկանները թմրանյութի իրացումների շղթա են բացահայտել Թեհրանի ազատ շուկայում մեկ դոլարն արժե մոտ 270 հազար թումանՈւկրաինայում շուրջ 100 ուղևորատար գնացք է ուշանում․ որոշ չվերթների ուշացումը գերազանցել է 10 ժամըՄիջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենՀորմուզով նավթի հոսքն աճել է․ «Բրենթի» գինն իջել է մինչև 91,36 դոլարՄեծ Բրիտանիայում էլեկտրաէներգիայի վճարները կշարունակեն աճել․ պետական աջակցությունը բավարար չէ
Ամենադիտված