Կառավարությունը 320 մլն դոլարի նոր վարկեր կվերցնի. Կիմ Չեն Ընի քույրը նախազգուշացրել է Ճապոնիային (Տեսանյութ) Միջադեպ ԱԺ-ում. «հորթ» արտահայտության պատճառով. Կարապետյանը նախազգուշացում է ստացել Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի շուրջ բանակցություններում մնացել է «մեկ-երկու հարց»․ Al Jazeera Լեմկինի ինստիտուտն աջակցում է Ռուբեն Վարդանյանի կնոջ նախաձեռնությանը Վահագն Ալեքսանյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ Մաշտոցի համայնքային ոստիկանները ավտոմեքենաներից կատարված գողության դեպք են բացահայտել Փաշինյանն ու ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականը քննարկել են TRIPP նախագծի իրականացումը Գողություն Աշտարակում․ տանիքից մուտք են գործել տուն և հափշտակել թանկարժեք իրեր Սևանի ջրափրկարարները փրկել են 5-ամյա աղջնակի կյանքը Արեգնազ Մանուկյանի գործով դատական գործընթացի ձգձգման հարցով ակցիա՝ ԲԴԽ-ի դիմաց Ձերբակալվել է «Մուլտի Գրուպ»-ի տնօրեն Սեդրակ Առուստամյանը Մակրոն․ Ռուսաստանը պետք է վճարի իր ագրեսիայի համար 

Համոզված ենք, որ կհասնենք մեր հռչակած նպատակներին. Փաշինյան

Քաղաքական

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարվարդի համալսարանի Քենեդիի անվան կառավարման դպրոցի շուրջ երկու տասնյակ ուսանողների, ովքեր մեր երկիր են ժամանել ծանոթանալու Հայաստանի կառավարման համակարգին, իրականացվող բարեփոխումներին և տեղի ունեցած փոփոխություններին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը ողջունել է ուսանողների այցը Հայաստան և նրանց խնդրանքով անդրադարձել մեր երկրում տեղի ունեցող զարգացումներին: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը հետևողական ու հաստատակամ գնում է ժողովրդավարության զարգացման և ամրապնդման ճանապարհով, ինչը նոր և իրական փոփոխություններ կբերի հասարակության կյանքում: Նիկոլ Փաշինյանի խոսքով, կարևոր է, որ այդ փոփոխություններին անհատական մասնակցություն են ունենում նաև քաղաքացիները և իրենց քայլերով արտոնում կառավարությանը՝ իրականացնելու այդ փոփոխությունները: «Մենք լավատես և վստահ ենք մեր ներկայի ու ապագայի հարցում: Համոզված ենք, որ կհասնենք մեր հռչակած նպատակներին»,- ասել է կառավարության ղեկավարը:

Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով դատաիրավական համակարգի վերաբերյալ այսօրվա իր ելույթին՝ նշել է, որ այն ուղղված էր հանրապետությունում ժողովրդի վստահությունը վայելող դատական իշխանության բացակայության խնդրին: Գործադիրի ղեկավարը շեշտել է, որ դատական իրապես անկախ և անաչառ համակարգ ունենալը մեզ համար կենսական անհրաժեշտություն է, ու նման համակարգի բացակայությունը մեր երկրի առաջ ծառացած թիվ մեկ սպառնալիքն է, ուստի այս խնդրի օր առաջ լուծումը՝ հանրային, համաժողովրդական պահանջ է:    

Այնուհետև վարչապետը պատասխանել է ուսանողներին հետաքրքրող մի շարք հարցերի, որոնք վերաբերել են կառավարության առաջնահերթություններին,  դատաիրավական ոլորտում փոփոխություններին, կոռուպցիայի դեմ պայքարին, մարդու իրավունքների պաշտպանությանը, քաղաքացիական հասարակության զարգացմանը, Հայաստանի արտաքին քաղաքականությանը և այլ թեմաների:

Ուսանողները շնորհակալություն են հայտնել վարչապետին իրենց ընդունելու և հարցերին հանգամանալից պատասխանելու համար: 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կառավարությունը 320 մլն դոլարի նոր վարկեր կվերցնի. Կիմ Չեն Ընի քույրը նախազգուշացրել է Ճապոնիային (Տեսանյութ) Միջադեպ ԱԺ-ում. «հորթ» արտահայտության պատճառով. Կարապետյանը նախազգուշացում է ստացել Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի շուրջ բանակցություններում մնացել է «մեկ-երկու հարց»․ Al Jazeera Լեմկինի ինստիտուտն աջակցում է Ռուբեն Վարդանյանի կնոջ նախաձեռնությանը Վահագն Ալեքսանյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ Ռուսաստանում ցորենի և գարու գները մեկ տարվա ընթացքում նվազել են մինչև 20 տոկոսովՄաշտոցի համայնքային ոստիկանները ավտոմեքենաներից կատարված գողության դեպք են բացահայտել Ռուսաստանում հայտարարել են, որ արհեստական բանականության ներդրումը դեռ չի հանգեցրել աշխատակիցների կրճատմանՓաշինյանն ու ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականը քննարկել են TRIPP նախագծի իրականացումը Երեք չինական ավտոբրենդ ընդգրկվել է աշխարհի խոշորագույն ավտոարտադրողների տասնյակումԳողություն Աշտարակում․ տանիքից մուտք են գործել տուն և հափշտակել թանկարժեք իրերՍևանի ջրափրկարարները փրկել են 5-ամյա աղջնակի կյանքըՌուսաստանի նավթագազային եկամուտները տարվա առաջին յոթ ամիսներին նվազել են 17%-ովԱրեգնազ Մանուկյանի գործով դատական գործընթացի ձգձգման հարցով ակցիա՝ ԲԴԽ-ի դիմացՁերբակալվել է «Մուլտի Գրուպ»-ի տնօրեն Սեդրակ ԱռուստամյանըՄակրոն․ Ռուսաստանը պետք է վճարի իր ագրեսիայի համարԶովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԵրևանում հրշեջները մարել են բնակելի տանը բռնկված հրդեհըՕգոստոսի 5-ին տարադրամի փոխարժեքներըՀԾԿՀ-ն երկարաձգել է «Հրազդան-5» ՋԷԿ-ի շահագործման լիցենզիայի ժամկետըԿարողա հասկացելա՝ ժինջիլները իրա վզին էլ կփաթաթեին, եթե հակադրվեր. ՔՊ-ականը՝ Մեսրոպ ՄանուկյանինԴատարանը բավարարել է նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի ապօրինի գույքի բռնագանձման հայցըBloomberg. Պենտագոնը ջնջել է 25 տարվա գաղտնազերծված ռազմական փորձարկումների տվյալներըՍԱՏՄ-ն կասեցրել է «ՕՍՏ»-ի 2 արտադրատեսակների արտադրությունը Մեր սպառնալիքները գալիս են Ադրբեջանից և Թուրքիայից, ուզում ենք չեզոքացնել. Ռուբեն ՌուբինյանՄենք ձեզ չենք նմանվելու, հրեշ չենք դառնալու․ Վարդանյանը՝ ՔՊ-ականներինBild. Լայպցիգի օդանավակայանում անօդաչու թռչող սարք է հայտնաբերվելՊուտինը նոր օրենք է ստորագրել.Ազատումներ և նշանակումներ՝ պետական համակարգումԿառավարության հերթական նիստը տեղի կունենա օգոստոսի 6-ին՝ ժամը 09:00-ին Վստահ եմ, որ ՀՀ-ն և ՌԴ-ն չեն սպառել դիվանագիտական ճանապարհով խնդիրները լուծելու տարածքը. ՂազարյանDie Welt. Կրամատորսկի ուղղությամբ իրավիճակը կարող է դառնալ Պուտինի ամենամեծ հաղթանակներից մեկըEFE-ն հայտնել է, որ Իսպանիայի Սեուտայի ​​հետ սահմանին իրավիճակը հանգիստ է Հայոց պատմությունը՝ Հայաստանի պատմությամբ փոխելը տրամաբանական էր. Հարությունյան«Մուլտի Վելնես»-ը դատի է տվել Երևանի քաղաքապետարանին՝ վիճարկելով կառուցապատման իրավունքի դադարեցումըՎայոց ձորից ծանր հանցագործություններով մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 4 քրվարույթTRIPP-ը միջա՞նցք է, թե՞ չէ. ՔՊ-ականը՝ հնարավոր միջանցնքերի մասինԴուբայի Duty Free-ն այժմ թույլ է տալիս գնումներ կատարել կրիպտոարժույթովՄարդիկ գալիս են Հայաստան և հիացած են և՛ բարքերով, և՛ ազատությամբ. ՎարդանյանՀայաստանն ու Ճապոնիան կուժեղացնեն համագործակցությունը աղետների կառավարման ոլորտումԱրգենտինայի խորհրդարանում ձևավորվել է Հայաստանի հետ բարեկամության խորհրդարանական խումբՔՊ-ն է կյանքի կոչել հակահայ և ադրբեջանական թեզերը․ ՇարմազանովClaude-ը փորձել է ներկայանալ որպես մարդ և տարածել վնասաբեր կոդ․ AI անվտանգության ինստիտուտը հետաքննություն է անցկացրելՀայաստանի կառավարությունը նախատեսում է ներգրավել շուրջ 320 մլն դոլարի նոր վարկային միջոցներՊայթուցիչով անօդաչու սարքը ժամանակավորապես կաթվածահար է արել Գերմանիայի օդանավակայանի աշխատանքըԱմենաերկարակյաց շների ցեղատեսակը ճանաչվել է լանկաշիրյան հիլերը«Մուլտի տրանսպորտ» ընկերության՝ տնային կալանքի տակ գտնվող տնօրենին տեղափոխել են ՔԿ՝ հարցաքննությանՀյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ծրագրի շրջանակում քննարկվել են նոր ենթակառուցվածքային աշխատանքներՓորձագետը բացատրել է, թե ինչ պայմաններով կարելի է ստանալ մինչև 130 հազար ռուբլու կենսաթոշակԱրագածոտնի մարզում ծանր հանցագործությունների վերաբերյալ 5 քրեական վարույթ ուղարկվել է դատարան2026 թվականին Հայաստանի բուհերում կսովորի ավելի քան 10,9 հազար առաջին կուրսեցի
Ամենադիտված