Սևանում 3 քաղաքացի թունավորվել է շմոլ գազից
Մայիսի 18-ին, ժամը 23.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Սևանի բաժին հաղորդում է ստացվել, որ «էկզոգեն սուր թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել Սևան քաղաքի 3 բնակիչներ:
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք նույն օրը, ժամը 18.00-ի սահմաններում, թունավորվել են իրենց տան խոհանոցում տեղադրված ջրատաքացուցիչ գազի կաթսայի ծխատար խողովակից շմոլ գազի արտանետման հետևանքով:
Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է քննություն:


















































Ամենադիտված
Պայթյուն՝ Երևանում․ Կան վիրավորներ