Բուժվող հիվանդն իրեն ցած է նետել Արտաշատի հիվանդանոցի 2-րդ հարկից
Արտակարգ Պատահար
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մայիսի 19-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում:
Ժամը 21:00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ Արամ Ավետիսյանը ինքնասպանություն գործելու նպատակով Արտաշատ բժշկական կենտրոնի 2-րդ հարկում գտնվող վիրաբուժական բաժանմունքի թիվ 16 սենյակի պատուհանից ցած է նետվել:
Ինչպես հայտնում է կայքը, վերջինը ժամեր անց հիվանդանոցում մահացել է: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Աղբյուր՝ shamshyan.com


















































Ամենադիտված
Պայթյուն՝ Երևանում․ Կան վիրավորներ