Սարգիս Ադամյանը ստացել է «Յան Ռեգենսբուրգ»-ի լավագույն ռմբարկուի մրցանակը
Սպորտ
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Սարգիս Ադամյանն արժանացել է «Յան Ռեգենսբուրգ»-ի լավագույն ռմբարկուի մրցանակին:
Արդեն ավարտված երկրորդ Բունդեսլիգայում հանդես եկող «Յան Ռեգենսբուրգ»-ի կազմում Ադամյանը մասնակցել է 33 խաղի, խփել 15 գնդակ և կատարել 11 գոլային փոխանցում:
Նախօրեին`Սարգիս Ադամյանը վերջին հանդիպումն է անցկացրել երկրորդ Բունդեսլիգայում: «Յան Ռեգենսբուրգ»-ը վերջին տուրում մրցում էր «Սանդհաուսեն»-ի հետ: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2 հաշվով:
Սարգիս Ադամյանը հաջորդ մրցաշրջանում արդեն հանդես կգա առաջին Բունդեսլիգայում՝ «Հոֆենհայ»-ի կազմում, որի հետ կնքել է 3 տարվա պայմանագիր:


















































Ամենադիտված
Պայթյուն՝ Երևանում․ Կան վիրավորներ