Ես չեմ տեսնում այստեղ տնտեսագիտական թիվ 1 բուհի ղեկավարին. ԿԳ նախարարը դժգոհեց (տեսանյութ)
ՏեսանյութերԳիտությունների ազգային ակադեմիայում «Տնտեսական հեղափոխության հիմնարար ուղենիշերը Հայաստանի Հանրապետությունում» խորագրով գիտաժողովի ընթացքում ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը դժգոհեց, որ տնտեսագիտական թիվ 1 բուհի ղեկավար կազմից ոչ մեկը ներկա չէ:
«Մի տարօրինակ բանի մասին եմ ուզում ասել, ենթադրում եմ, որ դա հետագայում կշտկվի: Ես չեմ տեսնում այստեղ տնտեսագիտական թիվ 1 բուհի ղեկավարին կամ ղեկավարությանը: Քիչ առաջ իմացա, որ նրան հրավեր չի գնացել, նրան հրավիրել եք հոդված տպագրելու, ինչ-ինչ հանգամանքներով չի ներկայացրել, բայց դա ընդհանրապես կապ չունի: Ձեր բոլոր ուղերձներն ուղղված են նաև ձեզ համար մասնագետ պատրաստող բուհին: Այդ բուհի ղեկավարը կամ ղեկավարությունից այստեղ մարդ չկա»,- ասաց նա:
Տեսանյութը՝ 24 News.am-ի:


















































Ամենադիտված
Պայթյուն՝ Երևանում․ Կան վիրավորներ