Կատարյալ խայտառակություն է ՈւԵՖԱ-ի կողմից. «Արսենալ»-ի նախկին ֆուտբոլիստի արձագանքը Մխիթարյանի` Բաքու չմեկնելուն
Սպորտ
Լոնդոնի «Արսենալ»-ի նախկին ֆուտբոլիստ Յան Ռայթը իր դժգոհությունն է արտահայետ ՈւԵՖԱ-ի հասցեին:
Ռայթն անդրադարձել է այն հայտարարության, որ Լոնդոնի «Արսենալ»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի չի մասնակցի Բաքվում կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակչին, նշելով` որ ՈւԵՖԱ-ն հոգ չի տանում իր խաղացողների ու երկրպագուների մասին:
«Կատարյալ խայտառակություն է ՈւԵՖԱ-ի կողմից։ Ինչպես կարող էր այդպիսի բան տեղի ունենալ։ Այս ամենը դատարկ խոսքեր են։ Դուք իրականում հոգ չեք տանում երկրպագուների կամ խաղացողների մասին»,- Թվիթերում գրել է Ռայթը:


















































Ամենադիտված
Պայթյուն՝ Երևանում․ Կան վիրավորներ