«Իրավունք». Հիմա էլ թիկնապահնե՞ր է պահում
Հայկական Մամուլ
«Իրավունք» թերթը գրում է.
«Շրջանառվող լուրերի համաձայն՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին ՀՀ սոցիալական ապահովության նախարարությանն առընթեր կենսաթոշակային վարչության պետ Զարեհ Սարգսյանի ՔՊ-ական պատգամավոր որդու օրենսդիր «կայֆերը» շարունակվում են: Ականատեսների պնդմամբ՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը հիմա էլ «ախռաննիկներ» է պահում, նրան քաղաքում մշտապես ուղեկցում են սպորտային հագուստով եւ թիկնապահի կեցվածքով 2-3 անձ:
Ի դեպ, հիշեցնենք, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը վերջերս աչքի էր ընկել նաեւ Երեւանի փողոցներում Mercedes-AMG GT C Roadster մոդելի ավտոմեքենա վարելիս: Այդ ավտոմեքենայի շուկայական արժեքը շուրջ 150 հազար դոլար է, եւ երբ աղմուկ բարձրացավ, նա հայտարարեց, որ ընկերոջ մեքենան է: Այնպես որ, չի բացառվում, այս անգամ էլ հայտարարի, թե ընկերոջ «ախռաննիկներն են» իր հետ քաղաքում շրջում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Պայթյուն՝ Երևանում․ Կան վիրավորներ