«Փաստ». Նախարարը «դուխ» է տվել
Հայկական Մամուլ
«Փաստ» թերթը գրում է.
««Փաստ» թերթի տեղեկություններով, ՀՀ-ում տեղի ունեցած զարգացումների համատեքստում բավականին հետաքրքիր խոսակցություն է տեղի ունեցել ԱԳՆ-ում: Թերթի աղբյուրի փոխանցմամբ, ԱԳՆ-ում բոլորը բավականին լարված են, որովհետեւ հասկանում են, թե ինչ լուրջ խնդրի առաջ են կանգնելու առաջիկայում՝ կապված դատական համակարգի նկատմամբ ՀՀ իշխանությունների քայլերի վերաբերյալ միջազգային կառույցների արձագանքի հետ:
ԱԳՆ-ում նեղսրտած են եւ չգիտեն, թե ինչպես են առաջացած հարցերը «սվաղելու»: Թերթի տեղեկություններով, աշխատանքային խորհրդակցության վերջում նախարար Զոհրաբ Մնացականյանը, որպեսզի «դուխ» տա իր աշխատակիցներին, ասել է՝ «մի ընկճվեք, ես ավելի լուրջ գործեր եմ «մաքրել» Ստրասբուրգում, սա ի՞նչ է, որ «չմաքրենք»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Պայթյուն՝ Երևանում․ Կան վիրավորներ