Ավագ տարիքի պատանի բռնցքամարտիկները մեկնել են Եվրոպայի առաջնություն
Սպորտ
Ավագ տարիքի պատանիների Հայաստանի հավաքականն ավագ մարզիչ Արտյոմ Սիմոնյանի եւ մարզիչ Գեւորգ Կոստանյանի գլխավորությամբ այս գիշեր մեկնեց Ռումինիա՝ մասնակցելու Գալաց քաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի կայքը:
Հիշեցնենք, որ ավագ տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը հանդես կգա 11 մարզիկով: Մրցավայր են մեկնել 46 կգ քաշային Խաչատուր Մանուկյանը, 48 կգ քաշային Գագիկ Ղազարյանը, 50 կգ քաշային Գոռ Հովհաննիսյանը, 52 կգ քաշային Վարդգես Բաղդասարյանը, 54 կգ քաշային Վահագ Գալստյանը, 57 կգ քաշային Արես Հակոբյանը, 60 կգ քաշային Գոռ Մխիթարյանը, 63 կգ քաշային Կարապետ Բալագոզյանը, 66 կգ քաշային Նարեկ Զախարյանը, 70 կգ քաշային Կամո Բեգյանն ու գերծանր քաշային Հովհաննես Փափազյանը:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան