Սեփական նախընտրությունները ճիշտ չէ ամբողջ քաղաքին պարտադրել. իմքայլականը՝ Թեհմինա Վարդանյանին (տեսանյութ)
ՔաղաքականԵրևանի ավագանու այսօրվա՝ մայիսի 22-ի նիստում քննարկվում է Կենտրոն վարչական շրջանի Մովսես Խորենացու, Գրիգոր Լուսավորիչ փողոցների և Մաշտոցի պողոտայի անուններում «սուրբ» բառի ավելացման հարցը: Նախագծի հեղինակը «Լույս» դաշինքի անդամ Թեհմինա Վարդանյանն է:
«Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը դիմելով Վարդանյանին՝ ասաց. «Դուք նշեցիք, որ հենց այս երեք սրբերի ընտրությունը կապված է եղել Ձեր անձնական վերաբերմունքից և նրանց կարևորելուց: Չեք կարծո՞ւմ, որ Երևան քաղաքում փողոցները պետք է անվանափոխվեն՝ ելնելով երևանցիների կարևորությունից և առանձին ավագանու անդամի համար իր սեփական նախընտրությունները ճիշտ չէ ամբողջ քաղաքին պարտադրել և անհրաժշտ էին լայն քննարկումներ նաև պատմաբանների, եկեղեցու և այլ հետաքրքրված անձանց հետ»:
Մանրամասները՝ տեսանյութում:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան