Իտալիայում համընդհանուր գործադուլ․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց Պուտին․ Արևմուտքի աջակցությունը Ուկրաինային ծառայում է սեփական շահերին Դանիել Դևիս․ պատերազմի շարունակությունը կարող է կործանարար լինել Ուկրաինայի համար Բեռլինում հազարավոր երիտասարդներ դուրս են եկել փողոց՝ ընդդեմ զորակոչի Ռուսական հրթիռներ՝ ՆԱՏՕ-ի տարածքո՞ւմ․ Լեհաստանը խոսում է սադրանքի մասին «Մոսադի» ղեկավարը Վաշինգտոնում կոչ է արել վերսկսել Իրանի դեմ հարվածները Ֆիդանը քննադատել է ՆԱՏՕ-ին․ «Մեր անվտանգությունը Մերձավոր Արևելքում չի ապահովվել» Լոռու մարզի որոշ բնակավայրերում գազանջատումներ կլինեն «Գրոսսին լրտես է»․ Իրանում պահանջում են արգելել միջուկային գործակալության ղեկավարի մուտքը Գազայի համար խոստացված 17 միլիարդից 2 տոկոսն էլ չկա․ բանագնացը մեկնում է Մոսկվա Միլիարդների խաղ․ GTA VI-ը վաճառքի և ժողովրդականության նոր ռեկորդներ է սահմանում Թուրքիան ստացել է առաջին երեք «Քըզըլէլմա» անօդաչու կործանիչները․ հայտարարվում է նոր փուլ 

Շատ ուրախ եմ, որ ինքն այդքան վառված է․ Հայկ Ալումյան

Հասարակություն

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, նկատի ունենալով ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու Վահան Շիրխանյանի փաստաբան Հայկ Ալումյանին, հայտարարեց, թե ինչպե՞ս կարող է մեկ փաստաբանը պաշտպանել երկու մարդկանց, ովքեր միմյանց դեմ ցուցմունք են տալիս: Նա նաև նշել է, որ Հայկ Ալումյանն այն մարդն է, ով հրազենով իր վրա հարձակված մարդու շահերն է պաշտպանում դատարանում: 

ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում փաստաբան Հայկ Ալումյանը, մեկնաբանելով իմքայլական պատգամավորի հայտարարությունները դրանք որակեց որպես վառված մարդու խոսակցություններ․ «Ես պաշտպանել և պաշտպանում եմ պարոն Շիրխանյանին և պարոն Քոչարյանին, իրենց գործերը, որոնց պաշտպանությունն իրականացնում եմ՝ որևէ կերպ մեկը մյուսին չեն առնչվում։ Այն, որ նրանք մեկը մյուսի վերաբերյալ բացասական կարծիք է արտահայտել՝ ոչ մի կերպ չի խոչընդոտում ինձ՝ իրականացնել նրանց պաշտպանությունը, չի առաջացնում շահերի բախում կոնկրետ այդ գործերով։ Բացի այդ, իրենք երկուսն էլ  գիտեն, որ ես երկուսի պաշտպանությամբ էլ զբաղվում եմ, եթե իրենց շահերի բախման հետ կապված խնդիր լիներ, ապա առաջինն իրենք կիմանային։ Այնպես որ՝ պետք չէ նրանց մասին ավելի շատ մտահոգված թվալ, քան իրենք են»,- ասաց փաստաբանը՝ խորհուրդ տալով Հայկ Սարգսյանին՝ իր մտահոգություններն ու կրքերը պահել այլ ավելի պատեհ առիթի համար։ 

Պատգամավոր Հայկ Սարգսյանը հայտարարել էր նաև, թե Հայկ Ալումյանը միայն մեկ ճիշտ բան կարող է անել` փոխել իր անունը․ «Հայկ Ալումյանը պիտի իր անունը փոխի, որովհետև այդ անունը կրելը պատիվ չի բերում «Հայկ» անունը կրող մյուս քաղաքացիներին»,- ասել էր պատգամավորը:

«Հիմար դիտարկում է։ Ոնց հասկանում եմ՝ ինքը մյուս բոլոր Հայկերի հավաքական կարծիքն է ուզում ներկայացնել, բայց ինքն այդ լիազորությունները չունի։ Երկրորդ՝ կիրթ մարդը խորհուրդներ է տալիս այն ժամանակ, երբ իրենից խորհուրդ են հարցնում: Այս դեպքում՝ ես չեմ հասկանում՝ ինչո՞ւ է ինքը կարծում՝ պատճառ կա, որ ինձ խորհուրդ տա։ Իր հարցազրույցը վառված մարդու խոսք է, ես շատ ուրախ եմ, որ ինքը այդքան վառված է»,- նկատեց փաստաբան Հայկ Ալումյանը։

Դիտարկմանը, թե վերջին օրերին կարծեք թե արշավ է սկսվել իր դեմ, արխիվից հանում են ֆեյսբուքյան էջի նախկին գրառումները, որտեղ դրական էր արտահայտվել ներկայիս իշխանության մասին՝ դժգոհելով նախորդներից, Ալումյանը պատասխանեց․ «Վերջին 5 տարիների իմ գրառումներում դատաիրավական ոլորտի վերաբերյալ ոչ ոք ինձանից շատ չի քննադատել նախկին իշխանության մոտեցումները։ Նախորդ իշխանությունների ժամանակ ոչ միայն սուր քննադատել եմ դատաիրավական համակարգի վիճակը, այլև Եվրոդատարան բազմաթիվ գանգատներ եմ ներկայացրել ու շահել։ Երբ այս մարդիկ գալիս էին իշխանության, հայտարարում էին, որ դատաիրավական համակարգը պետք է ազատվի ճնշումներից, կոռուպցիայից և այլն, մի բան, որին ես կողմ էի և աջակցում էի գաղափարապես, որի մասին գրել եմ և չեմ հանել դրանք։ Իրենք պետք է վատ զգան, որ ինձ նման աջակից ունենալով՝ կարողացել են այն աստիճանի չկատարել իրենց իսկ ասածը և անել հակառակը, որ ես՝ այն ժամանակ լինելով իրենց գաղափարակիցը, հիմա իրենց քննադատն եմ հանդիսանում։ Ավելի լավ  է իրենք մեյդան չհանեյին, որովհետև դրանից մի պարզ բան է երևում, թե ես և շատերը ժամանակին ոնց ենք ոգևորված եղել և հիմա հիասթափվել իրենց խոստումնազանցությունից»,- ասաց փաստաբանը։

Օրերս Փաշինյանը հայտարարեց դատական համակարգում վեթինգ իրականացնելու մասին, որանո՞վ է դա հնարավոր՝ հարցին ի պատասխան Ալումյանն ասաց, թե բոլորը միայն քննարկում են՝ առանց իմանալու՝ ինչ է վեթինգը․ «Բոլորը բուռն քննարկում են վեթինգը, մի մասն ասում է պետք է վեթինգը, մյուս մասը՝ չի կարելի վեթինգ, մեկ ուրիշը, թե կործանվում ենք առանց վեթինգի։ Սակայն այդ մարդկանցից ոչ ոք չգիտի, թե ինչ է վեթինգը, այդ թվում՝ վեթինգի մասին հայտարարողը, համոզված եմ»,- նշեց Հայկ Ալումյանը։

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսաստանն առաջարկել է Իրանից տեղափոխել միջուկային վառելիքի մի մասըԻտալիայում համընդհանուր գործադուլ․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցՄոլդովան հավանություն է տվել Ուկրաինայի հետ ռազմական համաձայնագրինՆԱՏՕ-ի հետախուզական անօդաչուն Սև ծովում կրկին կորցրել է կապըԱՄՆ-ը թույլատրել է Չինաստանին վաճառել 879 հազար AI չիպՊուտին․ Արևմուտքի աջակցությունը Ուկրաինային ծառայում է սեփական շահերինԴանիել Դևիս․ պատերազմի շարունակությունը կարող է կործանարար լինել Ուկրաինայի համարԲեռլինում հազարավոր երիտասարդներ դուրս են եկել փողոց՝ ընդդեմ զորակոչիՌուսական հրթիռներ՝ ՆԱՏՕ-ի տարածքո՞ւմ․ Լեհաստանը խոսում է սադրանքի մասին«Մոսադի» ղեկավարը Վաշինգտոնում կոչ է արել վերսկսել Իրանի դեմ հարվածներըՖիդանը քննադատել է ՆԱՏՕ-ին․ «Մեր անվտանգությունը Մերձավոր Արևելքում չի ապահովվել»Լոռու մարզի որոշ բնակավայրերում գազանջատումներ կլինեն Լագարդը զգուշացնում է Եվրոպային՝ կիբեռսպառնալիքները և տնտեսական ռիսկերը մեծանում են«Գրոսսին լրտես է»․ Իրանում պահանջում են արգելել միջուկային գործակալության ղեկավարի մուտքըԲրիտանիան հաստատել է կիբեռգործողությունները Ռուսաստանի և Չինաստանի դեմԳազայի համար խոստացված 17 միլիարդից 2 տոկոսն էլ չկա․ բանագնացը մեկնում է ՄոսկվաՌուսաստանն ու Ուզբեկստանը ստորագրել են 2027 թվականի ռազմական համագործակցության ծրագիրՄիլիարդների խաղ․ GTA VI-ը վաճառքի և ժողովրդականության նոր ռեկորդներ է սահմանումԹուրքիան ստացել է առաջին երեք «Քըզըլէլմա» անօդաչու կործանիչները․ հայտարարվում է նոր փուլՌուսաստանը չի տեսնում միջուկային բանակցությունների արագ վերսկսման հիմքերԷստոնիան դեկտեմբերի 1-ից փակում է Ռուսաստանի հետ ավտոանցակետերը11 տարվա աշխատանք՝ հանուն առողջ մաշկի․ անվանի բժշկի ստեղծած Արմոդերմը՝ միջազգային շուկայի ճանապարհինBIGBANG-ի անակնկալ երգը․ ի՞նչ է նշանակում «GiiiRIP» անունըՀարավային Կորեայում քննություններին իրենց հետ գաջեթներ բերող ուսանողները կարող են բանտարկվելՄերցը պատրաստ է մեղմել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները․ ո՞րն է Բեռլինի պայմանըԻրանը հերքել է ԱՄՆ-ի մեղադրանքները քիմիական և կենսաբանական զենքի մասինՇարմազանովը՝ Փաշինյանին․ Ալիևի պահանջը կատարելուց հետո ինձ ի՞նչ՝ վարչապետ կմնաս, թե՞ ոչԻրանի պատերազմը կանգնեցնելու փորձը տապալվել է․ ԱՄՆ Սենատում 48 ձայնը չի բավարարելՊենտագոնը զինամթերքի արտադրության երկարաժամկետ ծրագիր չունիԼը Պենի կուսակցության գրասենյակում խուզարկություն է անցկացվելԹրամփը Եվրոպային հորդորել է գործարքի գնալ Պուտինի հետ․ ո՞ւր կուղղվեն Ուկրաինայի գումարները«Բիթլզի» 1965-ի երգը նոր տեսահոլովակ ունի․ գլխավոր դերում Օուեն Քուպերն էԵրեկ Հաագայում պատմական վճիռ է կայացվել, որը կարևոր նախադեպ է նաև Արցախի հարցի համարՄոսկվան մերժում է Ուկրաինայի նույնիսկ «քվազիանդամակցությունը» ՆԱՏՕ-ինՀայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի՝ մասնագիտացված բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակովՋեյմս Բլանթը ստացել է «Icon» մրցանակն ու իրեն համացանցային մեմ անվանելՏափերականի դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհին սկոտչով փակել է աշակերտների բերաններըԻնչո՞ւ Ստալոնեն չէր վաճառում «Ռոքիի» սցենարը․ այդ պատմությունն արդեն մեծ էկրանին էՅՈՒՆԻՍԵՖ․ Ուկրաինայում տասը ամսում 114 երեխա է զոհվել, 1 030-ը՝ վիրավորվելԸստ Կիևի՝ Թաթարստանում նավթի մեկ բաք է բռնկվել, ևս երկուսը վնասվել ենԱրամ Առաջինը հանդիպել է Լիբանանի նախագահի հետ Փոփոխություններ կլինեն վաղաժամ ծննդաբերության դեպքում հղիության և ծննդաբերության արձակուրդի տրամադրման կարգումԵՄ-ն Ուկրաինային փոխանցել է 7,9 միլիարդ եվրո՝ բարեփոխումների դիմացԳոհաբանության տոնից առաջ ԱՄՆ-ում մեկ գալոն բենզինի գինն իջել է մինչև 3,69 դոլարՇիրակի քրեական ոստիկանները թմրանյութի իրացումների շղթա են բացահայտել Թեհրանի ազատ շուկայում մեկ դոլարն արժե մոտ 270 հազար թումանՈւկրաինայում շուրջ 100 ուղևորատար գնացք է ուշանում․ որոշ չվերթների ուշացումը գերազանցել է 10 ժամըՄիջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենՀորմուզով նավթի հոսքն աճել է․ «Բրենթի» գինն իջել է մինչև 91,36 դոլարՄեծ Բրիտանիայում էլեկտրաէներգիայի վճարները կշարունակեն աճել․ պետական աջակցությունը բավարար չէ
Ամենադիտված