Հենրիխ Մխիթարյանը չի կարող խաղալ եզրափակչում, քանի որ հա՞յ է. խայտառակություն. Փիրս Մորգան
Սպորտ
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ Բաքվում կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակչին չմասնակցելու որոշումը մեծ աղմուկ է բարձրացրել միջազգային ԶԼՄ-ներում և լրագրողների շրջանում:
Հայտնի բրիտանացի լրագրող և հեռուստահաղորդավար Փիրս Մորգան «Թվիթեր»-ի իր միկրոբլոկում կրկին անդրադարձել է Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակին. «Բոլորն ուզում են ֆուտբոլից արմատախիլ անել ռասիզմը, սակայն ոչ ոք ոչինչ չի անում այդ ուղղությամբ: Հենրիխ Մխիթարյանը չի կարող խաղալ եզրափակչում, քանի որ հա՞յ է: Խայտառակություն»:
Լոնդոնի «Արսենալ»-ը պաշտոնապես հայտարարել է, որ հայ կիսապաշտպանը բաց կթողնի եզրափակիչը:
Եվրոպայի լիգայի եզրափակիչը կկայանա մայիսի 29-ին՝ Բաքվում, որտեղ անգլիական երկու ակումբները` «Արսենալ»-ը և «Չելսի»-ն կմրցեն միմյանց դեմ:


















































Ամենադիտված
Պայթյուն՝ Երևանում․ Կան վիրավորներ