Մակրոն․ Ռուսաստանը պետք է վճարի իր ագրեսիայի համար Զովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավոր Երևանում հրշեջները մարել են բնակելի տանը բռնկված հրդեհը Օգոստոսի 5-ին տարադրամի փոխարժեքները ՀԾԿՀ-ն երկարաձգել է «Հրազդան-5» ՋԷԿ-ի շահագործման լիցենզիայի ժամկետը Կարողա հասկացելա՝ ժինջիլները իրա վզին էլ կփաթաթեին, եթե հակադրվեր. ՔՊ-ականը՝ Մեսրոպ Մանուկյանին Դատարանը բավարարել է նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի ապօրինի գույքի բռնագանձման հայցը ՍԱՏՄ-ն կասեցրել է «ՕՍՏ»-ի 2 արտադրատեսակների արտադրությունը Մեր սպառնալիքները գալիս են Ադրբեջանից և Թուրքիայից, ուզում ենք չեզոքացնել. Ռուբեն Ռուբինյան Մենք ձեզ չենք նմանվելու, հրեշ չենք դառնալու․ Վարդանյանը՝ ՔՊ-ականներին Պուտինը նոր օրենք է ստորագրել.Ազատումներ և նշանակումներ՝ պետական համակարգում Կառավարության հերթական նիստը տեղի կունենա օգոստոսի 6-ին՝ ժամը 09:00-ին 

ԱԺ խորհուրդը հավանություն չի տվել արտահերթ նիստ անցկացնելու ԼՀԿ-ի նախաձեռնությանը

Քաղաքական

ՀՀ ազգային ժողովի խորհուրդը հավանություն չի տվել «Լուսավոր Հայաստան» խմբակցության` արտահերթ նիստ անցկացնելու նախաձեռնությանը, որում առաջարկվում էր քննարկել քաղաքացիների կողմից դատարանների շենքերի ելքերն ու մուտքերը փակելու հետևանքով երկրում ստեղծված իրադրությունը և դատաիրավական համակարգի բարեփոխումների անցկացման հնարավորությունը: Մայիսի 22-ին այս մասին խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: 

«Արտահերթ նիստ չի գումարվի: Նիստն անցկացնելու համար ստորագրությունները բավարար էին, ԱԺ խորհուրդը պետք է բավարարեր, սակայն քվեարկությամբ մերժեց: Տարբեր ելույթներ, քննարկումներ եղան, մենք քվեարկեցինք կողմ, իրենք՝ (խմբ.՝ «Իմ քայլը») դեմ»,-ասաց Մարուքյանը:

Մարուքյանի խոսքով՝ իրենք հայտարարության տեքստ ևս ունեին: Նիստին պատգամավորներն ասել են, որ պետք չէ հարցին անդրադառնալ, նորից քննարկել:  

Խմբակցության ղեկավարի խոսքով՝ նիստի արդյունքում ուզում էին քննարկել  դատարանի ելքերն ու մուտքերը փակելու ակցիան, նաև վարչապետի՝ դատական համակարգի համար առաջարկած բարեփոխումները: 

«Վեթթինգի առաջարկը մերն է եղել, շատ բաների կողմ էինք: Եվ ուզում էինք նիստում խորհրդարանի կողմից կառավարությանն ուղղված հայտարարություն ընդունել, որ դատաիրավական համակարգի ցանկացած ձեռնարկ իրականացվի Սահմանադրության, միջազգային պարտավորությունների հարգման շրջանակներում»,-նշեց Մարուքյանը:

Մայիսի 20-ին ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նիստում որոշում էր կայացրել հրավիրել Ազգային ժողովի արտահերթ նիստ, ինչի համար նախաձեռնել էր ստորագրահավաք։ ԼՀ խմբակցությունը առաջարկում էր արտահերթ նիստին քննարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից տարածված հայտարարության հիման վրա քաղաքացիների կողմից դատարանների շենքերի ելքերն ու մուտքերը փակելու հետևանքով Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրադրությունը և դատաիրավական համակարգի բարեփոխումների իրականացման հնարավորությունը: Մայիսի 21-ին խմբակցությունից հայտնել էին, որ նախաձեռնությանը միացել են նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության 18 պատգամավորներ, արդյունքում հավաքվել էին անհրաժեշտ քանակով ստորագրություններ: 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ քաղաքացիներին կոչ էր արել մայիսի 20-ին, առավոտյան ժամը 08:30-ից արգելափակել Հանրապետության դատարանների մուտքերն ու ելքերը: Այնուհետև կայացած խորհրդակցությանը Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել էր մայիսի 20-ի վաղ առավոտից Հայաստանի բոլոր դատարանների մուտքերն արգելափակելու իր կոչի խորհուրդն ու նպատակը: Ավելի ուշ «Ֆեյսբուք»-ի իր ուղիղ եթերում վարչապետը հորդորել էր վերացնել բոլոր դատարանների արգելափակումը:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մակրոն․ Ռուսաստանը պետք է վճարի իր ագրեսիայի համարԶովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԵրևանում հրշեջները մարել են բնակելի տանը բռնկված հրդեհըՕգոստոսի 5-ին տարադրամի փոխարժեքներըՀԾԿՀ-ն երկարաձգել է «Հրազդան-5» ՋԷԿ-ի շահագործման լիցենզիայի ժամկետըԿարողա հասկացելա՝ ժինջիլները իրա վզին էլ կփաթաթեին, եթե հակադրվեր. ՔՊ-ականը՝ Մեսրոպ ՄանուկյանինԴատարանը բավարարել է նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի ապօրինի գույքի բռնագանձման հայցըBloomberg. Պենտագոնը ջնջել է 25 տարվա գաղտնազերծված ռազմական փորձարկումների տվյալներըՍԱՏՄ-ն կասեցրել է «ՕՍՏ»-ի 2 արտադրատեսակների արտադրությունը Մեր սպառնալիքները գալիս են Ադրբեջանից և Թուրքիայից, ուզում ենք չեզոքացնել. Ռուբեն ՌուբինյանՄենք ձեզ չենք նմանվելու, հրեշ չենք դառնալու․ Վարդանյանը՝ ՔՊ-ականներինBild. Լայպցիգի օդանավակայանում անօդաչու թռչող սարք է հայտնաբերվելՊուտինը նոր օրենք է ստորագրել.Ազատումներ և նշանակումներ՝ պետական համակարգումԿառավարության հերթական նիստը տեղի կունենա օգոստոսի 6-ին՝ ժամը 09:00-ին Վստահ եմ, որ ՀՀ-ն և ՌԴ-ն չեն սպառել դիվանագիտական ճանապարհով խնդիրները լուծելու տարածքը. ՂազարյանDie Welt. Կրամատորսկի ուղղությամբ իրավիճակը կարող է դառնալ Պուտինի ամենամեծ հաղթանակներից մեկըEFE-ն հայտնել է, որ Իսպանիայի Սեուտայի ​​հետ սահմանին իրավիճակը հանգիստ է Հայոց պատմությունը՝ Հայաստանի պատմությամբ փոխելը տրամաբանական էր. Հարությունյան«Մուլտի Վելնես»-ը դատի է տվել Երևանի քաղաքապետարանին՝ վիճարկելով կառուցապատման իրավունքի դադարեցումըՎայոց ձորից ծանր հանցագործություններով մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 4 քրվարույթTRIPP-ը միջա՞նցք է, թե՞ չէ. ՔՊ-ականը՝ հնարավոր միջանցնքերի մասինԴուբայի Duty Free-ն այժմ թույլ է տալիս գնումներ կատարել կրիպտոարժույթովՄարդիկ գալիս են Հայաստան և հիացած են և՛ բարքերով, և՛ ազատությամբ. ՎարդանյանՀայաստանն ու Ճապոնիան կուժեղացնեն համագործակցությունը աղետների կառավարման ոլորտումԱրգենտինայի խորհրդարանում ձևավորվել է Հայաստանի հետ բարեկամության խորհրդարանական խումբՔՊ-ն է կյանքի կոչել հակահայ և ադրբեջանական թեզերը․ ՇարմազանովClaude-ը փորձել է ներկայանալ որպես մարդ և տարածել վնասաբեր կոդ․ AI անվտանգության ինստիտուտը հետաքննություն է անցկացրելՀայաստանի կառավարությունը նախատեսում է ներգրավել շուրջ 320 մլն դոլարի նոր վարկային միջոցներՊայթուցիչով անօդաչու սարքը ժամանակավորապես կաթվածահար է արել Գերմանիայի օդանավակայանի աշխատանքըԱմենաերկարակյաց շների ցեղատեսակը ճանաչվել է լանկաշիրյան հիլերը«Մուլտի տրանսպորտ» ընկերության՝ տնային կալանքի տակ գտնվող տնօրենին տեղափոխել են ՔԿ՝ հարցաքննությանՀյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ծրագրի շրջանակում քննարկվել են նոր ենթակառուցվածքային աշխատանքներՓորձագետը բացատրել է, թե ինչ պայմաններով կարելի է ստանալ մինչև 130 հազար ռուբլու կենսաթոշակԱրագածոտնի մարզում ծանր հանցագործությունների վերաբերյալ 5 քրեական վարույթ ուղարկվել է դատարան2026 թվականին Հայաստանի բուհերում կսովորի ավելի քան 10,9 հազար առաջին կուրսեցիԱսլանյանը ՔՊ-ին․ «Ութ տարի է իշխանության եք, բայց քաղաքական միտք ու օրակարգ չեմ տեսել»Ալլա Պուգաչովային կատարել են ազդրային հոդի փոխարինման վիրահատությունՀիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե Իսրայելին խորհուրդ են տվել հրաժարվել Հայոց ցեղասպանության ճանաչումիցՍեուտայի ​​քաղաքապետը քաղաքում միգրանտ երեխաների հետ կապված իրավիճակը անվանել է անտանելիԴատախազությունը պահանջում է Լևոն Մկրտչյանից և փոխկապակցված անձանցից բռնագանձել 26 անշարժ գույք և շուրջ 1,1 մլրդ դրամԵրևանում կայացել է Անիի պատմական կամրջի վերականգնման հարցերով հայ-թուրքական աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումըFT. Թրամփը Զելենսկիին մերժել է լրացուցիչ հրթիռներ տրամադրելՎթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանի մի շարք հասցեներումԿամո Արեյանի վերաբերյալ երկրորդ քրեական գործն ուղարկվել է դատարանՄիրզոյանը ԱՄՆ ներկայացուցիչների հետ քննարկել է խաղաղության օրակարգն ու ԹՐԻՓՓ ծրագրի իրականացումըՌուսաստանի ՊՆ-ն գիշերային հարվածները մեկնաբանել է Պուտինի հայտնի արտահայտությամբՀութիները հայտարարել են, որ Կարմիր ծովում հարձակվել են սաուդյան նավթատար նավի վրաԹրամփը հայտարարել է, որ Իրանն այլևս չունի միջուկային զենք մշակելու կարողությունԹրամփը հայտարարել է, որ դեմոկրատների հաղթանակի դեպքում ԱՄՆ-ը «կվերածվի մոխրի»Ուկրաինական Rozetka-ի խոշորագույն պահեստը ոչնչացվել է Կիևի մարզին հասցված հարվածների հետևանքով
Ամենադիտված