ՀԾԿՀ-ն երկարաձգել է «Հրազդան-5» ՋԷԿ-ի շահագործման լիցենզիայի ժամկետը Կարողա հասկացելա՝ ժինջիլները իրա վզին էլ կփաթաթեին, եթե հակադրվեր. ՔՊ-ականը՝ Մեսրոպ Մանուկյանին Դատարանը բավարարել է նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի ապօրինի գույքի բռնագանձման հայցը ՍԱՏՄ-ն կասեցրել է «ՕՍՏ»-ի 2 արտադրատեսակների արտադրությունը Մեր սպառնալիքները գալիս են Ադրբեջանից և Թուրքիայից, ուզում ենք չեզոքացնել. Ռուբեն Ռուբինյան Մենք ձեզ չենք նմանվելու, հրեշ չենք դառնալու․ Վարդանյանը՝ ՔՊ-ականներին Պուտինը նոր օրենք է ստորագրել.Ազատումներ և նշանակումներ՝ պետական համակարգում Կառավարության հերթական նիստը տեղի կունենա օգոստոսի 6-ին՝ ժամը 09:00-ին Վստահ եմ, որ ՀՀ-ն և ՌԴ-ն չեն սպառել դիվանագիտական ճանապարհով խնդիրները լուծելու տարածքը. Ղազարյան Հայոց պատմությունը՝ Հայաստանի պատմությամբ փոխելը տրամաբանական էր. Հարությունյան «Մուլտի Վելնես»-ը դատի է տվել Երևանի քաղաքապետարանին՝ վիճարկելով կառուցապատման իրավունքի դադարեցումը Վայոց ձորից ծանր հանցագործություններով մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 4 քրվարույթ 

Աստղագուշակ՝ մայիսի 23-ի համար

Այլ

Խոյ. Աշխատավայրում հնարավոր են լուրջ անախորժություններ: Իհարկե չեք հանձնվի և կշարունակեք ձեր պայքարը, սակայն ծագած խնդիրները բացասաբար կազդեն տրամադրության վրա: Նշանի որոշ ներկայացուցիչներ կարող են կորցնել լավատեսությունը և աշխատանքի հանդեպ հետաքրքրությունը: Հիշե՛ք, որ մեծագույն սխալ գործած կլինեք, եթե սկսած գործերը կիսատ թողնեք: Փորձեք առավել նպատակասլաց լինել: 

Օրվա ամբողջ ընթացքում կզգաք ընկերների և մտերիմների աջակցությունը: Նրանք ոչ միայն լավ խորհուրդներ կտան, այլ նաև հստակ քայլեր կձեռնարկեն ձեզ օգնելու համար: Հրաշալի օր է ձեր վնասակար սովորույթները վերանայելու, դրանցից մեկընդմիշտ հրաժարվելու, փոխարենը՝ առողջ ապրելակերպի անցնելու համար:

Ցուլ. Օրվա առաջին կեսին ստիպված կլինեք շատ աշխատել: Նշանի շատ ներկայացուցիչներ կարող են անգամ ուժասպառ լինել: Փորձեք չընկճվել, ջանք մի խնայեք որոշ կարևոր հարցերի վերջնական լուծումներ տալու համար: Երբ ամեն բան կարգավորվի, կկարողանաք հանգիստ շունչ քաշել և հանգստանալ: Օրվա երկրորդ կեսը հանգիստ և թեթև կանցնի: Այսօր հաջող զուգադիպությունները, հաճելի հանդիպումներն ու հետաքրքիր ծանոթությունները կուրախացնեն ձեզ: Հրաշալի օր է բարձրաշխարհիկ միջոցառումների մասնակցելու համար: Կարող եք հանդիպել մարդկանց, ովքեր կօգնեն որոշ ծրագրեր իրագործել:

Երկվորյակ. Դժվարությունները շատ շուտով կավարտվեն: Ձեզնից պահանջվում է զինվել համբերությամբ և մի փոքր էլ դիմանալ:Կարող եք նոր գործեր ձեռնարկել, միայն թե, որոշումներ կայացնելիս, առավել զգույշ եղեք: Շտապողականությունն այսօր ձեր օգտին չէ: Ազդեցիկ մարդկանցից աջակցություն կստանաք: Փորձեք հետաձգել ֆինանսական հարցերը, նաև գնումները: Այսօր դրամական միջոցներ տնօրինելը ձեզ մոտ չի ստացվի:Խորհուրդ չի տրվում ուղևորությունների մեկնել, կարող եք ապագա ճամփորդության շուրջ ծրագրեր կազմել:

Խեցգետին. Այսօր շատ բան կախված է նրանից, թե որքան ողջամիտ կգտնվեք: Եթե ենթարկվեք հակառակորդների սադրանքներին և վեճերի մեջ ներքաշվեք, ապա դրանով ձեզ համար լուրջ խնդիրներ կստեղծեք և ամեն բան էլավելի կբարդացնեք: Այսօր ճիշտ կվարվեք, եթե հանգստություն պահպանեք, ավելորդ ուշադրություն չգրավեք և մնաք ստվերում: Սիրահարված Խեցգետիններին խորհուրդ է տրվում շատ ժամանակ անցկացնել սիրելիի հետ, դա դրական կազդի հարաբերությունների վրա: Իսկ եթե դեռևս միայնակ եք, ապա կարող եք միջոցառումների մասնակցել, նաև հետաքրքիր հանդիպումներ ունենալ:

Առյուծ. Օրվա առաջին կեսին դրական միտումների ազդեցությունը մեծ է: Հենց այս ժամանակահատվածում փորձեք լուծել աշխատանքի հետ կապված բոլոր կարևոր խնդիրները:Գործնական բանակցությունները լավ կանցնեն և արդյունավետ կլինեն: Փաստաթղթերի հետ աշխատելիս սխալներ թույլ չեք տա, ֆինանսական հարցերում ևս ճիշտ կլինեք: Օրվա երկրորդ կեսին պատկերը լիովին կփոխվի: Առանձնակի ուշադրություն կպահանջվի նշանի այն ներկայացուցիչներից, ովքեր աշխատում են սուր գործիքներով, էլեկտրական սարքավորումներով: Այսօր վնասվածքներ ստանալու վտանգը մեծ է: Ընտանիքում հնարավոր են տարաձայնություններ: Ընթացքում ամեն բան կպարզաբանվի, սակայն տրամադրությունը բարձր պահել չի հաջողվի:

Կույս. Օրը բարեհաջող կդասավորվի: Գործարարի ձեր հոտառությունն այսօր շատ սուր է: Նշանի ներկայացուցիչներն այսօր հաջող գործարքներ կկնքեն, կգտնեն մարդկանց, ում հետ համագործակցությունը հեռանկարային կլինի, նաև կարող են հաջող գնումներ կատարել: Նոր բաներ սովորելու հնարավորություն կունենաք: Օրվա ընթացքում կառնչվեք ոչ այնքան համակրելի մարդկանց հետ, սակայն դա ձեզ չի խանգարի անհրաժեշտ գիտելիքներ ձեռք բերելու հարցում: Երեկոյան հնարավոր են որոշ անախորժություններ, ի դեպ՝ ձեր մեղքով: Հակված եք բարդացնել իրավիճակը, սրտին մոտ եք ընդունում ցանկացած նկատողություն: Չափազանց զգայուն եք, ուշադիր՝ մանրուքների հանդեպ: Հետևեք մտերիմների խորհուրդներին և փորձեք լիցքաթափվել:

Կշեռք. Օրվա ընթացքում հնարավոր են մի շարք դժվարություններ,և դրանք հաղթահարելու համար ձեզնից որոշ ջանքեր կպահանջվեն: ճիշտ կլինի, եթե հրաժարվեք կասկածելի, ոչ հուսալի մարդկանց օգնությունից: Փորձեք խնայողություններ անել, զերծ մնացեք չնախատեսված ծախսերից: Այսօր աշխատեք ձեզ մոտ կանխիկ մեծ գումար չունենալ: Հետևեք մտերիմների խորհուրդներին, անգամ եթե դրանք ձեր սրտով չեն: Հնարավոր է այսօր ստիպված լինեք զոհաբերել ձեր սեփական շահերը, ինչի համար հետագայում չեք զղջա:

Կարիճ. Օրը բարեհաջող կդասավորվի, եթե ողջամտություն դրսևորեք, զգույշ լինեք և անտեղի ռիսկի չդիմեք: Հիշեք, ոչինչ հեշտ չի տրվում,և առանց ջանքեր գործադրելու՝ հաջողության հասնել չի ստացվի:Եթե ցանկանում եք որոշ ձեռքբերումներ ունենալ, ապա ստիպված եք աշխատել այդ ուղղությամբ: Հավատացեք, ձեր ջանքերը բարձր կգնահատվեն: Զգացմունքային դաշտը կայուն է: Բարձր տրամադրություն կպահպանեք, շրջապատի մարդկանց ևս թույլ չեք տա ձանձրանալ: Օրվա երկրորդ կեսը հարմար է ընկերների հետ շփվելու, անմոռաց ժամանց կազմակերպելու համար : Սուր զգացողությունների ու վառ տպավորությունների պակաս չեք զգա:

Աղեղնավոր. Օրվա առաջին կեսը բարեհաջող կդասավորվի բոլոր նրանց համար, ովքեր կարևոր գործեր կձեռնարկեն:Այսօր անհրաժեշտ է մարտական տրամադրվել և առաջ շարժվել: Հնարավոր են տարաձայնություններ ազդեցիկ մարդկանց հետ: Չնայած դժվարություններին՝ ցանկացած իրավիճակից հաղթող դուրս կգաք: Կարող եք որոշ գնումներ կատարել, իսկ կարևոր որոշումներ կայացնել չարժե: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են տհաճ իրադարձություններ, սակայն անհաղթահարելի խոչընդոտների չեք հանդիպի: Նշանի շատ ներկայացուցիչներ կզբաղվեն մտերիմների խնդիրներով, օգնության ձեռք կմեկնեն դժվար իրավիճակում հայտնված ազգականներին:

Այծեղջյուր. Օրվա առաջին կեսին առավել զգուշավոր եղեք:Այս ժամանակահատվածում բացասական միտումների ազդեցությունը չափազանց մեծ է: Նշանի շատ ներկայացուցիչներ կարող են փորձությունների ենթարկվել: Գայթակղություններին դիմակայելը հեշտ չի լինի: Գործուղումները ցանկալի չեն, խորհուրդ չի տրվում գործնական բանակցություններ վարել: Օրվա երկրորդ կեսը ավելի թեթև և հաճելի կդասավորվի: Թեև աստղերն առանձնապես երես չեն տա, սակայն, սեփական համառության շնորհիվ, հնարավորություն կունենաք մեծ հաջողությունների հասնել: Գործնական եք տրամադրված, անիմաստ ժամանակ չեք վատնում, ինչն էլ աննկատ չի մնում:

Ջրհոս. Այսօր շտապել չարժե: Կարևոր հարցերում որոշումներ կայացնելիս՝ առավել ուշադիր եղեք: Օրվա ընթացքում հնարավոր են որոշ հետաքրքիր իրադարձություններ: Նոր, անհրաժեշտ տեղեկություններ կստանաք, կհանդիպեք մարդկանց, ովքեր պատրաստ են աջակցել ձեզ: Նրանք կօգնեն ճիշտ կողմնորոշվել հետագա անելիքների մեջ, լուծել որոշ մասնագիտական հարցեր: Երեկոյան դրական լիցքեր կստանաք: Ձեռք կբերեք նոր հետաքրքրություններ, կշփվեք ինքնատիպ մարդկանց հետ, լավ ժամանակ կանցկացնեք: Ստեղծագործական ներուժը բարձր է, նոր գաղափարներ կծնվեն:

Ձկներ. Այսօր սկսած բոլոր գործերն ավարտին կհասցնեք, գլուխ կհանեք անգամ ամենաբարդ խնդիրներից: Գործընկերները սիրով կօգնեն ձեզ: Ընկերներից ևս աջակցություն կստանաք: Կարող եք գնումներ կատարել, ձեռք բերել գրասենյակի համար անհրաժեշտ որոշ իրեր: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են մասնագիտական տարաձայնություններ, վեճեր: Հնարավորության դեպքում հետաձգեք կարևոր գործերը, դրանց կվերադառնաք որոշ ժամանակ անց: Ընտանիքում խնդիրներ չեն լինի,իսկ եթե այնուամենայնիվ որոշ դժվարություններ ծագեն, ապա սիրելի մարդիկ կօգնեն հաղթահարել դրանք: 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՀԾԿՀ-ն երկարաձգել է «Հրազդան-5» ՋԷԿ-ի շահագործման լիցենզիայի ժամկետըԿարողա հասկացելա՝ ժինջիլները իրա վզին էլ կփաթաթեին, եթե հակադրվեր. ՔՊ-ականը՝ Մեսրոպ ՄանուկյանինԴատարանը բավարարել է նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի ապօրինի գույքի բռնագանձման հայցըBloomberg. Պենտագոնը ջնջել է 25 տարվա գաղտնազերծված ռազմական փորձարկումների տվյալներըՍԱՏՄ-ն կասեցրել է «ՕՍՏ»-ի 2 արտադրատեսակների արտադրությունը Մեր սպառնալիքները գալիս են Ադրբեջանից և Թուրքիայից, ուզում ենք չեզոքացնել. Ռուբեն ՌուբինյանՄենք ձեզ չենք նմանվելու, հրեշ չենք դառնալու․ Վարդանյանը՝ ՔՊ-ականներինBild. Լայպցիգի օդանավակայանում անօդաչու թռչող սարք է հայտնաբերվելՊուտինը նոր օրենք է ստորագրել.Ազատումներ և նշանակումներ՝ պետական համակարգումԿառավարության հերթական նիստը տեղի կունենա օգոստոսի 6-ին՝ ժամը 09:00-ին Վստահ եմ, որ ՀՀ-ն և ՌԴ-ն չեն սպառել դիվանագիտական ճանապարհով խնդիրները լուծելու տարածքը. ՂազարյանDie Welt. Կրամատորսկի ուղղությամբ իրավիճակը կարող է դառնալ Պուտինի ամենամեծ հաղթանակներից մեկըEFE-ն հայտնել է, որ Իսպանիայի Սեուտայի ​​հետ սահմանին իրավիճակը հանգիստ է Հայոց պատմությունը՝ Հայաստանի պատմությամբ փոխելը տրամաբանական էր. Հարությունյան«Մուլտի Վելնես»-ը դատի է տվել Երևանի քաղաքապետարանին՝ վիճարկելով կառուցապատման իրավունքի դադարեցումըՎայոց ձորից ծանր հանցագործություններով մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 4 քրվարույթTRIPP-ը միջա՞նցք է, թե՞ չէ. ՔՊ-ականը՝ հնարավոր միջանցնքերի մասինԴուբայի Duty Free-ն այժմ թույլ է տալիս գնումներ կատարել կրիպտոարժույթովՄարդիկ գալիս են Հայաստան և հիացած են և՛ բարքերով, և՛ ազատությամբ. ՎարդանյանՀայաստանն ու Ճապոնիան կուժեղացնեն համագործակցությունը աղետների կառավարման ոլորտումԱրգենտինայի խորհրդարանում ձևավորվել է Հայաստանի հետ բարեկամության խորհրդարանական խումբՔՊ-ն է կյանքի կոչել հակահայ և ադրբեջանական թեզերը․ ՇարմազանովClaude-ը փորձել է ներկայանալ որպես մարդ և տարածել վնասաբեր կոդ․ AI անվտանգության ինստիտուտը հետաքննություն է անցկացրելՀայաստանի կառավարությունը նախատեսում է ներգրավել շուրջ 320 մլն դոլարի նոր վարկային միջոցներՊայթուցիչով անօդաչու սարքը ժամանակավորապես կաթվածահար է արել Գերմանիայի օդանավակայանի աշխատանքըԱմենաերկարակյաց շների ցեղատեսակը ճանաչվել է լանկաշիրյան հիլերը«Մուլտի տրանսպորտ» ընկերության՝ տնային կալանքի տակ գտնվող տնօրենին տեղափոխել են ՔԿ՝ հարցաքննությանՀյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ծրագրի շրջանակում քննարկվել են նոր ենթակառուցվածքային աշխատանքներՓորձագետը բացատրել է, թե ինչ պայմաններով կարելի է ստանալ մինչև 130 հազար ռուբլու կենսաթոշակԱրագածոտնի մարզում ծանր հանցագործությունների վերաբերյալ 5 քրեական վարույթ ուղարկվել է դատարան2026 թվականին Հայաստանի բուհերում կսովորի ավելի քան 10,9 հազար առաջին կուրսեցիԱսլանյանը ՔՊ-ին․ «Ութ տարի է իշխանության եք, բայց քաղաքական միտք ու օրակարգ չեմ տեսել»Ալլա Պուգաչովային կատարել են ազդրային հոդի փոխարինման վիրահատությունՀիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե Իսրայելին խորհուրդ են տվել հրաժարվել Հայոց ցեղասպանության ճանաչումիցՍեուտայի ​​քաղաքապետը քաղաքում միգրանտ երեխաների հետ կապված իրավիճակը անվանել է անտանելիԴատախազությունը պահանջում է Լևոն Մկրտչյանից և փոխկապակցված անձանցից բռնագանձել 26 անշարժ գույք և շուրջ 1,1 մլրդ դրամԵրևանում կայացել է Անիի պատմական կամրջի վերականգնման հարցերով հայ-թուրքական աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումըFT. Թրամփը Զելենսկիին մերժել է լրացուցիչ հրթիռներ տրամադրելՎթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանի մի շարք հասցեներումԿամո Արեյանի վերաբերյալ երկրորդ քրեական գործն ուղարկվել է դատարանՄիրզոյանը ԱՄՆ ներկայացուցիչների հետ քննարկել է խաղաղության օրակարգն ու ԹՐԻՓՓ ծրագրի իրականացումըՌուսաստանի ՊՆ-ն գիշերային հարվածները մեկնաբանել է Պուտինի հայտնի արտահայտությամբՀութիները հայտարարել են, որ Կարմիր ծովում հարձակվել են սաուդյան նավթատար նավի վրաԹրամփը հայտարարել է, որ Իրանն այլևս չունի միջուկային զենք մշակելու կարողությունԹրամփը հայտարարել է, որ դեմոկրատների հաղթանակի դեպքում ԱՄՆ-ը «կվերածվի մոխրի»Ուկրաինական Rozetka-ի խոշորագույն պահեստը ոչնչացվել է Կիևի մարզին հասցված հարվածների հետևանքովԿիմ Չեն Ընի քույրը խիստ նախազգուշացում է հղել ՃապոնիայինԹուրք լրագրողների պատվիրակությունն այցելել է Աղդամ՝ «Ղարաբաղ․ խաղաղության աշխարհագրություն» ծրագրի շրջանակումԻսպանիան կոչ է արել ԵՄ-ին չքննադատել Մարոկկոյին միգրացիոն ճգնաժամի պատճառովԱյն, ինչ Նիկոլ Փաշինյանը չի ասել իր բերանով, ասել է Ալեն Սիմոնյանի բերանով․ Սևակ Խաչատրյան
Ամենադիտված