«Փյունիկ»-ի սեփականատերը հանդես է եկել հայտարարությամբ
Սպորտ
Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը հանդես է եկել հայտարարությամբ: Տարածված հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է.
«Ծանոթացա «Լոռի» ֆուտբոլային ակումբի երեկվա հայտարարությանը և այդ կապակցությամբ ցանկանում եմ պարզաբանել հետևյալը՝ ես մեծ հարգանքով եմ վերաբերվում «Լոռի» ֆուտբոլային ակումբին, և իմ խոսքերում ոչինչ չպետք է մեկնաբանվի որպես մեղադրանք այդ ակումբի հասցեին:
Մեր ամբողջ դժգոհությունը Վանաձորում կայացած աղմկահարույց խաղի կապակցությամբ վերաբերում է բացառապես մրցավարությանը և արտացոլված է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի պաշտոնական հայտարարության մեջ, որտեղ դուք չեք գտնի որևէ բացասական խոսք մեր մրցակցի հասցեին:
«Լոռի»-ի խաղը այդ հանդիպման ընթացքում՝ արդար խաղի կանոնները հարգող, արժանի մրցակցի խաղ էր: Համարում եմ այս ժամանակավոր թյուրըմբռնումը սպառված և ակնկալում եմ մեր ակումբների միջև երկարատև և արդյունավետ համագործակցություն»,- ասված է հայտարարության մեջ:
Լոռի» ֆուտբոլային ակումբը հայտարարությունը կարող եք տեսնել այստեղ:


















































Ամենադիտված
Պայթյուն՝ Երևանում․ Կան վիրավորներ